Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 24 մարտի 2010

Միջազգային ֆինանսական կորպորացիան կաջակցի բարեփոխումներին


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սնեժանա Ստոյկովիչի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում։ Կառավարության ղեկավարը հանդիպումը որակել է կատարված աշխատանքներն ամփոփելու ու նոր ծրագրեր նախանշելու լավ հնարավորություն։ Կողմերն անհրաժեշտ են համարել նոր նախաձեռնությունների իրականացումը` ուղղված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործարարության և տեսչական ոլորտներում բարեփոխումների իրականացման մանրամասներ, որոնք գործարարության մասով նախատեսում է նաև ՀՀ կառավարության գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը։ Վարչապետը կարևորել է միջազգային առաջատար փորձի ներդրումը համապատասխան խորհրդատվության տրամադրման միջոցով։
Որպես փոխգործակցության առաջնային ուղղություն` Տիգրան Սարգսյանն առանձնացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի մասնակցությունը բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ֆինանսավորման, ինչպես նաև կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրման, մասնավորապես, անկախ տնօրենների ինստիտուտի կայացման գործում։
Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել Հայաստանում ձևավորվող վենչուրային հիմնադրամներում Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվումը` ընդգծելով մասնակցության ձևերի մշակման անհրաժեշտությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև էներգետիկայի, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, ազատ տնտեսական գոտիների ստեղծման, Համահայկական բանկում մասնավոր կապիտալի լայն ներգրավման ու մի շարք այլ խնդիրների։
Փոխադարձաբար կարևորվել է համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտների ներուժը բացահայտելու նպատակով։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ