Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 17 մայիսի 2010

Երկու վարչապետները ողջունել են հայ-չեխական գործարար ֆորումի մասնակիցներին





Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերի հետ ներկա է գտնվել հայ-չեխական գործարար ֆորումի փակման արարողությանը։ Իր ելույթում Տիգրան Սարգսյանը մասնավորապես, նշել է. «Նման միջոցառումները կարևոր տեղ են զբաղեցնում երկու երկրների միջև հարաբերությունների խորացման, ընդլայնման և նոր կապերի հաստատման գործում։ Հայ և չեխ բիզնեսմենների անմիջական շփումները հնարավորություն են տալիս բացահայտելու տնտեսական համագործակցության այն պոտենցիալը, որ առկա է երկու երկրների միջև։ Մենք մեծ հույս ենք կապում այս հանդիպման հետ, քանի որ չեխական շուրջ 11 ընկերություններ մասնակցում են այդ բիզնես ֆորումին և ներկայացնում են այն հնարավորությունները, որ կարող են օգտագործվել։ Ես շատ ուրախ եմ, որ արդեն չորս ոլորտներում նախնական պայմանավորվածություններ կան։ Դրանք այն ոլորտներն են, որոնք Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ունեցել են և ունեն բավական մեծ տեսակարար կշիռ։ Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցառումները, որպեսզի ձեռք բերված պայմանավորվածությունները իրականություն դառնան` լինի դա վերամշակման ոլորտ, թե սննդարդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, տրանսպորտի, կոմունիկացիայի, թե ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտ։ Այս բոլոր ուղղություններն էլ մեր հետաքրքրության շրջանակներում են։ Ցանկանում եմ բիզնես ֆորումի մասնակիցներին հավաստիացնել, որ մենք ամենայն աջակցություն կցուցաբերենք, որ ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածվեն։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Չեխիայի վարչապետին նրա հետևողականության համար։ Այն պայմանավորվածությունները, որ մենք ձեռք բերեցինք մայիսի 7-ին մեր հանդիպման ժամանակ Պրահայում, նա հետևողականորեն առաջ տարավ։ Դրա վառ վկայությունն է այսօրվա հավաքը և այն ուղղությունները, որոնց շուրջ մենք ձեռք էինք բերել փոխադարձ քննարկումների պայմանավորվածություն։ Համոզված եմ, որ Չեխիայի վարչապետի անմիջական մասնակցությունը և նրա անմիջական նախաձեռնողականությունն այս հարցում մեր տնտեսական նոր հաջողությունների, որակապես նոր մակարդակի կապերի հաստատման գրավականն է»։
Ելույթով հանդես է եկել նաև Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերը։
Այնուհետև երկու երկրների վարչապետները պատասխանել են լրագրողների հարցերին։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ