Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 ապրիլի 2010

Վարչապետն անդրադարձել է միջնաժամկետ ծրագրերին և արձագանքել երիտասարդների բաց նամակին

Կառավարության նիստի ավարտին հայտարարությունների բաժնում միջնաժամկետ ծրագրերի մասին խոսել է  ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ Հարցին անդրադարձել է նաև վարչապետը. «Պարոն Դավթյանի ասածի տնտեսական տրամաբանությունն այն է, որ մենք մոտակա տարիների ընթացքում կտրուկ նվազեցնում ենք բյուջեի դեֆիցիտը։ Եթե նախորդ ճգնաժամային տարվա ընթացքում այն կտրուկ ավելացրեցինք, հասցնելով համախառն ներքին արդյունքի 7,7 տոկոսի, ապա այժմ պարտավոր ենք նվազեցնել բյուջեի դեֆիցիտը։ Դա նշանակում է, որ բյուջետային ծախսերի աճի տեմպը չենք կարող մեծ թողնել, քանի որ բյուջեի դեֆիցիտը հասցնելու ենք 3 տոկոսի։ Պարոն Դավթյանը ճիշտ նշեց, որ սա զգուշավոր սցենար է, եթե դրական մակրոտնտեսական առկա միտումները պահպանվեն, նշանակում է, հնարավորություն կունենաք, նաև միջնաժամկետ ծախսային ծրագրում վերանայել մեր ծախսային հոդվածները»։

Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև հասարակական կազմակերպությունների կողմից իրեն ուղղված բաց նամակին։ Նա մասնավորապես նշել է. «Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ բաց նամակով ինձ դիմել են երիտասարդական միություններ` Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Արչիլ Գորկի» մշակութային միությունը, Հայ հեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, «Հայազն» Երիտասարդների Միաբանությունը, Ազատամարտիկների զավակների «Փառքի Պահապաններ» երիտասարդական միավորումը, «Ադանա» հայրենակցական միությունը և հորդորում են, որպեսզի ապրիլի 24-ին զվարճանքի հաստատություններն աշխատանքներ չծավալեն։ Կարծում եմ, որ այստեղ կառավարության միջամտության կարիքը չկա, որովհետև հայ ժողովուրդն այս հարցում ունի միանշանակ մոտեցում և վերաբերմունք։ Մեր բոլորի պարտքն է հիշատակի այդ օրը նշել, և մեր երիտասարդների եռանդն էլ ուղղված պետք է լինի մեր հանրությանը, հասարակությանը, որպեսզի այդ օրն այցելեն Ծիծեռնակաբերդ, իրենց հարգանքի տուրքը մատուցեն անմեղ զոհերի հիշատակին, և կարծում եմ` պարտադրանքը հարիր չէ կիրառել ապրիլի 24-ին»։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ