Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 9 մայիսի 2010

Վարչապետը տոնել է Մեծ հաղթանակի 65-ամյակը վետերանների հետ


Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Հաղթանակ» զբոսայգի և ծաղիկներ դրել անհայտ զինվորի գերեզմանին։ Կառավարության ղեկավարը դիտել է Մայր Հայաստան հուշարձանի առջև կայացած զինվորական հանդիսավոր երթը։ Տիգրան Սարգսյանը ողջունել է օրվա հերոս վետերաններին զրուցել, ապա` ճաշել նրանց հետ դաշտային ճաշարանում։
Այնուհետև վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա մասնավորապես նշել է. «Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակը հայ ժողովրդի համար առանձնահատուկ խորհուրդ ունի։ Մենք ԽՍՀՄ հարյուրավոր հերոսներ ենք տվել։ Հայ մարտիկն ապացուցել է, որ կարող է կռվել ու հաղթել։ Համոզված եմ, որ այդ լիցքերն են, որ մեր ծնողները հաղորդել են նաև ղարաբաղյան պատերազմի մեր ազատամարտիկներին, որոնք նույնպես հերոսաբար դրսևորեցին իրենց ղարաբաղյան պատերազմում։ Դրա շնորհիվ մենք այսօր ունենք լուրջ հաղթանակներ։ Դա ոգևորում է մեզ բոլորիս, որպեսզի ապագայում նույնպես մեծ հաղթանակներ ունենանք։ Բոլորիդ շնորհավորում եմ»։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ