Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 16 հունիսի 2010

Գիտահետազոտական սեմինար` նվիրված Հայաստանի ջրամատակարարման ոլորտին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Ջրային ոլորտի քաղաքականությանը վերաբերող գիտահետազոտական սեմինարին։ Սեմինարի նպատակն է ներկայացնել կառավարության նախաձեռնած ոլորտային բարեփոխումների միջանկյալ արդյունքները և քննարկել ջրային ոլորտի քաղաքականությանը վերաբերող մարտահրավերները։ Քննարկմանը մասնակցում էին նաև ոլորտի պետական և մասնավոր հատվածի պատասխանատուներ, միջազգային դոնոր ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։
Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկին խնդրել է մշակել «Ջրային ոլորտի քաղաքականության մասին» փաստաթուղթ, վերլուծելով ոլորտի իրավիճակը, պետական-մասնավոր գործունեության գծով Հայաստանում մինչ օրս ձեռքբերված փորձը և միջազգային պրակտիկայից քաղած դասերը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ողջունելով սեմինարի մասնակիցներին և կազմակերպիչներին, նշել է. «Տնտեսական բարեփոխումների իրականացման մեջ մենք հասել ենք մի նոր հանգրվանի։ Անհրաժեշտ է հստակեցնել մի շարք հիմնարար խնդիրներ, որոնք բացահայտեցինք և խնդրեցինք Համաշխարհային բանկին, որպեսզի մեզ տրամադրի խորհրդատվություն։ Մասնավորապես, խոսքը խմելու ջրի մատակարարման կազմակերպման ռազմավարության մասին է»։
Կառավարության ղեկավարը նաև նշել է. «Վերջին շրջանում կարող ենք ասել, որ բարեփոխումներն այս ոլորտում տվել են դրական արդյունքներ, մասնավորապես նշենք, որ Երևանում արդեն խմելու ջրի մատակարարման արդյունքները բավական տպավորիչ են։ Մենք հասել ենք շուրջ 22 ժամ խմելու ջրի մատակարարման, և կարծում եմ` դա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք ունենք միջազգային օպերատորներ, որոնց հետ կնքել ենք պայմանագրեր և որոնց փորձը, կարծում եմ, մի կողմից` մեզ համար ուսանելի է, մյուս կողմից` նաև արդեն իսկ ակնհայտ և դրական արդյունքներ ունենք»։
Անդրադառնալով համայնքներում կապիտալ ներդրումների իրականացմանն ու տարածքային համաչափ զարգացման խնդրին, վարչապետը կարևորել է. «Պետք է նշենք նաև, որ անցյալ դարի 60-70-ական թվականներից հետո խմելու ջրի ոլորտում կապիտալ ներդրումները գրեթե չէին իրականացվել, այն դեպքում, երբ կա մասնագիտական գնահատական, որ 1 միլիարդ 700 միլիոն դոլարի ներդրումներ են անհրաժեշտ այս ոլորտում։ Միայն վերջին տարիների ընթացքում է, որ մենք բավական լուրջ ուշադրություն ենք դարձրել այս ոլորտին և ներդրումներ ենք կատարել և այդ ներդրումները պետք է, իհարկե, շարունակենք, որպեսզի արդիականացնենք ենթակառուցվածքները, որոնք այսօր առկա են Հայաստանի Հանրապետությունում»։
Հանդիպման ավարտին կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, որոնք այս ժամանակահատվածում փորձել են օժանդակել ոլորտի աշխատանքների կազմակերպման գործում։
Սեմինարի արդյունքների և եզրակացությունների հիման վրա Ջրային ոլորտի քաղաքականության մասին առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն հաջորդ սեմինարի ընթացքում, որը տեղի կունենա աշնանը։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ