Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 ապրիլի 2010

Ի պատասխան «Հրապարակ» օրաթերթի հրապարակման

«Հրապարակ» օրաթերթի մարտի 27-ի համարում լույս է տեսել Ս. Սիմոնյանի «Վարչապետի ո՞ր հանձնարարականը չի կատարել Կարինե Մինասյանը» հոդվածը, որի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

  1. Ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով կառավարության ղեկավարին են դիմում բազմաթիվ հասարակական կազմակերպություններ,  ստեղծագործական միություններ, գիտական ու հետազոտական հաստատություններ, մշակույթի գործիչներ և անհատներ, որոնց ՀՀ վարչապետի ֆոնդից տրամադրվում է դրամական օգնություն։ Նման օժանդակության խնդրանքով կառավարության ղեկավարին է դիմել նաև «Սպառողական մարքետինգի և տնտեսական վերլուծությունների ՍՄԱՐՏ կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որին ՀՀ վարչապետի ֆոնդից, ի թիվս այլ կառույցների, տրամադրվել է օժանդակություն` կազմակերպության պլանավորած աշխատանքների իրականացման համար։
  2. Վարչապետը հանձնարարական է տվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին։ Տրված հանձնարարականին ոչ պատշաճ պատասխանելու համար (և ոչ թե հանձնարարականը չկատարելու համար) նկատողություն է հայտարարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կ. Մինասյանին, ով հանձնարարականի տրման և կատարման օրերին գործել է որպես ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ 
  3. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որևէ առնչություն չունի ոչ ՍՄԱՐԹ ՀԿ-ի, ոչ նրա հիմնադիրների և անդամների, ոչ էլ ղեկավարների հետ։ Հոդվածի համատեքստում նրա անվան շահարկումը միանգամայն անտեղի է։
     

ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ