Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 հունիսի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և շահագործման 2003թ. ծրագրին: Ըստ ծրագրի, նախատեսվում է, մասնավորապես, այս տարի իրականացնել միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, Պուշկինի լեռնանցքը շրջանցող թունելի շահագործում, ինչպես նաև ճանապարհների ընթացիկ նորոգման աշխատանքներ: Այդ նպատակով «ՀՀ 2003թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի հիման վրա տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացվել է 2 մլրդ 500 մլն դրամ: Հարցի քննարկման ժամանակ առաջարկվել է ծրագրում ներառել նաև գարնանային հեղեղումների պատճառով զգալիորեն վնասված պետական նշանակության ճանապարհները, որոնք մասնագետների կողմից արդեն ուսումնասիրվել և օրերս ներկայացվել են ՀՀ վարչապետին: Կառավարությունը հաստատել է նաև Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող տրանսպորտի ծրագրի շրջանակներում ավտոճանապարհների վերականգնման աշխատանքների կատարման նպատակով 2003թ. հունիսի 18-ին անցկացված և ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2003թ. հունիսի 25-ին հաստատված մրցույթի արդյունքները՝ հաղթող ճանաչելով «Արգիշտի-1» ՍՊԸ-ին: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը համաձայնություն է տվել «Միջազգային տրանսպորտային միջանցքների ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» հուշագրի կնքման առաջարկությանը: Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 1999թ. ապրիլի 22-ի «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կանոնադրությունը հաստատելու մասին» N 259 որոշման մեջ: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նոր վարչական վիճակագրական հաշվետվության ստեղծումով՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի հիման վրա: Հարցի քննարկման ժամանակ նշվել է, որ ներկայումս ավտոտրանսպորտի արտանետումների հաշվառումը թերի է, քանի որ այն հիմնված է ավտոմեքենաների կատարած վազքի մոտավոր, չհիմնավորված տվյալների վրա և ճիշտ հաշվառումը կօգնի ավտոտրանսպորտային արտանետումների նվազեցման ուղղությամբ նպատակային քայլերի կիրառմանը: Կառավարությունը որոշում է ընդունել «Ավարտված շենքերի, շինությունների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ձևը սահմանելու մասին»: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածներում կատարված փոփոխություններով, որոնց արդյունքում շենքի, շինության նկատմամբ գույքային իրավունքների գրանցման խնդիրները տարանջատվում են դրանց շահագործման ընդունման և շինարարական նորմերին համապատասխանության խնդիրներից և այդպիսով՝ ավելի պարզեցվում: Նիստում գործադիրը հավանություն է տվել նաև «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ծայրահեղ դեպքերում բազմաբնակարան շենքերի ժամանակավորապես կամ անորոշ ժամկետով փակ բնակարաններ մուտք գործելու համար իրավական հիմքերի ամրագրման հրամայականով: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է բնակարաններում ջրամատակարարման ներքին ցանցերի վթարների և անսարքությունների վերացման կարգը: Նիստում կառավարությունը հաստատել է «ՀՀ 2003թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով Երևանի քաղաքապետարանի, Շիրակի և Արարատի մարզպետարանների ենթակայության թանգարանների, այլ թատրոնների և համերգային կազմակերպությունների սուբսիդավորման նպատակով նախատեսված հատկացումների բաշխումը՝ ըստ առանձին կազմակերպությունների: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ մարզպետարանների 2003թ. մշակութային միջոցառումների իրականացման գծով պետական պատվերը: Նկատի ունենալով Մոսկվայի կառավարության և Մոսկվայի քաղաքային դումայի դիմումը և հայ-ռուսական դիվանագիտական բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչպես նաև Ա. Օպեկուշինի «Եկատերինա երկրորդի արձանի» պատմամշակութային նշանակությունը Ռուսաստանի Դաշնության համար՝ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան, կառավարությունը որոշել է «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված «Եկատերինա երկրորդի արձանը» վերադարձնել Ռուսաստանի Դաշնությանը: «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի համաձայն գործադիրը հաստատել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը: «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է կալանավորված անձանց արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական հիմնարկը, վերակազմավորման ձևով, վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպության: Մեկ այլ որոշմամբ, վերակազմավորման ձևով, պետական ոչ առևտրային կազմակերպության է վերակազմակերպվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության «Համակարգչային կենտրոն» պետական ՓԲԸ-ն: Օրակարգում ընդգրկված հարցերից գործադիրը հաստատել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է «պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով իրականացվող պետական պատվերի» ծրագիրը: «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների գանձապետարանի տեխնիկական աջակցության գրասենյակի միջև փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը: Այլ որոշումներով համաձայնություն է տրվել նաև «ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում օգտագործվող և ձեռք բերված մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների փոխադարձ պաշտպանության մասին», ինչպես նաև «ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև «Կովկասում սննդապահովման տարածաշրջանային գործակցության և կայունության խթանում» ծրագրի վերաբերյալ համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Նիստում գործադիրը հաստատել է ՀՀ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ