Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 28 հունիսի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ԻԿԱՕ-ի Եվրոպական և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրեն պրն Քրիստիան Այգլին: Վարչապետը կարևորել է պրն Այգլի այցը մեր երկիր հատկապես այն ժամանակաշրջանում, երբ մեր ավիացիայում ընթանում են բարեփոխումներ. Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը աշխատանքները է սկսել միջազգային նոր չափանիշների համաձայն որակապես նոր ավիացիոն գործընթացների կարգավորման, վերահսկման, քաղավիացիայի բնագավառում՝ պետական քաղաքականության և մոտեցումների մշակման ու իրականացման ուղղությամբ, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը շահագործման հանձնելուց հետո, կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում, ընթանում են տեխնիկական բարեփոխումներ, օդանավային շարժակազմերի թարմանցման, համալրման ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում: Այդ ամենը, ըստ վարչապետի, ԻԿԱՕ-ի աջակցությամբ հնարավոր կլինի մասնագիտորեն ավելի ճիշտ ու արագ իրականացնել, և Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը (ԵԿԱԿ) անդամակցող մեր երկրի համար նախադրյալներ կստեղծվեն քաղավիացիայի բնագավառում կարևորագույն ևս երկու Եվրոպական միջազգային կազմակերպություններին՝ Միացյալ ավիացիոն իշխանություններին ու Եվրոկոնտրոլին Հայաստանի անդամակցության համար: Ներկայումս մեր երկրի մասնակցությունը Եվրոկոնտրոլի աշխատանքներին կրում է դիտորդական կարգավիճակ, լիիրավ անդամակցությունը՝ որակական նոր աստիճանի կհանգեցնի օդային երթևեկության կառավարման և ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության հարցում: Վարչապետն ընդգծել է, որ պետությունն անչափ կարևորում է Հայաստանի ամբողջ օդային տարածքում թռիչքային անվտանգության ապահովման խնդիրը՝ այն դիտարկելով իբրև երկրի ընդհանուր անվտանգության բաղկացուցիչ: Միջազգային փորձը նկատի ունենալով, ըստ Անդրանիկ Մարգարյանի, այդ բնագավառում արդեն որոշակի աշխատանքներ են տարվել, և ոլորտի զարգացման հարցում եվրոպական ուղղությունը ընտրած Հայաստանը միջազգային համապատասխան կազմկերպություններին ինտեգրման ու ակտիվ համագործակցության արդյունքում, կհասնի ավելի մեծ ձեռքբերումների: Նա նշել է նաև, որ անվտանգության խնդրի լուծմանը զուգահեռ, օդանավակայանում աշխատանք է տարվում արարողակարգային պարզեցումների ուղղությամբ՝ բարելավելով ծառայությունների մատուցման որակը ևս, որտեղ Անդրանիկ Մարգարյանի հավաստմամբ, դեռևս բավականին անելիք կա: Հանդիպման ժամանակ պրն Քրիստիան Այգլը ուրախությամբ է արձանագրել 1992 թ-ին Չիկագոյի կոնվենցիային միանալուց հետո, Հայաստանի ավիացիայում ընթացող բարեփոխումները: ՀՀ վարչապետի հետ նա քննարկել է հիշյալ կոնվենցիայից բխող՝ պետության պարտավորություններին առնչվող հարցեր և վստահեցրել, որ իր ներկայացրած կազմակերպությունը պատրաստակամ է հնարավորինս օգնել Հայաստանին՝ բարեփոխումները հաջողությամբ ավարտելու համար: ԻԿԱՕ-ի Եվրոպական և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրենը կարևորել է նաև Հայաստանում օրերս անցկացված միջազգային սեմինարը, որը նախորդում է և ըստ էության, նախապատրաստում սեպտեմբերին անցկացվելիք համաշխարհային աերոնավիգացիոն կոնֆերանսը: Հայաստանյան սեմինարի արդյունքը գնահատելիս, պրն Այգլը նշել է, թե այն իրենց ակնկալածից ավելին էր:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ