Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 17 մայիսի 2010

Կառավարության ղեկավարն ընդունել է Չեխիայի Հանրապետության վարչապետի գլխավորած պատվիրակությանը





Այսօր երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է չեխական պատվիրակությանը և առանձնազրույց ունեցել Յան Ֆիշերի հետ, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։
Տիգրան Սարգսյանը ողջունել է հյուրերին ՀՀ կառավարությունում և մասնավորապես նշել. «Մեր նախորդ հանդիպումից հետո ժամանակ ունեցանք ևս մեկ անգամ հստակեցնելու այն կետերը, որոնց մասին մենք խոսել ենք Պրահայում և նաև կոնկրետացնել մեր համագործակցության ռազմավարությունը։ Ուրախ եմ, որ մեր տեսակետները համընկնում են համագործակցության ոլորտների առաջնահերթությունների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ համոզված եմ, որ մեր այսօրվա հանդիպումը, Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն և բիզնես ֆորումի աշխատանքները նոր լիցք են հաղորդելու հայ-չեխական հարաբերություններին»։
Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր այցը ևս մեկ դրական քայլ կլինի հայ-չեխական հարաբերությունների սերտացման գործում։
ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։
Որպես առաջնահերթ ուղղություններ` նշվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքահումքային և քիմիական արդյունաբերության, փոքր ՀԷԿ-երի կառուցման, կրթության, երիտասարդության և սպորտի, զբոսաշրջության, ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Տիգրան Սարգսյանը մատնանշել է մշակութային կապերի զարգացման և սերտացման անհրաժեշտությունը, որն անպայման ծառայելու է բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։
Կողմերը կարևորել են այսօր Երևանում բացված հայ-չեխական գործարար ֆորումի դերը համագործակցության նոր ոլորտների բացահայտման առումով։ «Մեր պարտականությունն է ստեղծել բիզնես միջավայր, որը կնպաստի մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև հարաբերությունների ամրապնդմանը»,- նշել է Տիգրան Սարգսյանը։
Զրուցակիցները քննարկել են ԵՄ «Արևելյան Գործընկերություն» ծրագրի շրջանակներում համագործակցության խորացման մանրամասներ։ Մասնավորապես, ՀՀ վարչապետը կարևորել է Եվրոպական Հարևանության «Թվինինգ» գործիքի օգնությամբ չեխական փորձի փոխանցումը ՀՀ կառավարման մարմիններին։
Երկու երկրների վարչապետներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Չեխիայի դիրքորոշումը և նշել. «Մեզ համար չափազանց կարևոր է Ղարաբաղի հարցի կարգավորման գործում մեր չեխ գործընկերների հավասարակշռված մոտեցումը և այն հանգամանքը, որ նրանք նույնպես գտնում են, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների գործընթացն այն միջոցն է, որը հնարավորություն կտա խաղաղ ճանապարհով կարգավորել այս հարցը»։
Հանդիպման ավարտից հետո ստորագրվել են փաստաթղթեր` միջպետական «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» և միջկառավարական «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև օդային տրանսպորտի մասին»։
Համաձայնագրերի ստորագրմանը հաջորդել է Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության վարչապետների մամուլի ասուլիսը ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ