Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 հուլիսի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական ընկերակցության գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտային: Կարևորելով տարածաշրջանային ինտեգրացման և Եվրասիական տնտեսական ընկերակցության երկրների հետ գործակցության զարգացման հեռանկարները, վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է շարունակելու դիտորդի կարգավիճակով իր համագործակցությունը այդ ընկերակցության շրջանակներում: Միաժամանակ, նկատի ունենալով Հայաստանի՝ նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ լինելու հանգամանքը, նա ընդգծել է, որ այդ գործակցությունը հնարավոր է զարգացնել մեր երկրի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունների սահմաններում: Պարոն Գրիգորի Ռապոտան վարչապետին ներկայացրել է Եվրասիական տնտեսական ընկերակցության կառուցվածքը, անդամ երկրների միջև գործող փոխադարձ պարտավորությունների համակարգը, տնտեսական զարգացման ծրագրերն ու դրանց հեռանկարները՝ որպես գլխավոր ուղղություններ նշելով, մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտի, ծանր արդյունաբերության ոլորտները, միասնական տնտեսական և իրավական դաշտի ստեղծումը: Ընկերակցության գլխավոր քարտուղարը տեղեկացրել է նաև, որ անդամ երկրների միջև գործարարության զարգացման նպատակով ստեղծվել է «Գործնական խորհուրդ» ասոցիացիան և հրավիրել է մեր երկրին՝ անդամակցելու ոչ առևտրային հասարակական այդ կազմակերպությանը: Վարչապետն ընդունել է հրավերը և խոստացել քննարկել ու առաջարկել ասոցիացիայում Հայաստանի ներկայացուցչի թեկնածությունը: Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ ևս հավաստել են Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում համագործակցությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը, ընդգծելով, որ այդ ճանապարհին կարևոր խնդիրներից մեկը միմյանց տնտեսական զարգացման հնարավորությունների ուսումնասիրումն ու միջազգային այլ կառույցներին անդամակցության դեպքում մոտեցումների համադրումն է:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ