Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 9 մայիսի 2010

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի առիթով կազմակերպված ընդունելությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել  է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության նախաձեռնությամբ հրավիրված տոնական ընդունելությանը` Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ։ Հանդիսությանը ներկա էին Հայաստանի օրենսդիր և գործադիր մարմինների, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, զինվորականներ։
Տոնական ընդունելությանը ներկաներին ողջունեց ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը։ Նա իր ելույթում վարչապետը մասնավորապես նշեց. «Առաջին հերթին թույլ տվեք արտահայտել իմ խորին հարգանքն այսօրվա ընդունելությանը ներկա Մեծ Հայրենական պատերազմի մասնակիցներին և շնորհավորել Ձեզ ու բոլոր ներկաներին Հաղթանակի լուսավոր տոնի 65-րդ տարեդարձի առիթով։  Այս նշանակալի իրադարձության ամենամյա տոնակատարությունն ԱՊՀ երկրներում կրում են, անկասկած, համազգային բնույթ, բայց Հաղթանակի օրվա գլխավոր հերոսները եղել և մնում են մեր թանկագիր վետերանները, ում առաջ մենք անհատուցելի պարտք ունենք։ Հենց նրանք են մեր ընդհանուր պատմության արդեն հեռու, բայց հերոսական էջերի այն գործող անձիք, ովքեր պարգևեցին մեզ այդ փառավոր հաղթանակը։
Հպարտությամբ ցանկանում եմ նշել, որ մեր փոքրիկ հանրապետությունն իր ծանրակշիռ լուման է ներդրել ֆաշիզմի դեմ պայքարում։ 1941 թ. հունիսից 1945թ. մայիսը բանակ է զորակոչվել մոտ 600 հազար հայ, ընդ որում` Հայաստանից, որի բնակչությունը 1941թ-ի տվյալներով 1,5 միլիոնից պակաս էր, Հայրենական ռազմաճակատ գնաց 300 հազար մարդ։ Ավելի քան 200 հազար հայ զոհվեց։
Խորհրդային բանակի Հայրենական ռազմաճակատում կերտած պատմության փառավոր էջերում Խորհրդային Միության 3 հայազգի մարշալի, մեկ ծովակալի, ավելի քան 60 գեներալի և 106 հերոսի, Փառքի 27 ամբողջական շքանշանակրի անուններ է գրվել։ Հայաստանում վեց ազգային դիվիզիա էր ձևավորվել, և նրանցից երեքը` 89-րդը, 408-րդը և 409-րդը, ակտիվ մասնակցություն են ունեցել Կովկասի նախալեռների պաշտպանական և հարձակողական մարտերում։
Գլուխ ենք խոնարհում Մեծ Հայրենականի բազմազգ զինուժի` ռազմի դաշտում զոհված զինվորների կամ արդեն մեզանից հեռացածների վառ հիշատակի առջև։ Փառք Աստծո, մենք դեռևս ունենք երջանիկ հնարավորություն` շփվելու այդ հերոսական իրադարձությունների մասնակիցների հետ։ Վաղուց ժամանակն է ոչ միայն բառերով, այլև գործով հերոսներին տալ արժանի գնահատական։ Հիշողություն, ուշադրություն և հոգատարություն` ահա, իմ կարծիքով, հիմնականը և անհրաժեշտը, որն ընկած է հարգարժան վետերանների նկատմամբ ընդհանուր ռազմավարության հիմքում։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ԱՊՀ պետությունների ղեկավարների որոշմամբ ընդունված` Հաղթանակի 65-ամյակի տոնակատարության հիմնական միջոցառումների նախապատրաստման ծրագրի շրջանակներում անցկացրել և անցկացնում է միջոցառումների մի ամբողջ շարք` ներառյալ վետերանների հետ հանդիպումները, երաժշտական փառատոնները, ցուցահանդեսները, հիշատակի երեկոները, ռազմամարզական խաղերը, գիտական համաժողովները, թեմատիկ հրատարակությունները։ Առանձնահատուկ վերաբերմունք է հատկացվում աճող սերնդի հետ աշխատանքին։ Մասնավորապես, բոլոր դպրոցներում կազմակերպվել են հիշատակի դասեր, դպրոցականները շարադրություններ են գրել «Մենք` հաղթողների ժառանգներս»։
Անկասկած, կառավարության աշխատանքի կենտրոնում Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների սոցիալական պաշտպանության հարցերն են։ Խորհրդարանում հաստատված որոշում է ընդունվել արտահերթ կարգով փոխհատուցել Մեծ հայրենականի մասնակիցների` ԽՍՀՄ Խնայբանկում «սառեցված» ավանդները։  Որոշումը վերաբերել է Հայաստանում ապրող բոլոր վետերաններին։  Պահուստային ֆոնդից նաև միջոցներ են հատկացվել մեր հարգարժան 300 վետերանների վերականգնողական բժշկության կազմակերպման և հանգիստի համար։ Քննարկվում է նրանց համար առողջապահական, տրանսպորտի սպասարկման և կենցաղային ծառայությունների արտոնությունների ցանկի ընդյալնման հարցը։
Անկասկած, դա փոքր մասն է նրա, ինչի արժանի են մեր թանկագին վետերանները և երկրի ղեկավարությունն առավելագույն ջանք է գործադրում, որպեսզի Հայաստանը վերածվի ուժեղ, հարուստ և ծաղկող պետության։ Հենց այդպիսի պետության մեջ մենք կարող ենք մեր հերոսների համար լիովին ապահովել նրանց վաստակած խնամքն ու ուշադրությունը։
Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել մեր թանկագին վետերաններին և մեզ բոլորիս Մեծ Հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ։ Թող հաղթողների չխամրող փառքն ապրի դարեր` խիզախության և դիմացկունության վառ օրինակ ծառայելով սերունդներին»։

Ելույթներին հաջորդեց տոնական համերգը։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ