Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 1 հունիսի 2010

Տեղի է ունեցել հոբելյանական հանձնաժողովների նիստ




Այսօր կառավարությունում տեղի է ունեցել հայ միջնադարյան ճարտարապետ, մանրանկարիչ, խաչքարերի վարպետ Մոմիկի ծննդյան 750-ամյակի և մեծ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի 150-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովների նիստ, որը վարել է հանձնաժողովների նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստում քննարկվել են այն բազմաբնույթ միջոցառումները, որոնք հանձնաժողովների կողմից հաստատվելիք ծրագրերի շրջանակներում կիրականացվեն ամբողջ տարվա ընթացքում։ Միջոցառումները կանցկացվեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։
Մոմիկի ծննդյան 750-ամյակի միջոցառումները հիմնականում կկազմակերպվեն Վայոց Ձորի մարզում` մեծ վարպետի ծննդավայրում։
Մոմիկի ծննդյան 750-ամյակի միջոցառումների շրջանակում նախատեսվում է Նորավանքում Մոմիկի թանգարանի բացում, Եղեգնաձորում պատկերասրահի վերաբացում` միջնադարյան ստեղծագործությունների ցուցադրմամբ, ինչպես նաև «Միջնադարի գլաձորյան մանրանկարչությունը և քանդակագործությունը իմ պատկերացմամբ» խորագրով պատանի նկարիչների և քանդակագործների ստեղծագործությունների ցուցահանդեսների կազմակերպում։ Նորավանքում կկազմակերպվի գիտական նստաշրջան, իսկ ավագ դպրոցներում կանցկացվի «Ինչ գիտեմ Մոմիկի մասին» շարադրությունների մրցույթ։
Գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակի առթիվ նախատեսվում է ցուցահանդես Հայաստանի Ազգային պատկերասրահում և կատալոգի հրատարակում, 2011 թվականին նախատեսվում «Վարգես Սուրենյանց 150» մուլտիմեդիա խտասալիկի թողարկում, արվեստագետի նկարազարդումներով Հայկական հեքիաթների վերահրատարակում, Վարդգես Սուրենյանցի ստեղծագործությունների հուշանվերային բացիկների հրատարակում։ Առաջարկվել է սահմանել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում Վարդգես Սուրենյանցի անվան կրթաթոշակ, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացնել Վարգես Սուրենյանցին նվիրված գիտական նստաշրջան։ Իրականացվելիք միջոցառումների շրջանակում է «Վարդգես Սուրենյանց 150» նամականիշի թողարկումը։ Պատրաստվում է մեծ գեղանկարչի մասին պատմող ֆիլմը։
Նիստում հանձնաժողովները հավանություն են տվել ներկայացված հոբելյանական միջոցառումների ծրագրերին։ Այնուհետև վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է հանձնաժողվի անդամների կողմից հնչեցված առաջարկություններն ու դիտողությունները հաշվի առնել և ընդունելիները ներառել հոբելյանական միջոցառումների ծրագրերում։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ