Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 մայիսի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կառավարության նիստի ժամանակ


Հարգելի գործընկերներ,
Մեր տնտեսական թիմով փորձեցինք ամփոփել տնտեսության զարգացման արդյունքները և մեր հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը, և դա ստիպում է մեզ վերանայել մակրոտնտեսական կանխատեսումները 2010 թ. համար։ Արդեն իսկ ակնհայտ է, որ հակաճգնաժամային մեր միջոցառումները տվել են դրական արդյունք, և տնտեսական աճն արդյունաբերությունում բավական մեծ թափ է ստանում։ Մենք պետք է հետևողական շարունակենք մեր աշխատանքներն այս ուղղությամբ և ավելի շատ պետք է արդեն կենտրոնանանք 2011 թ. տնտեսական աճի վրա` ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի 2011-2012 թթ. այս աճի բարձր տեմպերը կարողանանք պահպանել։
Դրա համար պետք է հետևողական լինենք։ Չափազանց կարևոր է հետևողականությունը մեր բոլոր նախաձեռնություններում։
Այս շաբաթ ես այցելեցի «Բիոկաթ» ձեռնարկություն, որն օպերատիվ շտաբի կողմից աջակցություն էր ստացել։ Հակաճգնաժամային օպերատիվ շտաբի որոշմամբ մենք 120 միլիոն դրամ ենք տրամադրել այդ ձեռնարկությանը։ Արդյունքում այսօր այդ ձեռնարկությունում աշխատում է 40 հոգի, ձեռնարկությունը կայուն ձևով ձեռք է բերում գյուղացիական տնտեսություններից կաթ և արտադրում է որակյալ կաթնամթերք։ Մի կողմից` մենք ապահովում ենք կաթի կայուն գնում, մյուս կողմից` մրցակցություն կաթնամթերքների շուկայում, որովհետև «Բիոկաթ»-ի արտադրանքն իր որակային հատկանիշներով միանգամից զբաղեցրեց իր ուրույն տեղը շուկայում։ Նաև աշխատատեղերի աճ է տեղի ունենալու այդ ձեռնարկությունում։ Հետևողականություն նշանակում է, այն, որ ինչպես անցած տարի հայտարարեցինք` օպերատիվ շտաբի բոլոր որոշումները պետք է լինեն հրապարակային։
Դրանք տեղադրված են կառավարության կայքում, և մեր նպատակն է, որպեսզի հասարակությունը ևս հնարավորություն ունենա վերահսկելու` ինչպես են ծախսվում այս միջոցները և արդյոք ծառայում են իրենց բուն նպատակին, թե ոչ։ Եվ մենք պարբերաբար հետևողականորեն հաշվետվություն ենք տալու հասարակությանը, թե այդ միջոցներն ինչպես են ծախսվում, ինչպես են ծառայում իրենց բուն նպատակին։ Մենք չպետք է վախենանք այն պրոբլեմներից, որոնք առկա են, և եթե ինքներս ենք առաջին հերթին բացահայտելու պրոբլեմները, ապա ինքներս էլ բաց և թափանցիկ խոսելու ենք մեր բացթողումների, թերացումների մասին։ Բայց միևնույն ժամանակ պետք է հետևողական լինենք։
Երկրորդ խնդիրը, որն ուզում էի ձեր ուշադրությանը ներկայացնել հետևյալն է։ Հիշում եք` մեկ ամիս առաջ խոսք գնաց այն մասին, որ «Միասին» հասարակական շարժումը դիմել է մեզ առաջարկով։ Նրանք հրապարակային ակցիա կատարեցին, եկան կառավարության շենքի մոտ և մեզ հանձնեցին իրենց նամակը, որի էությունը մաքուր Հայաստան ունենալն է։ Իմ հանձնարարությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ` բնապահպանության նախարարի գլխավորությամբ։ Նպատակն էր ստեղծել ազգային ծրագիր, որի մշակմանը կմասնակցեն բոլոր հասարակական կազմակերպությունները։ Եվ այսօր առավոտյան բնապահպանության նախարարն ինձ զեկուցեց, որ այդ ծրագիրը պատրաստ է։ Այն արժանացել է նաև հասարակական կազմակերպությունների հավանությանը, և մենք սկսում ենք այդ ծրագրի իրականացումը հրապարակային ձևով` «Մաքուր հայրենիք»։ Առաջին ակցիան մենք կիրականացնենք մայիսի 29-ին Երևան քաղաքում հասարակական կազմակերպությունների հետ։ Կարծում եմ, ճիշտ կլինի, որ բոլոր գերատեսչությունները մասնակցեն այդ ակցիային։ Մեր բնապահպանության նախարարը բոլոր գերատեսչություններին կուղարկի մանրակրկիտ ինֆորմացիա, մենք կսկսենք Երևանից, հետագայում փորձը կտարածենք բոլոր մարզերում։ «Մաքուր հայրենիք» ծրագիրը մայիսի 29-ին կսկսի իր երթը, խնդրում եմ բոլորիդ, որպեսզի աջակցեք մեր բնապահպանության նախարարին այս գործում։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ