Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 18 մայիսի 2010

Օպերատիվ շտաբից` ընդլայնվող բիզնես. վարչապետն այցելել է «Բիոկաթ» ընկերություն





Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Բիոկաթ» ընկերություն, որի ներկայացրած բիզնես ծրագիրը հավանության էր արժանացել կառավարության ղեկավարի գլխավորությամբ ստեղծված օպերատիվ շտաբում։ Գործադիրն իր հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում «ՓՄՁ ներդրումներ» ՈԻՎԿ ՓԲԸ-ին հանձնարարել էր աջակցել ընկերությանը, որին տրամադրվել է 120 մլն դրամի վարկ` տարեկան 13 տոկոս տոկոսադրույքով, 36 ամիս մարման ժամկետով, որից 6 ամիսը` արտոնյալ պայմաններով։ Վարկային միջոցների տրամադրումը նպաստել է ընկերության նոր արտադրամասի, լաբորատորիայի վերազինմանը, որի գործարկման համար ձեռք են բերվել լաբորատոր նոր սարքավորումներ և օժանդակ սարքեր։
Տիգրան Սարգսյանին են ներկայացվել տրամադրված միջոցների հաշվին իրականացված աշխատանքների արդյունքերը։ Վարչապետին տեղեկացրել են, որ ընկերությունն այժմ ունի 31 աշխատեղ։ «Բիոկաթն» ընդլայնում է արտադրանքի տեսականին։ Արդեն իսկ ավարտված են պաղպաղակի և յոգուրտի արտադրամասերի կազմավորման աշխատանքները։ Արտադրամասերը կգործարկվեն մայիսի 25-ից` ապահովելով նոր աշխատատեղեր։
Շրջայցից հետո անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է կաթնամթերք արտադրողների շահերը ներկայացնող ասոցիացիայի կամ հասարակական կազմակերպության ստեղծումը։ Վերջինիս առաքելությունը կլինի կաթնամթերքի որակի վերահսկողությունը, ինչպես նաև մրցակցային դաշտի մոնիտորինգի ապահովումը։ Այնուհետև վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա մասնավորապես նշել է. «Ի սկզբանե հայտարարեցինք, որ մեր աշխատանքը պետք է լինի բաց և թափացիկ։ Այն որոշումները, որ կայացրել է օպերատիվ շտաբը, պետք է լինեն մեր հասարակության վերահսկողության ներքո։ Բոլոր որոշումները տեղադրված են ՀՀ կառավարության կայքում։ Պարբերաբար այցելելու ենք այն ձեռնարկությունները, որոնք աջակցություն են ստացել։ Այսօր եկել ենք այդ ձեռնարկություններից մեկը` տեսնելու, թե տրամադրված վարկային միջոցները ինչպես են ծախսվել։ Մենք հասել ենք մեր նպատակին. մեր ձեռնարկը հաջողվել է, քանի որ նոր աշխատատեղեր են ստեղծվել։ Մրցակցությունն այս ոլորտում նոր թափ է առնում, մանավանդ որ որակյալ ապրանք է հայտնվում շուկայում։ Կարևոր է , որ այս դրական ազդակները կարողանանք հաղորդել մեր հասարակությանը։ Իհարկե, փոքր և միջին բիզնեսի խնդիրը մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում։ 2009 թ. կատարել ենք մեծածավալ աշխատանքներ, բայց դեռ բավարարված չենք արդյունքներով»։ Անդրադառնալով աշխատանքային խորհրդակցությանը` Տիգրան Սարգսյանը կարևորել է այն հանգամանքը, որ կաթնամթերք արտադրողները ցանկանում են ստեղծել ոլորտը վերահսկող մասնագիտացված հասարակական կազմակերպություն։ «Դա համախմբվածություն և ինքնահսկողություն կստեղծի, որը շատ ավելի ուժեղ է, քան երբ այդ խնդիրը փորձում է կարգավորել պետությունը։ Մենք էլ պատրաստ ենք աջակցել նման հասարակական կազմակերպություններին, համագործակցել, նրանց կողմից տրված սերտիֆիկատները ճանաչել և տալ նրանց որոշակի կարգավիճակ, ինչն այդպիսի կազմակերպությունների դերակատարարությունը շուկայական կարգավորման գործընթացում կարող է էականորեն բարձրացնել»,- նշել է վարչապետը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ