Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 մարտի 2010

Բարձր գնահատական Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործունեությանը Հայաստանում


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Թոմաս Միրոուի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը` նպաստելով դրա արդյունավետության բարձրացմանը։ Կառավարության ղեկավարը շեշտել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները հաղթահարելու ուղղությամբ ՎԶԵԲ-ի տեսլականը օգտակար կարող է լինել Հայաստանի համար։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թոմաս Միրոուն ներկայացրել է ՎԶԵԲ-ի գնահատականը հետճգնաժամային իրավիճակի վերաբերյալ։
Անդրադառնալով ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությանը` ՎԶԵԲ-ի նախագահը նշել է, որ անցած տարի կառույցը զգալիորեն մեծացրել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության չափը և այսուհետ ևս կշարունակի պահպանել դրա բարձր մակարդակը։
Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է տնտեսության մեջ ՎԶԵԲ-ի ներգրավվածության մեծացմամբ և առաջարկել ՎԶԵԲ-ի ապագա տարեկան ժողովներից մեկն անցկացնել Երևանում։
Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության ուղղությունները և իրականացված ծրագրերը` ենթակառուցվածքների զարգացման, փոքր և միջին ձեռնարկատերերի օժանդակության ուղղությամբ, ինչպես նաև օպերատիվ շտաբի գործունեությունը։
Թոմաս Միրոուն բարձր է գնահատել ՀՀ կառավարության կողմից իրականացված մակրոտնտեսական քաղաքականությունը։
Կողմերը քննարկել են ՎԶԵԲ-ի մասնակցությամբ Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները։ Կարևորելով տարածքների համաչափ զարգացումը` կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն է գյուղատնտեսության արդիականացումը և գյուղատնտեսության զարգացման մոդելի մշակումը։ Ի թիվս առաջնային ծրագրերի կարևորվել են Զվարթնոց օդանավակայանում լոգիստիկ կենտրոնի կառուցումն ու գյուղմթերքների արտահանման մեծածախ շուկայի ձևավորումը։ Վարչապետն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ի մասնակցությունն այդ ծրագրերին կբարձրացնի դրանց հեղինակությունը և կխթանի ազատ տնտեսական գոտում խոշոր ընկերությունների ներգրավումը։ Բանկի նախագահը պատրաստակամություն է հայտնել փորձագիտական օժանդակություն տրամադրել ծրագրի իրականացման առաջին փուլերում։
Անդրադառնալով միջնաժամկետ առաջնահերթություններին` զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի մասնակցությամբ էներգետիկ և քաղաքային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի համար էական է նաև տրանսպորտային հաղորդակցության զարգացման տարածաշրջանային մոդելի մշակումը։ ՎԶԵԲ-ի նախագահը գոհունակությամբ ողջունել է հնչեցրած մոտեցումը։
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև բիզնես և ներդրումային միջավայրի բարելավման անհրաժեշտությունից։ Մասնավորապես կարևորվել է ՓՄՁ աջակցության մեխանիզմների ձևավորումը և ընդլայնումը։
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են սերտ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ