Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 մարտի 2010

Հայ-սլովակյան առաջին գործարար ֆորումից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին։
Ողջունելով հյուրին` վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցության ինտենսիվության ներկայիս մակարդակը նպաստավոր նախադրյալներ է ստեղծում այն խորացնելու համար։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Սլովակիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ իրեն ուղեկցում է գործարարների և ներդրողների պատվիրակություն, ովքեր ուսումնասիրում են Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները։
Զրուցակիցներն անդրադարձել են Եվրոպական Միության «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում Հայաստան-Սլովակիա համագործակցության ընդլայնմանը։ Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել Սլովակիայի ակտիվ մասնակցությունն այդ ծրագրի իրագործմանը։ Փոխադարձաբար ընդգծվել է, որ Սլովակիայի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար Պարոն Լայչակը նշել է, որ այս տարի իրենց հանրապետությունն ստանձնելու է «Վիշեգրադի քառյակի» նախագահությունը և նախատեսում է հանդիպում կազմակերպել այդ խմբի և «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների միջև։
Կողմերը կարևորել են տնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործումը։ Այդ համատեքստում բարձր է գնահատվել այսօր Երևանում հայ-սլովակյան առաջին գործարար ֆորումի անցկացումը։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների ձեռնարկատերերի միջև կապերի սերտացմանը և ներդրումների խթանմանը։ Վարչապետը նշել է, որ հանձնարարական է տվել «Զարգացման հայկական գործակալությանը»` մշակելու ներդրումները խթանող կոնկրետ նախագիծ։
Հեռանկարային է համարվել երկկողմանի համագործակցության ընդլայնումը էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում։
Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Սլովակիայի միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և կատարելագործման անհրաժեշտությունը։
Սլովակիայի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է ՀՀ վարչապետին ուղղված Սլովակիա այցելելու հրավերը։
Հյուրի խնդրանքով վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումները։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ