Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 30 մարտի 2010

Տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ համագործակցությունը համակարգող հանձնաժողովի նիստ


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովի հերթական նիստ, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր նպատակն է գնահատել` ինչ վիճակում են գտնվում բոլոր ծրագրերի ներդրման աշխատանքները, բացահայտել առկա խնդիրները և մատնանշել ապագա անելիքների ուղիները»։
Քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր։
Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել էկոնոմիկայի նախարարի զեկույցը Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թթ. միջոցառումների ծրագրի իրականացման մասին, արտաքին գործերի նախարարի տեղակալի զեկույցը ԵՄ-ի հետ Ասոցիացման hամաձայնագրի բանակցային գործընթացի նախապատրաստման ընթացքի և արդարադատության նախարարի զեկույցը «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ։
Հաստատվել են պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի առաջնահերթությունները (CIB) և ԵՄ-ի հետ խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (DCFTA) բանակցային գործընթացի նախապատրաստման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների ծրագրի իրականացման ժամանակացույցը։
Անդրադառնալով Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցությանը` կառավարության անդամները Տիգրան Սարգսյանին են ներկայացրել իրենց գերատեսչությունների կողմից իրականացված աշխատանքները։ Դրանք վերաբերում են ժողովրդավարության, արդյունավետ կառավարման ու կայունության, տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականության համապատասխանեցման, էներգետիկ անվտանգության և մշակութային ոլորտներում համագործակցության ակտիվացմանը։
ՀՀ արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը տեղեկացրել է, որ Իտալիայի կառավարությունը առաջարկություն է ներկայացրել Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը ընդլայնելու վերաբերյալ։ Հանձնաժողովի անդամների կողմից որպես համագործակցության բնագավառներ ըստ առաջնահերթության առանձնացվել են սահմանային ինտեգրված կառավարման, ՓՄՁ զարգացման, էներգետիկայի, բնապահպանության և արտակարգ իրավիճակների ոլորտները։
Նիստում հավանության է արժանացել 2011-2013 թթ. Ազգային ինդիկատիվ ծրագիրը։ Քննարկվել են Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո Թվինինգ, Թայեքս, Սիգմա ծրագրերի իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և տեխնիկական օժանդակության ծրագրերը։
Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել էկոնոմիկայի նախարարի զեկույցը ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային և մակրոֆինանսական աջակցության, ինչպես նաև 2010 թ. ընդհանուր բյուջետային աջակցության ծրագրի վերաբերյալ։ Վարչապետը հանձնարարել է ֆինանսների նախարարին բյուջետային պլանավորումների ժամանակ հաշվի առնել Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում ստանձնած պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարման հանգամանքը։
Ի գիտություն է ընդունվել նաև տեղեկությունը Եվրամիության խորհրդատվական խմբի հետ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ