Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 10 ապրիլի 2010

Ավանդույթ դարձած համատեղ նիստերը նպաստում են տարբեր խնդիրների լուծմանը


Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության եռօրյա այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Այցի առաջին օրը վարչապետն այցելել է Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան թիվ 8 ավագ դպրոց, որտեղ այսօր բացվել է անհրաժեշտ սարքավորումներով հագեցած համակարգչային կաբինետ։ Համակարգչային այդ դասարանը Հայաստանի Հանրապետության նվերն է Լեռնային Ղարաբաղի երեխաներին։ Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։
ՀՀ վարչապետը շրջել է դպրոցում, այնուհետև այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկը։
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունների համատեղ նիստի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ արդեն ավանդույթ դարձած նման նիստերը նպաստում են տնտեսական, մշակութային խնդիրների լուծմանը։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը 2010 թվականի առաջին եռամսյակում գրանցել է տնտեսական բարձր ցուցանիշ, որը 2,5 անգամ գերազանցել է ՀՀ կառավարության սպասումները։ Ըստ Տիգրան Սարգսյանի` դա հնարավոր է դարձել տնտեսական ճգնաժամի պայմաններում ճիշտ տնտեսական քաղաքականություն իրականացնելու շնորհիվ։ «Ինչպես աշխարհի այլ երկրների, այնպես էլ Հայաստանի տնտեսության համար 2009 թվականը ամենաբարդն էր. արձանագրվեց մասնավոր ներդրումների կրճատում։ Հատկապես մեծ հարված հասավ շինարարության ոլորտին, որը վերջին տարիներին մեր տնտեսության շարժիչ ուժն էր։ Ճգնաժամն էապես նվազեցրեց ներդրումների հոսքը Հայաստան։ Հասկանալի էր, որ ՀՀ կառավարությունը պետք է ձեռնարկեր հստակ միջոցառումներ` ավելացնելով իր կողմից կատարվող ներդրումային ծրագրերը։ Մասնավոր ներդրումների ծավալների նվազման պարագայում Հայաստանի Հանրապետությունը որդեգրեց ընդլայնողական քաղաքականություն։ Դրան նպաստեց վերջին տասը տարիների ընթացքում իրականացված մակրոտնտեսական գրագետ քաղաքականությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը։ Նրա խոսքով, հենց այդ հանգամանքն էլ հաշվի առնելով` Հայաստանի ռազմավարական գործընկերները օգնեցին Հայաստանի Հանրապետությանը` վարկեր տրամադրելով։ Ըստ ծախսային ընդլայնողական քաղաքականության տրամաբանության` հիմնական շեշտադրումն արվել է ենթակառուցվածքների վրա` ճանապարհաշինություն, ոռոգման համակարգի կառուցում, բնակարանաշինություն և այլն։ ՀՀ վարչապետի տեղեկացմամբ, միայն անցյալ տարի կառուցվել է 406 կմ ճանապարհ, աղետի գոտում կատարվել է հսկայական ծավալներով բնակարանաշինություն։ Այս տարվանից տասնվեց տոկոսով բարձրացվել է կենսաթոշակների չափը, տասներեք տոկոսով` ընտանեկան նպաստներինը։ «Անցյալ տարի ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում էին փոքր և միջին ձեռնարկությունները։ Պետական բյուջեից շուրջ տասնյոթ մլրդ դրամի օժանդակություն հատկացվեց ՓՄՁ-ներին, իսկ Համաշխարհային բանկի միջոցներից հիսուն մլն դոլար է հատկացվել նրանց։ Այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերից էին հարկային բեռի թեթևացումը, ԱԱՀ-ի շեմի ավելացումը, արգելվեցին այդ ձեռնարկություններում տեսչային ստուգումները. հենց այս գործողություններն էլ նպաստեցին այս ոլորտում աշխուժության ապահովմանը»,- ասել է Հայաստանի գործադիր մարմնի ղեկավարը։
Անդրադառնալով ԼՂՀ տնտեսությանը` ՀՀ վաչապետը նշել է, որ չնայած անցյալ տարվա դժվարություններին, Ղարաբաղում բոլոր ցուցանիշների գծով լուրջ առաջընթաց է արձանագրվել. իրականացվել են բոլոր ծրագրերը։ Տիգրան Սարգսյանը Ղարաբաղի ազգաբնակչությանը հավաստիացրել է, որ Հայաստանը կանգնած է Լեռնային Ղարաբաղի թիկունքին` պատրաստ դիմագրավելու ցանկացած փորձության։
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ կառավարությանը բոլոր ծրագրերը ժամանակին իրականացնելու համար և նշել, որ Հայաստանն անկախացման առաջին իսկ օրից եղել է Լեռնային Ղարաբաղի կողքին։ «90-ականներին, երբ Հայաստանի Հանրապետությունը գտնվում էր ծանր պայմաններում, անում էր առավելագույնն Արցախին օգնելու համար։ Նույնը կատարվեց նաև անցյալ տարի` համաշխարհային ճգնաժամի պայմաններում։ Շնորհիվ դրա` 2009 թվականին Լեռնային Ղարաբաղը արձանագրել է 13,1 տոկոս տնտեսական աճ 2008 թվականի 14,3 տոկոսի դիմաց, որը բավականին լավ ցուցանիշ է այլ երկրների հետ համեմատած»,- ասել է ԼՂՀ վարչապետը։
Նա Տիգրան Սարգսյանին ներկայացրել է էներգետիկ, սոցիալական, զբոսաշրջության ոլորտներին վերաբերող հարցեր։ ՀՀ վարչապետը հայաստանյան տարբեր գերատեսչությունների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ` առկա խնդիրները քննարկելու և գործնական քայլեր ձեռնարկելու համար։
Նիստից հետո ՀՀ և ԼՂՀ վարչապետները պատասխանել են լրագրողների հարցերին։
Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Շուշիի Մուրացանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ նույնպես բացվել է ՀՀ կառավարության միջոցներով հիմնադրված համակարգչային դասարան։ Պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ եղել է նաև շինարարական հրապարակներում, որոնք կառուցապատվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, եղել է «Արցախ Ֆրուտ» ՓԲԸ-ում։
Այսօր երեկոյան նախատեսված է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը։
 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ