Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 հուլիսի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Գործադիրը իր պահուստային ֆոնդի միջոցներից 8 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ 2003 թ. կարկտահարության հետևանքով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ և Վանատուր թաղամասերի, ինչպես նաև Ջրառատ գյուղի տուժած ընտանիքներին աշնանացան ցորենի ձեռքբերման համար պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Նիստում հաստատվել է 2003թ. անվճար բուժօգնության ծառայությունների գնման պետական պատվերը: Պետբյուջեի համապատասխան ծրագրով նախատեսված 25 մլն 130 հազար դրամ միջոցների հաշվին, ՀՀ սոցիալական ապահովության նախարարության ենթակայության «Բուժվերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով կիրականացվի շուրջ 285 անձանց անվճար հիվանդանոցային բուժումը 8 հիվանդատեսակների գծով: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող՝ քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների կենսաթոշակները հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը: Որոշմամբ հաստատվել է նաև նշված անձնակազմի անդամների պաշտոնների և կոչումների դրույքաչափերի համամասնությունների ցանկը՝ ելնելով զինծառայողների սպայական, ենթասպայական ու կրտսեր հրամանատարական անձնակազմի պաշտոնների և կոչումների համար սահմանված դրույքաչափերից: Կառավարությունը որոշել է ՀՀ պետական բյուջեի՝ նախորդ տարիների արդյունքով առաջացած պարտքերի մարում ծրագրով նախատեսված հատկացումներից 133 մլն 201,3 հազար դրամն ուղղել «Վառելիքի և ջեռուցման ծախսեր» տնտեսագիտական հոդվածով առաջացած բյուջետային պարտքերի մարմանը: «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կոնվենցիայի պահանջներին համապատասխան, կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության թռիչքային կանոնները: Որոշման ընդունման նպատակը՝ քաղաքացիական ավիացիայի բնագավառում միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ու ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության ապահովումն է: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է նաև ՀՀ օդային տարածքի կազմակերպման կարգը: Կառավարության անդամները հավանություն են տվել նաև «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ: Որոշումների ընդունումը պայմանավորված է նշված օրենքները ուժի մեջ մտնելուց հետո (համապատասխանաբար 2000 թ. օգոստոսի 1-ին և դեկտեմբերի 10-ին) ընդունված «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» օրենքների հետ դրանց համապատասխանեցման անհրաժեշտությամբ: Օրինագծերի ընդունումը նպատակ է հետապնդում նաև հստակեցնելու վիճակախաղերի, շահումով խաղերի ու խաղատների բնագավառներում գործող իրավահարաբերությունները: Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հավանություն է տվել «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին: Որոշման ընդունումը պայմանավորված է նշված օրենքը ուժի մեջ մտնելուց հետո (2000 թ. դեկտեմբերի 30-ին) ընդունված «Լիցենզավորման մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների հետ դրա համապատասխանեցման անհրաժեշտությամբ: Օրինագծի ընդունումը նպատակ ունի նաև որոշակիորեն նպաստելու գրավատնային բիզնեսի հետագա զարգացմանը: ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն կազմակերպելու մասին ՀՀ վարչապետի 2001թ. մայիսի 17-ի N373 որոշման համաձայն, գործադիրն ի գիտություն է ընդունել անցկացված մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը: Հիմք ընդունելով մոնիտորինգի արդյունքներն ու եզրակացությունները, ինչպես նաև 2002թ. ֆինանսական գործունեության արդյունքները, նախարարներին և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին հստակ ժամկետներով հանձնարարականներ է տրվել, որոնք նպատակ ունեն բարձրացնել պետական բաժնեմասի կառավարման արդյունավետությունը: Կառավարության անդամները փոփոխություններ և լրացումներ են կատարել ՀՀ կառավարության 2001թ. դեկտեմբերի 27-ի N1267 որոշման մեջ: Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գործող օրենսդրությունը չի կանխարգելում այնպիսի դեպքերը, երբ գնման պայմանագրերը կնքվում են օրենսդրության պահանջների խախտմամբ և ուժի մեջ են մտնում մինչև օրենսդրությանը դրանց համապատասխանության գնահատումը: Ընդունված որոշմամբ կարգավորվում է այդ խնդիրը: Այսուհետ գնման պայմանագրերով նախատեսված պարտավորությունները ուժի մեջ են մտնում գնման գործընթացի կազմակերպման համապատասխանության վերաբերյալ լիազոր մարմնի կողմից պատվիրատուին տրամադրված դրական եզրակացության դեպքում: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է թույլատրել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությանը՝ Ռուսաստանի Դաշնության «Ռուսավիասպեցկոմպլեկտ» ՓԲԸ-ի հետ ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն: Նախատեսվում է ստեղծել հայ-ռուսական համատեղ գիտական կազմակերպություն, որտեղ հայկական կողմից որպես 50 տոկոս մասնակցություն, կներդրվի ՀՀ ԳԱԱ «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության նախկին Հատուկ կոնստրուկտուրական բյուրոյի (ՀԿԲ) տնօրինության պետական սեփականություն հանդիսացող գույքը: Որոշման ընդունումը պայմանավորված է ռադիոֆիզիկայի ինստիտուտի ՀԿԲ-ի գիտական ներուժի հետագա զարգացման ապահովմամբ: Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը ստեղծել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Օրակարգում ընդգրկված հարցերից, նիստում հաստատվել է մանրամասն հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը: Դրա գործողության ժամկետը սահմանվել է մինչև 2005թ. դեկտեմբերի 31-ը: Որոշման ընդունումը բխում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում ամրագրված պահանջների կանոնակարգման անհրաժեշտությունից: Առանձին որոշումներով հաստատվել են նաև «Էրեբունի» պետական արգելոցի և «Որդան կարմիր» պետական արգելավայրի կանոնադրությունները: Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ քաղաքաշինության նախարարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության և շինարարության պետական կոմիտեի միջև շինարարական գործունեության իրականացման համար տրված լիցենզիաների փոխադարձ ճանաչման կարգի մասին» պայմանագրի, ինչպես նաև «ՀՀ կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև «ՀՀ կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության ազգային բանկի միջև հաշվարկների կազմակերպման վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ