Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 7 մայիսի 2010

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության բյուրոյի նիստի ժամանակ «Արևելյան գործընկերություն. Եվրոպական մայրցամաքի մարտահրավերներն ու հնարավորությունները»

6 մայիսի 2010 թ. Կարլովի Վարի, Չեխիայի Հանրապետություն

Մեծարգո նախագահ, տիկնայք և պարոնայք։
Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից ողջունել Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությանը։
Հանրապետական կուսակցությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պատասխանատվություն է վերցրել Հայաստանում ընթացող բարեփոխումների համար։
Իմ սեղմ ելույթում կներկայացնեմ Արևելյան գործընկերության խնդիրների ու հեռանկարների վերաբերյալ իմ պատկերացումները։
Եվրոպական միության երկրներում «արևելյան» եզրույթի շուրջ բուռն բանավեճ է ընթանում։
Մենք պետք է ուսումնասիրենք Արևելյան գործընկերությունը ժամանակակից փոփոխվող աշխարհի և Եվրոպայի ու Հայաստանի վրա դրա ազդեցության համատեքստում։ Այս ընթացքում, երբ մենք խոսում ենք, տեղի է ունենում փոփոխություն։ Մենք մտածում ենք, թե ինչպիսին կլինի աշխարհը 10, 20 կամ 50 տարի հետո։ Ի՞նչ տեսք կունենա այն, ի՞նչ տեսակի աշխարհում ենք ապրելու, արդյոք կարող ենք այն դարձնել այնպիսին, որտեղ կցանկանայինք ապրել։ Հիմնականում այս հարցերի պատասխաններն են որոշում այն բովանդակությունը, որ մենք ցանկանում ենք ներարկել Արևելյան գործընկերության ծրագրում։ Մի քանի դրույթ որոշակիացնում է Հայաստանի կառավարության ծրագիրը։
Առաջին. Ժամանակակից աշխարհում փոփոխությունների արագությունը շարունակ աճում է։ Մենք պետք է կառուցենք այդ փոփոխություններին համահունչ հասարակություն։
Երկրորդ. Աշխարհը փոքրանում է, ինչը հանգեցնում է ավելի շատ շփումների ու փոխկապակցվածության։ Անհրաժեշտ են երկխոսության ու գոյակցության նոր ձևեր։
Երրորդ. Գիտելիքը դառնում է ժամանակակից հասարակությունների շարժիչ ուժը։ Կրթական համակարգերը պետք է դյուրացնեն գիտելիքահենք տնտեսության զարգացումը։
Չորրորդ. Ինքնությունը դառնում է առավել կարևոր, թե’ մեծ, թե’ փոքր ազգերի համար։ Ինչպե՞ս են ժողովուրդներն իրենց պատկերացնում քսանմեկերորդ դարում, ո՞ր քաղաքակրթությունների հետ են իրենց կապում, և ինչպե՞ս պետք է կազմակերպվի երկխոսությունը հռչակած ու գոյություն ունեցող արժեքների միջև։
Հինգերորդ. Անհատական ազատությունների նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը քսանմեկերորդ դարում դառնում է ակնհայտ։ Յուրաքանչյուր կառավարություն, որ կառուցում է արդի հասարակություն, պետք է առաջ քաշի ինքնադրսևորման պայմաններ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր անհատ հնարավորություն ունի իրականացնել իր մտավոր կարողություններն ու տաղանդը։
Այս շրջանակի վրա հիմնվելով, արդյոք մենք կարող ենք ներդրում բերել Արևելյան գործընկերության բովանդակությանը։ Ես հավատում եմ, որ մենք պետք է գլոբալ մտածենք և լոկալ գործենք։
Մենք որոշել ենք կենտրոնանալ երեք հիմնական խնդիրների վրա.
Առաջին. Մեր տարածաշրջանում շարունակվող լարվածության ու հակասությունների ներուժը գերիշխում է փոխադարձ ընդունելի որոշումների հասնելու կարողության վրա, ինչի վկայությունը փակ սահմանների գոյությունն է։
Արևելյան գործընկերության ծրագիրը մենք դիտարկում ենք, որպես բարեփոխումների ու մտածողության փոփոխության հզոր ազդակ` մեր երկրներում ստեղծելու Եվրոպական արժեքներին հավատարիմ մարդկանց մեծամասնական զանգված։ Դա կարող է օժանդակել երկխոսության, համագործակցության ու գործընկերության համար դրական մթնոլորտի ձևավորմանը մեր տարածաշրջանում։
Մեր երկրների և ԵՄ արևելյան գործընկերության միջև ամուր կապերը կարող են խթանել տարածաշրջանային ինտեգրացիան։
Գլոբալացման դարում բազմազանության դերը չափազանց մեծ է։ Մարդու իրավունքների ու ազատությունների, ինչպես նաև հանդուրժողականության ու տարբերությունների նկատմամբ հարգանքի դերը պետք է առաջնայնություն ստանան նույնականացման նկատմամբ։ Եվրոպան բազմազանության համերաշխության հաջողության պատմություն է։
ԵՄ տեսանկյունից Արևելյան գործընկերությունը կարող է օգնել հաղթահարել անհստակություններն ու մեր տարածաշրջանը դարձնել առավել կանխատեսելի։
Երկրորդ. Մեր տարածաշրջանի պետություններում առկա է խզում հռչակված նպատակների ու դրանց հասնելու հնարավորությունների միջև։ Մենք դիտարկում ենք Արևելյան գործընկերության ծրագիրը, որպես արդիական հասարակություն կառուցելուն ուղղված բարեփոխումներն իրականացնելու արդյունավետ գործիք։
Երրորդ. Մարդիկ պետք է հնարավորություն ունենան ապրելու ու գործելու արագ զարգացող ու սեղմվող աշխարհում, որտեղ գիտելիքն առաջընթացի հիմնական շարժիչ ուժն է։
Կրթական համակարգը ոչ միայն պետք է փոխանցի գիտելիք, այլև ինտելեկտ ու քննական մտածողության կարողություններ, որոնք հիմնված են հստակ արժեքների ու վարքի չափանիշների վրա։ Հանդուրժողականությունը, հարգանքը և արդարության զգացումն ու պատասխանատվությունն արժեքներ են, որոնք պետք է ներարկվեն վաղ դպրոցական նստարանից։
Ես կցանկանայի առավել մանրամասն անդրադառնալ ԵԺԿ ընտանիքի մաս դառնալու մեր ցանկության պատճառներին։
Ինչպես արդեն նշել էի, լուրջ և ազդեցիկ խնդիրներ կան։ Դրանք արևելյան գործընկերների միջև հռչակված արժեքների ու իրական պրակտիկայի տարբերություններն են։ Ո՞րն է այդ խզման պատճառը։ Նպատակները հայտարարվում են ապագայի տեսլականից, իսկ վարքը պատմական փորձի գործոն է։ Մեր մտածողությունը` հղկված պատմության ու անցյալի փորձառությամբ, ժամանակ առ ժամանակ ազդում է մեր նպատակներին հասնելու ուղու վրա։
Այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդ գիտի, որ հնարավոր չէ բարեփոխումներ իրականացնել առանց հավատի ու վստահության։ Քաղաքական կամքը նույնքան կարևոր է։
Քաղաքական կուսակցությունն անհատների համախումբ է, որ միավորված է ընդհանուր արժեքների շուրջ և լավագույն կարող ուժն է քաղաքական կամք ցուցաբերելու ու փոփոխությունների ընթացքն առաջնորդելու համար։ Առաջ քաշելով արժեքներ, մրցակցելով ձայների համար և ձեռք բերելով հանրային աջակցություն` կուսակցությունն իր ծրագիրն իրականացնելու հնարավորություն է ստանում։
Համընդհանուր արժեքներն, ինչպիսիք են ազատությունը, պատասխանատվությունը, հավասարությունը, արդարությունն ու համերաշխությունը ՀՀԿ գաղափարախոսության հիմքերն են կազմում։
Անդամակցությունը ԵԺԿ համայնքին, որն ունի քաղաքական ծրագրերի զարգացման ու իրականացման հարուստ փորձառություն, կօժանդակի համեմատաբար երիտասարդ ՀՀԿ-ին.
- փոխանակել քաղաքական փորձառություն
- կդյուրացնի եվրոպական արժեքների տարածումը
- կխթանի ինտեգրման ծրագրերն ու նախաձեռնությունները։
Վերջապես, ԵԺԿ-ն կուղղորդի մեզ քաղաքական կամք ու արդյունավետ պետականություն ունենալու մեր ջանքերը գործադրելիս։
Մեր քաղաքական սերտ համագործակցությունը կարող է Եվրոպական համայնքի համար ինտեգրացիոն գործընթացները խթանելու հզոր գործիք լինել։
Ժամանակն է հին մտածելակերպից անցնել նոր մտածողության։
Շնորհակալություն։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ