Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 հունիսի 2010

Ռուսաստանի օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ռուսաստանի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելությանը։ Կառավարության ղեկավարը ողջունել է ներկաներին և հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Հայաստանի կառավարության անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ, պարոն դեսպան, դեսպանատան ողջ անձնակազմին, ինչպես նաև բոլոր ներկաներին նշանակալի տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ։ Տոնական այս օրը Ռուսաստանի կառավարությանը և ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում, բարեկեցություն և բոլոր մտահղացումների և սպասումների իրականացում։
Այսօր, երբ նշվում է Ռուսաստանի օրը, գոհունակությամբ կցանկանայի արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ձևավորված ավանդական բազմաբովանդակ կապերը և դաշնակցային փոխգործակցությունը տարեցտարի բնորոշվում են առաջընթացային զարգացմամբ և որակապես նոր բովանդակությամբ։ Առաջին հերթին դա վերաբերում է մեր փոխշահավետ համագործակցության կազմակերպչական-տեղեկատվական բաղադրիչի խորացմանը և հարստացմանը։ Ինտենսիվ և պարբերական բնույթ են կրում բարձր մակարդակի հանդիպումները և համաձայնությունները։ Ընդ որում, ավանդաբար երկկողմանի երկխոսությունը ծավալվում է փոխհամաձայնության և վստահության մթնոլորտում։
Մենք ակնհայտորեն տեսնում ենք մեր փոխադարձ ջանքերի արդյունքները։ Հայաստանի տնտեսությունում հետևողականորեն աճում է ռուսական ուղղակի ներդրումների ծավալը։ Կատարելագործվում է ապրանքաշրջանառության բովանդակությունը և կառուցվածքը մեր երկրների միջև, հիմնադրվում են համատեղ բազմապրոֆիլ ձեռնարկություններ և կազմակերպություններ։
Ռուս-հայկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովն աշխատում է լիարժեք և հագեցած ծրագրով։ Մշտապես զարգանում և կատարելագործվում է իրավապայմանագրային դաշտը` ինչպես միջպետական, այնպես էլ միջտարածաշրջանային և գերատեսչությունների մակարդակով։ Իրավական նման կանոնակարգումը թույլ է տալիս մեզ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում հաջող և արդյունավետ իրականացնել համատեղ բարդ և կարևոր նախագծերը, որոշակիացնել և ուղղորդել մեր պետությունների տարածաշրջանների միջև համագործակցությունը, սահմանել բազմակողմ հումանիտար կապերի խորացման ալգորիթմը։
Վստահ եմ` մեր համագործակցության ռազմավարական բազան այսուհետ ևս կձևավորի և կորոշի հայ-ռուսական փոխշահավետ գործընկերության հզոր ներուժը, իսկ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը կծառայի որպես դրա վստահելի երաշխիք։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ներկաներին Ռուսաստանի օրվա տոնի առթիվ և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթում երջանկություն ու բարգավաճում։
Շնորհակալություն ուշադրության համար»։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ