Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 27 հունիսի 2003

ՀՀ վարչապետ, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդի նիստ: Քննարկվել են նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը և ոլորտի զարգացմանն ուղղված ընթացիկ խնդիրներ: ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկուցել է, որ նախորդ նիստի հանձնարարականները հիմնականում կատարվել են: Մասնավորապես, Միջազգային և դոնոր կազմակերպությունների համագործակցության աշխատանքային խմբի ղեկավար Գարեգին Չուգասզյանը խորհրդի հաստատմանն է ներկայացրել խմբի գործունեության ծրագիրը և նրա կազմի ընդլայնման վերաբերյալ նախագիծը: Մեկ այլ հանձնարարականի համաձայն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհրդի հաստատմանն է ներկայացրել առաջարկություններ՝ ՀՀ տարածքում ռադիոմոդեմների օգտագործման հնարավորությունների վերաբերյալ: Նշված ժամկետներում կատարվել են նաև «Էլեկտրոնային ստորագրության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները խորհրդի համապատասխան աշխատանքային խմբում և գործարարների լայն շրջանակ ընդգրկող «44-ի ակումբի» նիստում կազմակերպելու, ՏՏ զարգացմանն աջակցության խորհրդի էլեկտրոնային էջի հայերեն տարբերակի ստեղծման վերաբերյալ՝ խորհրդի քարտուղարությանը տրված հանձնարարականները: Այսօրվա նիստում խորհրդի անդամները հաստատել են Միջազգային և դոնոր կազմակերպությունների համագործակցության աշխատանքային խմբի գործունեության ծրագիրը: Նշվել է, որ ծրագրի հիմնական նպատակը գիտելիքների վրա հիմնված գլոբալ տնտեսության մեջ Հայաստանի ինտեգրմանը աջակցող գործընկերների ջանքերի համակարգմանը նպաստելն է, Հայաստանում էլեկտրոնային հասարակության (գիտելիքների վրա հիմնված հասարակության) ստեղծման հիմնական շահագրգիռ խմբերի միջև երկխոսության դաշտի ձևավորումը: Հանձնարարվել է համապատասխան պետական կառույցներին, մասնավորապես, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը սերտորեն համագործակցել աշխատանքային խմբի հետ՝ ծրագրի հետագա կատարելագործման, դրա իրականացմանն ուղղված խնդիրների լուծման նպատակով: Խորհուրդը հաստատել է նաև էլեկտրոնային հասարակության և դոնոր կազմակերպությունների համակարգման ենթաաշխատանքային խմբերի լիազորությունները համապատասխան խմբի լիազորությունների շրջանակում միավորելու առաջարկը: Նիստում որոշում է ընդունվել Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովին (ՏՀՀԳ) Հայաստանի մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարության ձեռնարկելիք քայլերի վերաբերյալ: Ըստ հարցը ներկայացնող Գարեգին Չուգասզյանի, նման գագաթաժողովի կազմակերպման հարցը դրվել է դեռևս 1999 թ.՝ ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի ներկայացմամբ: 2001 թ. որոշվել է այն անցկացնել երկու փուլով՝ 2003 թ. դեկտեմբերի 10-12-ին, Ժնևում և 2005 թ. նոյեմբերի 16-18-ին՝ Թունիսում: Հարցի քննարկման ժամանակ նշվել է, որ Գագաթաժողովը հնարավորություն կընձեռի նման բարձր մակարդակով առավել արդյունավետ պատկերացում ձևավորելու տեղեկատվական զարգացումներին և միջազգային համայնքի վրա դրա ազդեցության մասին: Խորհրդի անդամները ընդունելի են համարել Հայաստանի մասնակցությունը գագաթաժողովին, հանձնարարվել է համապատասխան պետական կառույցներին, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությանը, համագործակցել խորհրդի Միջազգային և դոնոր կազմակերպությունների համակարգման աշխատանքային խմբի, գագաթաժողովում Հայաստանի մասնակցության կազմկոմիտեի հետ՝ ծագող խնդիրները լուծելու, ինչպես նաև գագաթաժողովի նախապատրաստական կոմիտեի սեպտեմբերի 15-26-ին Ժնևում կայանալիք երրորդ հանդիպմանը հայկական պատվիրակության մասնակցությունը ապահովելու նպատակով: «Արմինկո» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալ Իրինա Մարգարյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել ամփոփ տեղեկատվություն «Արմինկո» ՍՊԸ-ի կողմից «Microsoft» ընկերության ծրագրային ապահովման մասնագետների պատրաստման և վերապատրաստման հավաստագրված կենտրոնի մասին: Ըստ նրա, կենտրոնը ստեղծվել է 2001 թ-ին՝ «Արմինկո» ՍՊԸ-ի և Հայաստանի տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ռազմավարական միջոցառումների իրականացման ծրագրի շրջանակներում, «Եվրասիա» հիմնադրամի հետ համագործակցությամբ և միակն է ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Զեկուցողն առաջարկել է ներկայացված տեղեկանքը քննարկել խորհրդի համապատասխան հանձնաժողովում՝ ՀՀ ռազմավարական գլխավոր ուղղություններից մեկը հանդիսացող մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ որոշման նախագիծ մշակելու նպատակով: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գնահատելի է համարել «Արմինկո» ընկերության կատարած աշխատանքը՝ նշելով, որ կառավարությունը հնարավորինս նպաստելու է մասնագետների որակավորման բարձրացման համար պայմանների ստեղծմանը՝ օգտագործելով նաև «Արմինկո» ՍՊԸ-ի ուսումնական կենտրոնի դրական փորձն ու հնարավորությունները: Խորհրդի անդամների քննարկմանն է ներկայացվել նաև ռադիոմոդեմների հաճախականության տրամադրման նոր մոտեցումների վերաբերյալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տեղեկանքը: Նշելով, որ կապի ոլորտում կառավարությունը կարևորում է ինտերնետային և, ընդհանրապես, տեղեկատվական ծառայությունների զարգացման համար նպաստավոր պայմանների ապահովումը, վարչապետն ընդգծել է, որ այդ խնդրի լուծումը կարող է լինել նաև ռադիոմոդեմների միջոցով ժամանակակից որակյալ կապի ստեղծումը: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցելու հիշյալ խնդրի լուծմանը: Հարցի կապակցությամբ անդրադարձ է եղել նաև կապի ծառայությունների սակագնին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բացառել է այդ խնդրում գերատեսչական մոտեցումը, նշելով, որ կապի ոլորտում մատուցվող ծառայությունների սակագները պետք է որոշի անկախ մասնագիտական հանձնաժողովը՝ իրատեսական վերլուծությունների հիման վրա:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ