Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 30 մարտի 2010

Մեկնարկել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները կազմակերպող պետական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացման խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Վերջին ժամանակահատվածում արդեն բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել, որոշումներ և օրենքի նախագծեր ենք ընդունել։ Կարող ենք ասել, որ գործընթացը բավական թափով առաջ է գնում։ Հիշում եք, որ մեր արտագնա նիստի ժամանակ ընդունեցինք կառավարության որոշում, հավանության արժանացրեցինք օրենքի նախագիծը, որը ենթադրում է, որ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների սովետական խնայբանկի ավանդների տեսքով կուտակված գումարները պետք է առաջնահերթ վերադարձնենք։ Այդ օրենքի նախագիծը համարեցինք անհետաձգելի։ Հուսով ենք, որ արագ ընթացակարգերով այդ օրենքը կընդունվի, որի արդյունքում հազարավոր մեր հայրենակիցներ կստանան խնայբանկի իրենց ավանդները։ Բացի դրանից, մենք նաև որոշում ընդունեցինք, որ անվճար հնարավորություն ենք տալու մեր վետերաններին Հայաստանի Հանրապետությունում իրենց հանգիստն անցկացնել հանգստյան տներում և առողջարաններում։ Դրա համար մենք պահուստային ֆոնդից նույնպես գումարներ հատկացրեցինք։ Մեր միջոցառումների ծրագրում այլ կարևորագույն իրադարձություններ կան նկարագրված, որոնք մենք պետք է իրականացնենք։ Այսօրվա մեր հավաքի նպատակն է քննարկել ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև կենտրոնանալ մայիսյան մեր անելիքների վրա»։
Նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը և Հաղթանակի օրվան` մայիսի 9-ին նվիրված միջոցառումների կազմակերպման մանրամասներ։ Կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետը զեկուցել է վարչապետին նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։ Նա տեղեկացրել է, որ միջոցառումների մեկնարկը տրվել է այսօր Հայաստանի ազգային արխիվի կողմից Հայրենական մեծ պատերազմի թեմայով պաստառների ցուցադրությամբ։
Անդրադառնալով մայիսյան միջոցառումների կազմակերպմանը` նշվել է, որ 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ կազմակերպվելու են հանրապետության բոլոր մարզկենտրոններում և քաղաքներում։
Ի թիվս մի շարք այլ հարցերի, քննարկվել են նաև Մոսկվայում կազմակերպվող տոնական զինվորական շքերթին Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից 10 հայ վետերանների պատշաճ մասնակցության մանրամասներ։
Կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել պետական գերատեսչությունների ղեկավարներին առաջիկա տոնակատարությունները տոնին հարիր հանդիսավորությամբ կազմակերպելու համար։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ