Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 մայիսի 2010

Ֆրանսիայի Տնտեսական վերելքի ծրագրի նախարարը հյուրընկալվել է ՀՀ կառավարությունում



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետին առընթեր Տնտեսական վերելքի ծրագրի նախարար, Օ-դը-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` վարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Պատրիկ Դևեջյանին Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործին բերած մեծ ավանդի համար։ Խոսելով կրթական ոլորտում ծավալված համագործակցությունից` նա բարձր է գնահատել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողների ուսումնական պրակտիկայի անցկացումն Օ-դը-Սեն դեպարտամենտի ձեռնարկություններում։
Տիգրան Սարգսյանը և Պատրիկ Դևեջյանը քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցության ընթացքը և հեռանկարները։ Առանձնակի ուշադրության է արժանացել «Տավուշ–2012» ծրագիրը, որն իրականացվում է Օ-դը-Սեն դեպարտամենտի կողմից «Հայաստան համահայկական հիմնադրամին» հատկացված դրամաշնորհներով։ Ծրագրով նախատեսվում է ոռոգման համակարգերի վերականգնում և կառուցում, կաթնամթերման կայանի և ժամանակակից գյուղատնտեսական սարքավորումների բազայի ստեղծում։ Ֆրանսիայի Տնտեսական վերելքի ծրագրի նախարարը նշել է, որ ծրագիրը կնպաստի սահմանամերձ շրջաններում բնակչության կենսապայմանների բարելավմանը և աղքատության կրճատմանը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ տարածքների համաչափ զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։
Հյուրի խնդրանքով վարչապետը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը։ Տիգրան Սարգսյանը որպես առաջնահերթություններ կարևորել է գյուղական շրջանների, օրգանիկ գյուղատնտեսության և գյուղական զբոսաշրջության զարգացումը։ Անդրադարձ է արվել գյուղական շրջաններում ճանապարհաշինության ծրագրերին, մասնավորապես «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի համալիր ծրագրին։
Քննարկվել է նաև համահայկական կառույցների գործունեությունը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ