Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 6 ապրիլի 2010

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Ազգային ինդիկատիվ ծրագրի վերաբերյալ


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական Միության պատվիրակությանը, որը գլխավորում էր ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։
Ողջունելով հյուրերին` վարչապետը, մասնավորապես նշել է. «Կարևոր առաքելությամբ եք ժամանել Հայաստան։ Մենք բավական մանրակրկիտ քննարկել ենք Եվրամիության հետ մեր համագործակցության բոլոր ծրագրերը։ Գոհ ենք այս ծրագրերի հաջող ընթացքից, բայց միևնույն ժամանակ հասկանում ենք, որ անելիքները շատ են, և ավելին կարող էինք անել։ Արևելյան գործընկերության այն հիմնական ուղղությունները, որոնք նշված են փաստաթղթում, բխում են մեր երկրի շահերից և առաջնահերթ նշանակություն ունեն Հայաստանի զարգացումների համար»։
Շտեֆան Ֆյուլեն, շնորհակալություն հայտնելով Տիգրան Սարգսյանին, նշել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացմամբ։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև պայմանագրային նոր հարաբերությունների ձևավորումը հնարավորություն կտա վերանայելու և գնահատելու մինչ օրս իրականացված ծրագրերը և քննարկելու Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների սերտացման ապագա հնարավոր ուղիները։
Զրուցակիցները քննարկել են «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում գործող 2011-2013 թթ. Ազգային ինդիկատիվ ծրագիրը։ Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել այն` նշելով, որ նախաձեռնությունը կնպաստի բարեփոխումների իրականացմանը։ Վարչապետն առաջնահերթություն է տվել ժողովրդավարական կառույցների և արդյունավետ կառավարման համակարգի կայացմանը։ Դա կնվազեցնի կոռուպցիայի ծավալը` նպաստելով փոքր և միջին բիզնեսի զարգացմանը և խոշոր բիզնեսի ավելի թափանցիկ գործելաոճին։ Որպես գերակա ուղղություն` Տիգրան Սարգսյանն ընդգծել է նաև խորացված և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը, ինչը ենթադրում է բարեփոխումների իրականացում առաջիկա երեք տարում։ Երրորդ գերակա ուղղությունը սոցիալ-տնտեսական բարեփոխումների ու կայուն զարգացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների իրականացման անհրաժեշտությունն է։
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այս երեք ուղղությունները, որոնք ընկած են Ազգային ինդիկատիվ ծրագրի հիմքում, բխում են կառավարության ծրագրերի տրամաբանությունից։
Փոխադարձաբար բարձր է գնահատվել ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը։
Հանդիպումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը ստորագրել են 2011-2013 թթ. համար Ազգային ինդիկատիվ ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ ԵՄ հանձնաժողովի կողմից հաստատվող Ինդիկատիվ ծրագրով նախատեսվում է 2011-2013 թթ. ԵՄ հետ համագործակցության նպատակների իրականացման համար Հայաստանին հատկացնել 157 մլն եվրոյին համարժեք ընդհանուր ֆինանսական աջակցություն։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ