Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 հունիսի 2010

Կվերացվեն սողանքների հետևանքները





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Սահմանվել է Սևանա լճի ջրառի չափաքանակը

ՀՀ կառավարությունը որոշել է ոռոգման նպատակով Սևանա լճից 2010թ. ոռոգման շրջանում Սևան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել մինչև 144,5 մլն խորանարդ մետր։
ՀՀ կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել իր 2006թ. մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ։ Ակնկալվում է, որ նոր որոշման կիրառմամբ կկանոնակարգվեն պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ կառույցների կանխարգելման տնտեսական լծակները և, իբրև արդյունք, կկանխվեն համանման նոր դեպքերը։ Վարչապետն այս որոշումը գնահատել է անօրինական շինարարության դեմ մղվող պայքարի համատեքստում։ Նախկին մեկ այլ որոշման փոփոխմամբ հստակեցվել է ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման կարգը, մասնավորապես` այն անվճար կտրամադրվի ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին և պատգամավորներին, ՀՀ պետական կառավարման և այլ մարմինների։
Կառավարությունը փոփոխություններ է կատարել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի գործառույթներում։ Որոշման նպատակն է դրանց հստակեցումը և իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացումը։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը սողանքի ենթարկված և փլուզված ճանապարհահատվածների նախագծահետազոտական աշխատանքների համար ՀՀ տրանստորտի և կապի նախարարությանը իր պահուստային ֆոնդից հատկացրել է 45807.0 հազար դրամ։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս տարի երկրի ճանապարհներին տեղի են ունեցել աննախադեպ քանակով բնական վթարներ, վատացել է ճանապարհների վիճակը։ Դրությունը շտկելու առաջին անհրաժեշտության ծախսը հասնում է մեկ միլիարդ 300 մլն դրամի։
Գործադիրը լրացրել և փոփոխել է իր նախկին որոշումներից ևս մեկը, որով սահմանվել են տրանսպորտային միջոցներում և երկաթուղային ու ջրային տրանսպորտում գովազդի տեղադրման հիմնական պահանջները։ Մասնավորապես, ներմուծվել է նոր դրույթ, ըստ որի գովազդ կարող է տեղադրվել տրանսպորտային միջոցների տանիքի վրա։
Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և առողջապահության բնագավառում իրականացվող արդիականացման ծրագրով երկրի մի շարք բուժհաստատությունների վերազինման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացրել 255.800.000 դրամ։ Փոփոխություններ և լրացումներ են կատարվել մեկ այլ որոշման մեջ, ինչի շնորհիվ Տավուշի մարզում կդյուրանա առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի իրականացումը։
Կոտայքի մարզի Մրգաշենի դպրոցի ներքին և արտաքին հարդարման աշխատանքն ավարտին հասցնելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից 20,000.0 հազար դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, 2000.0 հազար դրամ` ՀՀ մշակույթի նախարարությանը երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպմանն աջակցելու նպատակով «Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամին որպես նվիրատվություն տրամադրելու համար։ Մեկ այլ որոշմամբ պատմամշակութային թանգարան ստեղծելու նպատակով «Արաբոյի և ֆիդայիների թանգարան» հայրենասիրական ՀԿ-ին անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքում գտնվող և պետական սեփականություն հանդիսացող 420 քմ տարածքը։
Իր նիստում կառավարությունը որոշել է 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված Երևան քաղաքի Շիրակի 2ա հանրակացարանային մասնաշենքից 17,4 քմ մակերեսով և Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանային մասնաշենքից 108.39 քմ մակերեսով անշարժ գույքը և համապատասխան հողատարածքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց սեփականաշնորհել այդ տարածքում բնակվողներին։
Վերաբաշխում կատարելով ՀՀ 2010թ. պետբյուջեում և փոփոխելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, կառավարությունը ստեղծել է ՀՀ սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք- սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ, հաստատել դրա կանոնադրությունը։ Սահմանվել են նորաստեղծ կազմակերպության նպատակները` համահայկական լրատվական ռեսուրսների ստեղծում և շահագործում, մասնագետների վերապատրաստում, հայապահպանությանը նվիրված ծրագրերի իրականացում և այլն։
ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Վանաձորի տարածքային հարկային տեսչությունում հարկ վճարողների սպասարկման կենտրոնի ստեղծման, իսկ այն չափանիշների վրա հիմնված ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության ավտոմատացված համակարգի, ինչպես նաև հատուկ հարկային հաշիվների դուրսգրման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ ծախսերը ֆինանսավորելու համար ՊԵԿ-ին հատկացնել մինչև 433,223.6 հազար դրամ։
Գործադիրը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից երկուսը և ընդունել նոր որոշում, որով հստակեցվում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության առջև դրված նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև նախարարության գործառույթները տարանջատվում ջրային տնտեսության պետական կոմիտեին և միգրացիոն պետական ծառայությանը վերապահված գործառույթներից։ Մեկ այլ որոշման փոփոխմամբ կառավարությունը բնականոն աշխատանքային պայմաններ է ստեղծում «ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմ» ԿՀ համար։


Արձանագրային որոշումներ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի կազմակերպման հայեցակարգին, որով հստակեցվում են բոլոր մակարդակներում մասնակիցների գործառույթները, հնարավորինս կրճատվում կրկնությունները, սոցիալական ծառայությունների տրամադրումը դարձվում ըստ կարիքի` փաթեթով, կամ որ նույնն է` հասցեական, նպատակային։
Կառավարության հավանությունն է ստացել ՀՀ կենտրոնական բանկի ապահովագրական ռեգիստրի և ՀՀ ոստիկանության բազաների միջև տվյալների փոխանակման հայեցակարգը, որի նպատակն է ապահովել ավտոճանապարհային միջոցների օգտագործումից բխող ապահովագրության համակարգի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ տվյալների փոխանակումը նշված գերատեսչությունների միջև։ Հարցը, վարչապետի դիտարկմամբ, հրատապ է նաև այն իմաստով, որ եկող տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր ապահովագրությանը վերաբերող օրենքը։ Քաղաքացիները պետք է վաղօրոք իմանան, թե ինչ իրավական հարցեր են առաջանում դրանից հետո։ Ճիշտ կլինի, եթե բնակչության իրազեկմամբ զբաղվեն նաև հենց իրենք` ապահովագրական ընկերությունները։
Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու` ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունմամբ կհստակեցվեն հողամասի կառուցապատման իրավունքի ծագման, փոփոխման, փոխանցման և դադարեցման առնչությամբ ծագող իրավահարաբերությունները կարգավորող իրավական մի շարք նորմեր։
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ և քրեական օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է խստացնել ակցիզային դրոշմանիշերի կիրառման կարգի խախտման համար սահմանված պատասխանատվությունը։
Կառավարությունը քննության է առել «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ։ Առաջարկվում է «անասնաբուժություն» և «անաս» հիմքով և դրա հոլովաձևերով բառերը փոխարինել «կենդանաբուժություն» և «կենդան» հիմքով և դրա հոլովաձևերով բառերով։ Գործադիրը, սկզբունքային առարկություն չունենալով նախագծի փաթեթի վերաբերյալ, առաջարկել է մի շարք փոփոխություններ կատարել։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ նման օրինագիծ ընդունելու առաջարկությամբ հանդես են եկել ոլորտի մասնագետները, փորձագետները։ Գյուղատնտեսության նախարարն իր հերթին հավաստիացրել է, որ նախագիծը քննարկվել է բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ և առարկություն չի հարուցել։
Վերջին երեք օրինագծերը և կառավարության համապատասխան եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

 

Կառավարությունը հաստատել է

-պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը, ինչն անհրաժեշտություն է, քանի որ ըստ ՀՀ անտառային օրենսգրքի` պետական սեփականություն համարվող անտառները կարող են տրամադրվել վարձակալության,
- ՀՀ բնապահպանության նախարարության արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվը։ Դեռևս 2005թ. ստեղծված «Բնապահպանական նպատակային ֆոնդի» բանկային հաշիվը նախատեսված է այդ բնագավառի ծրագրերի իրականցմանը միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների օժանդակության, ՀՀ և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կամավոր մուծումների, նվիրատվության և հանգանակության տեսքով տրամադրվող գումարների շրջանառությունն ապահովելու համար։
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը ՀՀ ոստիկանության պետի կողմից սահմանված դեպքերում և ժամկետին մշտական անշարժ ծառայություն կարող է իրականացնել Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի, Պռոշյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկների մոտ, Ֆրանսիայի հրապարակում, Նալբանդյան փողոցում` ՀՀ ոստիկանության շենքի մոտ և Հանրապետության հրապարակում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ բազմաթիվ բողոքներ, այդ թվում` զբոսաշրջիկներից, ստացվում են Հանրապետության հրապարակում ավտոմեքենաների ազդանշանների կիրառմամբ անցկացվող միջոցառումների, մասնավորապես` հարսանյաց հանդեսների վերաբերյալ։ Անհրաժեշտ է դիմել երևանցիներին, որպեսզի հրաժարվեն այդ ավանդույթից։

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած «ՀՀ օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ։ Դրա անհրաժեշտությունն այն է, որ ըստ միջազգային քաղաքացիական ավիացիայի Չիկագոյի համաձայնագրի N15 հավելվածի ԻԿԱՕ-ի անդամ պետությունը, այդ թվում Հայաստանը, պետք է ունենա իր տարածքի խոչընդոտների էլեկտրոնային բազա։ ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչությունը 2009թ. մշակել և ստեղծել է 60 և ավելի մետր բարձրություն ունեցող արհեստական խոչընդոտների թվային բազա։ Ընդունված որոշումը վարչությանը հնարավորություն կտա մշտապես լրամշակել և արդիականացնել այն։ Լրացումներ և փոփոխություններ կատարելով իր մեկ այլ որոշման մեջ կառավարությունը տարանջատել է օդանավ շահագործողների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումների իրավասությունները։
Գործադիրը մինչև ուսումնառության ավարտը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մեկ անձի։ Որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման կամ գրավի իրավունքի պետական գրանցման պահից։

 

 

 

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ