Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 9 հունիսի 2010

«Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում ՏՏ ոլորտի հիմնախնդիրները», նշել է վարչապետը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «DigiTec Business-2010» 3-րդ ամենամյա ցուցահանդես-ֆորումի բացմանը։ Վարչապետի բարձր հովանու ներքո կազմակերպվող ֆորումն անցկացվում է «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագրով։
Կառավարության ղեկավարը, ողջունելով ֆորումի մասնակիցներին, ընդգծել է ավանդական դարձած բիզնես-ֆորումի կարևորությունը և արդյունավետությունը Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում։ Վարչապետը կարևորել է կառավարության որոշմամբ ՏՏ ոլորտի հռչակումը որպես առաջնահերթություն և ոլորտում աճի արձանագրումը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Մատնանշելով «DigiTec Business-2010» ցուցահանդես-ֆորումին մասնակցող ձեռնարկությունների թվի ավելացման կարևորությունը` Տիգրան Սարգսյանը, մասնավորապես նշել է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դինամիկ զարգացող ոլորտ է, և մեր քաղաքացիները տարեցտարի զգում են ծառայությունների որակի բարձրացումը, այդ ծառայությունների հասանելիությունը և գների նվազումը։ Կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները հենց այդ ուղղվածությունը պետք է ունենան։ Այսօր մեր ուշադրության կենտրոնում է գտնվում ոլորտի մասնագետների կողմից բարձրացվող հարցադրումների մի մեծ ցանկ, և վարչապետին կից հասարակական խորհուրդը մշտապես քննարկում է այդ հարցերը»։
Այնուհետև Տիգրան Սարգսյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել տեղական ու միջազգային ընկերությունների ներկայացրած ապրանքներին և ծառայություններին։
Հունիսի 9-10-ն անցկացվող ֆորումը, կազմակերպված Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից, կոչված է նպաստելու տնտեսության տարբեր ճյուղերում տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) կիրառմանը։ Դրա շրջանակներում նախատեսվում է նաև տեխնոլոգիական սեմինարների, թեմատիկ կլոր սեղանների և «Start up» ֆորումի կազմակերպում։ Առանձին տաղավարով ներկայացվել էին նաև ՀՀ նախարարություններում և գերատեսչություններում կիրառվող ՏՀՏ միջոցները և էլեկտրոնային կառավարման համակարգերը։ Ֆորում-ցուցահանդեսի մասնակիցների թիվն այս տարի հասել է 35-ի։ Բացմանը մասնակցել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջաթինդեր Չիման։
 

Վարչապետի ելույթն ամբողջությամբ

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ