Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 14 ապրիլի 2010

Վարչապետը շնորհավորել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 10-րդ հոբելյանական համագումարը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 10-րդ հոբելյանական համագումարի բացմանը։
Վարչապետը ողջունել է ներկաներին և շնորհավորել նրանց միության հոբելյանի առթիվ։ Կառավարության ղեկավարը հիշեցրել է. որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռևս վեց տարի առաջ հայտարարել է տնտեսության գերակա ճյուղ, և ձեռնարկվել են միջոցառումներ, որպեսզի այս ոլորտն արագ տեմպերով զարգանա։ «Ես գիտեմ, որ շատ հաճախ հանրությունը դժգոհում է, որ միջոցառումները, բարեփոխումները դանդաղ են ընթանում, և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում դեռևս անելիքներ շատ ունենք,-մասնավորապես նշել է Տիգրան Սարգսյանը։ «Միևնույն ժամանակ կարող ենք արձանագրել, որ վերջին տարիների ընթացքում բավական լուրջ առաջընթաց կա, և մեր պարբերաբար հանդիպումները, ձեր կողմից բարձրացված խնդիրները, որոնք հետևողականորեն վերահսկվում են կառավարության աշխատակազմի կողմից, գտնում են իրենց լուծումները։ Ուրախ եմ, որ մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ քննարկում էինք կառավարության կատարած և չկատարած պարտավորությունները կետ առ կետ, արձանագրեցինք, որ գրեթե բոլոր ուղղություններով մենք էական առաջընթաց ունենք, չնայած հանգամանքին, որ դեռևս չլուծված խնդիրներ կան։ Բայց 2009 թվականը, իմ կարծիքով, ոլորտի համար բեկումնային էր, որովհետև չնայած մենք Հայաստանի Հանրապետությունում ունեցանք Համախառն ներքին արդյունքի անկում` հիմնականում շինարարության ոլորտով պայմանավորված, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցանք աննախադեպ աճ 17 տոկոսի չափով, ընդ որում ոչ միայն ծառայությունների մատուցման ծավալային աճ ունեցանք, այլ նաև ոլորտում աշխատող ձեռնարկությունների քանակի ավելացման։ Իսկ դա նշանակում է, որ այն համատեղ ծրագրերը, որ մենք ձեզ հետ միասին իրականացրել ենք, արդեն իսկ տալիս են դրական արդյունքներ։ Ինտերնետը դառնում է ավելի հասանելի մեր քաղաքացիների համար։ Այդ տեսակետից կառավարության կողմից ձեռնարկված ծրագրերը, որոնք միասին քննարկել ենք, և որոնք ներառված են մեր համատեղ հաստատած հայեցակարգում, տալիս են իրենց դրական արդյունքները։ Չափազանց կարևոր է, որ մենք ունենք նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների օժանդակությունը և աջակցությունը։ Մասնավորապես, «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը համարում եմ հենքային, որովհետև եթե մենք ցանկացած ընտանիքում համակարգիչ ապահովենք, կփոխվի այդ ընտանիքի մտածողությունը։ Ընտանիքն ինտերնետի միջոցով կարողանում է օգտվել մեր մատուցած տասնյակ ծառայություններից, և ընդհանրապես ինտերնետային կյանքը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մարդկանց համար այլևս դառնում է առարկայական մի բան, որն ազդում է նաև նրանց կենցաղի վրա։ Հասկանալի է, որ եթե ցանկանում ենք հաջողության հասնել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, այս փուլում պետք է մասսայականություն ապահովենք։ Այդ տեսակետից «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, կարծում եմ, իր դրական արդյունքները տալու է։
2009 թվականի արդյունքներն ամփոփելիս մեզ համար չափազանց կարևոր էր այն հանգամանքը, որ կտրուկ ավելացել էին տեղեկատվական տեխնոլոգիաներ սպառողները Հայաստանի Հանրապետությունում։ Դա, ըստ էության, բեկումնային տարի էր տեղեկատվական տեխնոլոգիաների առումով։ Մեր մյուս կարևոր ձեռքբերումն այն էր, որ մեր շուկայում հայտնվեց երրորդ օպերատորը, ինչն էապես բարձրացրեց մրցակցությունն այդ ոլորտում և նաև, բնականաբար, ազդեց ծառայությունների որակի և գների վրա։ Դեռևս խնդիր է ինտերնետի հասանելիությունը և գինը, բայց այս ոլորտում կան լուրջ ներդրումներ։ Այստեղ նույնպես անցյալ տարի հայտնվեց նոր ընկերություն, որը մալուխային կապ անցկացրեց։ Այս դաշտում նույնպես մրցակցությունն այս տարի կտրուկ կավելանա, ինչի արդյունքում առաջարկվող ծառայությունների փաթեթները կլինեն ավելի բազմազան ու որակյալ, և գները նույնպես կիջնեն։ 2009 թվականն ամփոփելու ժամանակ արձանագրեցինք ինտերնետի գների կտրուկ նվազում և սպասում ենք, որ 2010 թվականից դա նույնպես տեղի կունենա։ Հաջորդ հարցը, որի վրա ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը, «Արմթեքն» է, որ անցկացնում ենք մի անգամ Հայաստանում, հաջորդ անգամ` Սան Հոսեում։ Կարծում եմ, որ այս տարի կարող ենք ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածել։ Առաջին հերթին, դա այն գաղափարն է, որ դուք առաջ քաշեցիք` ունենալ մշտական ներկայացուցչություն Սան Հոսեում, որը կներկայացնի հայկական ընկերությունների շահերը և հնարավորություն կտա, մի կողմից, մեր պատրաստած ապրանքն ու ծառայություններն իրացնել Սիլիկոնյան հովտում, մյուս կողմից` կապահովի այդ աշխարհի հզորագույն կենտրոնի կապը տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական աշխարհի հետ։ Նպատակն է, որ ստանանք արդիական տեղեկատվություն, թե ինչ համաշխարհային զարգացումներ կան այդ ոլորտում, ինչպիսին է այդ ոլորտի զարգացման ապագան, որպեսզի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում համահունչ լինի համաշխարհային գործընթացներին։ Կառավարությունը պատրաստ է այդ ծրագիրն ի կատար ածել ձեզ հետ։ Մենք նաև այցելել ենք Սան Հոսեում առաջատար ինկուբատորներից մեկը։ Գուցե հենց Սան Հոսեի այս կարողությունները կարող ենք օգտագործել պլատֆորմ ձևավորելու, այնտեղ ներկայացուցչություն ունենալու համար, որովհետև կարծես այն բազմաթիվ տարբերակներից, որ մեզ առաջարկվում էին Սան Հոսեում, սա ամենաձեռնտուն էր, որովհետև աչքի էր ընկնում իր ծառայությունների բազմազանությամբ։ Եվ միևնույն ժամանակ, կարծես թե գներն ավելի մատչելի կլինեին, եթե մենք բոլորս միասին այդ ներդրումն իրականացնեինք։ Մեր գաղափարախոսության հիմքն այն է, որ մենք միասին պետք է ձևավորենք ոչ միայն գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, այլև գիտելիքի վրա հիմնված հասարակություն։ Կարծում եմ որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է մեր հասարակության մտածողության մեջ արմատական փոփոխություն մտցնել։ 2009 թվականի ցուցանիշները վկայում են, որ այս ոլորտն ունի շատ մեծ ապագա, մեծ պոտենցիալ։ Դա լինելու է մեր հարաբերական առավելությունը։
Ձեզ մաղթում եմ բեղմնավոր աշխատանք։ Այս հոբելյանական հավաքին ցանկանում եմ հաջողություններ։ Միևնույն ժամանակ ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր այն առաջարկությունները, դիտողությունները, քննադատությունը, որ հնչում է մեր հասցեին, անուշադրության չեն մատնվելու։ Ինչպես վերջին երկու տարիներին, այնպես էլ այսօր, շարունակելու ենք համագործակցությունը ձեզ հետ` բացահայտելու չլուծված պրոբլեմները և համատեղ ջանքերով դրանք լուծելու։ Դրանցից է, օրինակ, երկակի նշանակության ապրանքների օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրը։ Դեռևս առկա են մտահոգություններ, որ այդ օրենքի ընդունումը կարող է խոչընդոտներ ստեղծել ոլորտի համար։ Չնայած, կան նաև այլ տեսակետներ, որ անվտանգության ապահովման և միջազգային համագործակցության առումով այս օրենքի չընդունումը ուղղակի լրջագույն խոչընդոտներ կստեղծի մեր միջազգային ինտեգրացման համար։ Նմանատիպ խնդիրները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, և համատեղ քննարկումների շնորհիվ կգտնենք այնպիսի լուծումներ, որ նման ռեժիմները, որոնք վերաբերում են անվտանգությանը, չխոչընդոտեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը։ Դրան հասնելու միակ ճանապարհը համագործակցությունն է հեղինակավոր այս համագումարի հետ։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս հոբելյանական նիստի կապակցությամբ և մաղթում բեղմնավոր աշխատանք»։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանի Գործարարների և արդյունաբերողների միության նախագահը, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության տնօրենը։
Այնուհետև ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը և ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը համապատասխանաբար ներկայացրել են ԻՏՁՄ 2009 թվականի հաշվետու և գործառնական զեկույցները, որոնցում անդրադարձել են 2009 թվականին ԻՏՁՄ կողմից իրականացված հիմնական ծրագրերին և միջոցառումներին։ 2010 թվականի առաջնահերթությունների շարքում կարևորվել են ՀՀ ՏՏ ոլորտի հայեցակարգի իրականացումն ամբողջ ծավալով, «ԱրմԹեքի» կազմակերպչական հարցերը, ընդհանուր բիզնեսի և նորաստեղծ ընկերությունների գործունեության խթանումը, հայկական փոխկապակցման հանգույցները, կրթական համակարգի բարեփոխումները։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ