Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 30 հունիսի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) տեղակալ Քամել Մորջանին և Եվրոպայի բյուրոյի փոխտնօրեն Ռոբերտ Ռոբինսոնին: Վարչապետը նշել է, որ 1988-92 թթ. ԼՂ հակամարտության հետևանքով սկսված բռնագաղթի առաջին իսկ օրերից Հայաստանի կառավարությունը մեծ ծավալի աշխատանքներ է կատարել փախստականների ընդունման, տեղավորման և այլ առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ: Ըստ նրա, 1990-ական թթ. կեսերից, երբ վերջնականապես պարզ դարձավ, որ Ադրբեջանից բռնագաղթած հայազգի փախստականների կամավոր և անվտանգ վերադարձը նախկին բնակության վայրեր անհնար է, հանրապետության կառավարությունը ձեռնամուխ է եղել նրանց ինտեգրման քաղաքականության իրականացմանը՝ դրա վերջնական փուլը համարելով փախստականների կողմից ՀՀ քաղաքացիության ընդունումը: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ այդ գործընթացը ակտիվացել է հատկապես վերջին տարիներին: Նրա խոսքերով, եթե 1999 թ. քաղաքացիություն ստացած փախստականների թիվը շուրջ 6 հազար էր, ապա օրենսդրական դաշտում կատարված մի շարք անհրաժեշտ փոփոխություններից հետո, այդ թիվն այսօր անցնում է 60 հազարից: Վարչապետն ընդգծել է, որ հասարակության մեջ փախստականների ինտեգրման գործընթացի ճանապարհին շատ կարևոր քայլ էր նաև ՀՀ ԱԺ-ի կողմից 2002 թ. վերջերին ընդունված փախստականների համար կառուցված բնակարանները նրանց անհատույց սեփականաշնորհելու մասին օրենքը, որի կիրարկման արդյունքում ավելի քան 3,5 հազար փախստական ընտանիքներ կդառնան իրենց զբաղեցրած բնակարանների սեփականատերը: Վարչապետը կարևոր է համարել մինչև քաղաքացիության ընդունումը` փախստականների սոցիալական խնդիրների լուծման, նրանց աշխատանքով և բնակարանով ապահովման հարցերը: Նա նշել է, որ հաշվի առնելով խնդրի կարևորությունը, Հայաստանի կառավարությունը Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում փախստականներին դիտել է որպես առանձին խոցելի խումբ: Անդրանիկ Մարգարյանը ընդգծել է նաև, որ ՀՀ ԱԺ-ի կողմից վերջերս հաստատված կառավարության գործունեության ծրագրում առաջին անգամ ամրագրվել է Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող փախստականների բնակարանային ապահովման ծրագրի մասին դրույթը, որով ամենակարիքավոր 4500 փախստական ընտանիքներ առաջիկա 2,5-3 տարիների ընթացքում կապահովվեն մշտական օթևանով: Ըստ նրա, այդ ծրագրի հաջող իրականացման համար, որի արժեքը մոտ 18-20 մլն ԱՄՆ դոլար է, Հայաստանի կառավարությունը ակնկալում է ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի և միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցությունը: Հիմնահարցի հետ կապված, վարչապետը նշել է նաև, որ կառավարությունը ջանքեր է գործադրում ոչ միայն Ադրբեջանից բռնագաղթածների, այլև նախկին Խորհրդային Միության տարբեր թեժ կետերից փախստականների, զինված հակամարտության պատճառով իրենց մշտական բնակավայրերը լքած Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների, աղետի գոտուց, ինչպես նաև սողանքների հետևանքով հարկադիր տեղահանվածների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Նրա խոսքերով, կառավարության ուշադրության կենտրոնում է մնում նաև Հայաստանում ապաստան հայցողների խնդիրը. վերջիններիս համար ՄԱԿ-ի ՓԳՀ-ի աջակցությամբ, 2002 թ. ստեղծվել է Հատուկ կացարան, որի պահպանման հետ կապված ծախսերը կառավարության որոշմամբ, 2003 թ.-ից իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տեղակալ Քամել Մորջանը շնորհավորել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ է մաղթել առաջիկա գործունեության ընթացքում: Նա իր երախտագիտությունն է հայտնել նաև վարչապետին ու Հայաստանի կառավարությանը՝ փախստականների հիմնահարցերին մեծ ուշադրություն հատկացնելու, հասարակության մեջ նրանց ինտեգրման ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար, իր խոսքերով՝ այդ հարցում լավագույն օրինակ դառնալով տարածաշրջանի մյուս պետությունների համար: Անդրադառնալով ինչպես Ադրբեջանից բռնագաղթածների, այնպես էլ վարչապետի թվարկած այլ կարգի փախստականների ու տեղահանվածների հիմնախնդիրների լուծմանը, պարոն Մորջանը նշել է այդ նպատակով միասնական ծրագիր նախապատրաստելու անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ թեև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը բյուջետային մեծ հնարավորություններ չունի, բայց պատրաստ է ըստ ամենայնի աջակցելու նման ծրագրի մշակմանն ու իրագործմանը, միջնորդի դեր ստանձնելով նաև միջազգային այլ դոնոր կազմակերպությունների ներգրավման հարցում: Իբրև լուրջ հնարավորություններից մեկը, նա նշել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից վարկ վերցնելու ճանապարհը: Պարոն Քամել Մորջանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Անդրանիկ Մարգարյանին և Հայաստանի կառավարությանը՝ փախստականների զբաղեցրած բնակարաններն ու քոթեջները նրանց անհատույց սեփականաշնորհելու համար: Հանդիպման ավարտին Քամել Մորջանը և Ռոբերտ Ռոբինսոնը բարձր են գնահատել փախստականների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կառավարության գործադրած ջանքերը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի հետ համագործակցության մակարդակը և հավաստիացրել են, որ արդյունավետ այդ գործակցությունը առաջիկայում ևս հաջողությամբ կշարունակվի:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ