Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 հուլիսի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը որոշել է ստեղծել «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտը շահագործման ընդունող կառավարական հանձնաժողով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ: Հաշվի առնելով նշված օբյեկտի եզակիությունն ու բարդությունը, մեծածավալ աշխատանքների բնույթը և երկարատևությունը, նույն որոշմամբ հանձնաժողովին կից ստեղծվել է նաև աշխատանքային հանձնախումբ՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի տնօրեն Ա. Կարապետյանի և ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի գլխավոր տնօրեն Վ. Զուրաբյանի համանախագահությամբ: 2003 թվականի ընթացքում գարնանային հեղեղումների և ուժեղ քամիների հետևանքով վնասված օբյեկտների վերականգնման նպատակով, գործադիրը, իր պահուստային ֆոնդից, 41 մլն 757 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի, Լոռու, Վայոց Ձորի և Սյունիքի մարզպետարաններին: Այդ գումարով նախատեսվում է վերականգնել նշված համայնքներում վնասված շուրջ հինգ տասնյակ օբյեկտներ, այդ թվում՝ անհատական բնակարաններ, խցանված ստորգետնյա հեղեղատարին կից տներ, դպրոցներ: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացվել է 82 մլն 50 հազար դրամ՝ մի շարք մարզերում գարնանային հեղեղումների հետևանքով քանդված ճանապարհահատվածների և արհեստական կառույցների վերականգնման նպատակով: «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում հաստատվել են «Սոցիալական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգը» և «Հայաստանի Հանրապետությունում սիրողական որսի և ձկնորսության օբյեկտ հանդիսացող կենդանիների ցանկը»: Որոշման ընդունման նպատակը հանրապետության տարածքում որսորդական պաշարների արդյունավետ օգտագործումն է, առավել վտանգված կենդանական տեսակների պահպանումն ու վերականգնումը: ՀՀ ջրային օրենսգրքի պահանջների համաձայն, կառավարությունը սահմանել է «Հատուկ պահպանվող ջրային համակարգերն ամբողջությամբ կամ մասնակիորեն, մշտապես կամ ժամանակավորապես տնտեսական գործունեության ոլորտից դուրս բերելու և պահպանելու կարգը»: Որոշման ընդունումը պայմանավորված է որոշակի ջրային համակարգերի ազդեցության տակ գտնվող միջավայրի անվտանգության պահպանման, մարդկային կյանքին սպառնացող գործոնների չեզոքացման անհրաժեշտությամբ: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի և բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության կարգը: Որոշման ընդունումը պայմանավորված է ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի և կոյուղու կոլեկտոր թափվող կեղտաջրերի՝ հետագա մաքրման չենթարկվող վնասակար նյութերի հաշվառման, նորմավորման, արտահոսքի նորմատիվային չափաքանակների հստակեցման անհրաժեշտությամբ: Որոշման ընդունումը կկանոնակարգի նաև կեղտաջրերի ու ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի և բաց հանքերի օգտագործումը՝ արտահոսքի նպատակներով: Կառավարության անդամները հավանություն են տվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագիծը Ազգային Ժողովում 2-րդ ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությանը, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Այլ որոշումներով գործադիրը դրական եզրակացություն է տվել նաև «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը և ՀՀ աշխատանքային օրենսգրքի նախագիծը ԱԺ-ում 2-րդ ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարությանը: Նիստում գործադիրը որոշել է ՀՀ կառավարության 1998թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N298 որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում ՀԴՄ-ների ներդրման ժամկետացանկի մի քանի կետերի գործողությունը կասեցնել՝ մինչև ՀԴՄ-ների կիրառման հարցերի ՀՀ օրենքով կանոնակարգումը: Այդ խնդիրները օրենքով կանոնակարգելու պահանջը բխում է «ՀՀ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքից: ՀՀ կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին 1995թ. նոյեմբերի 4-ի համաձայնագրին և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է Ֆրանսիայի Հանրապետության կառավարության հետ համատեղ հիմնադրել «Հայաստանի ֆրանսիական համալսարան հիմնադրամ» ոչ առևտրային կազմակերպություն: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որոշում է ընդունվել նաև բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մի շարք պետական ձեռնարկություններ (կամ դրանց դուստր ձեռնարկություններ) լուծարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին: Կառավարության անդամները համաձայնություն են տվել «Միջնակարգ տարրական և միջնակարգ մասնագիտական կրթության մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման և նույնացման մասին», «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Մոլդովայի Հանրապետության գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարարության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև գեոդեզիայի, քարտեզագրման, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կառավարությունը հաստատել է՝ ՀՀ հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (քաղաքապետարանի) աշխատակազմերում հայեցողական պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը: Նիստում հաստատվել է նաև ՀՀ Վայոց Ձորի մարզի Արին գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ