Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 28 հունիսի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին առընթեր երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են խորհրդի 2003 թ. միջոցառումների ծրագիրը, հուլիսի 28-ին մեկնարկելիք «Բազե» երիտասարդական հավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքը և այլ հարցեր: Օրակարգի առաջին հարցի կապակցությամբ, երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ Վահրամ Բարսեղյանը զեկուցել է, որ անցած ամիսներին խորհուրդն աշխատել է տարեսկզբին առաջին նիստում քննարկված և հավանության արժանացած 2003 թ. աշխատանքային ծրագրի հիմնական ուղղություններով ու չափորոշիչներով: Վարչապետի հանձնարարականի համաձայն, այս նիստում խորհրդի քննարկմանն է ներկայացվել երիտասարդության հարցերին առնչվող բոլոր շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների, նաև հասարակական կազմակերպությունների ծրագրերի համադրմամբ կազմված տարեկան ամփոփ ծրագիրը, որտեղ հաշվի են առնվել բոլոր դիտողություններն ու առաջարկությունները: Ամփոփ ծրագիրն, ըստ խորհրդի նախագահի, ընդգրկում է նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների կողմից 2003 թ. իրականացվելիք միջոցառումները: Առավել ընդգրկուն է ներկայացվել մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ծրագիրը, որը պարունակում է երիտասարդությանը վերաբերող միջոցառումները՝ իրավական, ազատ ժամանցի, հոգևոր- մշակութային, ֆիզիկական, հայրենասիրական դաստիարակության, գիտական, երիտասարդական համագործակցության և այլ ոլորտներում: Երիտասարդական միջոցառումներ են նախատեսված նաև կրթության և գիտության, առողջապահության, սոցիալական ապահովության, բնապահպանության, ներքին գործերի, պաշտպանության նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների գծով: Ծրագրի քննարկումից հետո հաստատվել են այն միջոցառումները, որոնք ունեն բյուջետային որոշակի ֆինանսավորում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները երիտասարդական ծրագրեր իրականացնող նախարարությունների, գերատեսչությունների հետ՝ 2004 թ. ՀՀ պետբյուջեի կազմման ժամանակ այդ նպատակով առանձին ֆինանսական միջոցներ նախատեսելու համար: Հանձնարարվել է նաև՝ վերջնական խմբագրումից հետո, խորհրդի աշխատանքների 2003 թ. ամփոփ ծրագիրը տեղադրել կառավարության ինտերնետային էջում՝ լայն հասարակությանը այն մատչելի դարձնելու նպատակով: «Բազե» երիտասարդական հավաքի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, Վահրամ Բարսեղյանը զեկուցել է, որ լուծված են հավաքի կազմակերպչական, տեխնիկական, ֆինանսական բոլոր խնդիրները: Մասնակցության հայտեր են ստացվել տարբեր երկրներից, Արցախից ու Ջավախքից, պատրաստ է նաև իրականացվելիք ծրագիրը: Խորհրդի նախագահը հավաստել է, որ հուլիսի 28-ին «Բազե» երիտասարդական հավաքը հաջողությամբ կմեկնարկի և կտևի մինչև օգոստոսի 5-ը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է հավաքի միջոցառումների ծրագրում նախատեսել նաև հասարակական կազմակերպությունների, մասնավորապես՝ հաշմանդամների «Փյունիկ» բարեգործական միության ներկայացուցիչների մասնակցության ապահովումը: Նիստում ԱՊՀ անդամ պետությունների՝ երիտասարդության հարցերով պետական մարմինների ղեկավարների ակումբի հունիսի 16-19-ը Ալմաթի քաղաքում անցկացված նիստի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել խորհրդի քարտուղար, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արսեն Սողոմոնյանը: Նա նշել է, որ նիստում առաջարկ է եղել ընդլայնել ԱՊՀ այդ ակումբի շրջանակները, ընդգրկելով նաև այլ երկրների ներկայացուցիչների, այն վերածելով միջազգային խորհրդի: Որոշվել է առաջարկով դիմել ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին՝ պետական մարմինների երիտասարդական հարցերով միջոցառումների ծրագրերը կազմելիս ԱՊՀ նշված ակումբի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները ևս նախատեսելու համար: Զեկուցողը նշել է, որ հաջորդ տարի ԱՊՀ ակումբի հերթական նիստերից մեկը կանցկացվի Երևանում:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ