Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 4 հուլիսի 2003

ՀՀ Սահմանադրության օրվա առիթով, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Ութ տարի առաջ՝ 1995 թ. կյանքի կոչված ՀՀ Հիմնական օրենքը, անկասկած, նպաստել է մեր անկախ պետականության կայացմանը, քաղաքակիրթ աշխարհի հետ մեր երկրի ինտեգրմանն ու ժողովրդավարական արժեքների արմատավորմանը, դժվարին իրավիճակներում՝ նաև կայունության ապահովմանը: Սակայն ժամանակը իր նոր պահանջներն է առաջադրում մեր հասարակությանն ու պետությանը, որոնք սահմանադրորեն ամրագրման անհրաժեշտություն ունեն: Մեր երկրի Հիմնական օրենքը նոր իրողություններին ներդաշնակեցնելու անհրաժեշտությունը, հուսով եմ, լիարժեքորեն կընկալվի մեր ողջ հանրության կողմից և իր աջակցությունը կգտնի: Քանի որ Սահմանադրությունը կոչված է նախևառաջ, ապահովելու մեր քաղաքացիների ընդհանուր բարեկեցությունն ու քաղաքացիական համերաշխությունը, նպաստելու մեր ազգային նվիրական իղձերի ու նպատակների իրականացմանը և պաշտպանելու մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, որոնք համահունչ են միջազգայնորեն հռչակված սկզբունքներին ու նորմերին: Իսկ այդ ամենը մեր պետության բարգավաճման ու հզորացման գլխավոր երաշխիքն է»:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ