Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 ապրիլի 2010

Վարչապետն ընդունել է Նիդերլանդների Հաշվիչ դատարանի խորհրդի անդամ, համանախագահ Հայս դե Ֆրիսին


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Հաշվիչ դատարանի խորհրդի անդամ, համանախագահ Հայս դե Ֆրիսին։
Ողջունելով հյուրին` վարչապետը կարևորել է Վերահսկիչ պալատի գործունեությունը և նշել, որ Նիդերլանդների փորձը օգտակար կլինի ՀՀ Վերահսկիչ պալատի գործունեության համար։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխհամագործակցության հեռանկարները։ Որպես կարճաժամկետ ծրագրեր` կարևորվել են հարկաբյուջետային քաղաքականության, շրջակա միջավայրի և ուսումնական ու ակադեմիական հաստատությունների աուդիտի իրականացումը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի Վերահսկիչ պալատի գործունեության ակտիվացումը պայմանավորված է նոր օրենսդրության ընդունմամբ։ Հայս դե Ֆրիսն ընդգծել է, որ Վերահսկիչ պալատի վերաբերյալ օրենքը պետք է համապատասխանեցնել միջազգային ընդունված չափանիշներին։ Տիգրան Սարգսյանն իր հերթին կարևորել է հոլանդացի գործընկերների առաջարկությունները օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։
Երկուստեք ընդգծվել է, որ Վերահսկիչ պալատի գործունեության արդյունավետության բարձրացումը կնպաստի պետական կառավարման համակարգի նկատմամբ հասարակական վստահության ամրապնդմանը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ