Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 16 մարտի 2010

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Շիրակի մարզի Բերդաշեն համայնք, որտեղ սկսվել են «Արփի լիճ» ազգային պարկի ձևավորման աշխատանքները։ ՀՀ բնապահպանության նախարարի ու ոլորտի պատասխանատուների կողմից կառավարության ղեկավարին են ներկայացվել ներդրումային «Արփի Լիճ ազգային պարկի ստեղծում Հայաստանի Ջավախքի (Աշոցք) տարածաշրջանում» ծրագրի մանրամասները։
Այնուհետև Տիգրան Սարգսյանը մեկնել է Զորակերտ համայնք, որտեղ մասնակցել է մարզային խորհրդատվական խորհրդի երրորդ նիստին։
Ազգային պարկի ստեղծումը երեք ծրագրերից մեկն է, որ վարչապետի հանձնարարությամբ պետք է գտնվի բնապահպանության նախարարի հսկողության ներքո։ Ըստ նախագծի պատասխանատուների` կատարվել է լուրջ աշխատանք, և շոշափելի արդյունքներն ակնկալվում են արդեն տարվա վերջին։
Ծրագիրն ունի երկու հատված` ներդրումային ծրագրի մասնաբաժին և համայնքային զարգացման ծրագրեր։ Վարչապետին զեկուցել են, որ գործընթացները համադրելու համար արվել է հնարավոր ամեն ինչ։ Ծրագիրը ֆինանսավորվում է KfW բանկի և համաֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Այն իրականացնում է «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղը։
Կառավարության ղեկավարը կարևորել է մասնավոր հատվածի ներգրավմամբ բաժնետիրական ընկերության ստեղծումը, որը կլինի յուրատեսակ բիզնես մոդել։ Այն կզբաղվի գյուղացիներից գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերմամբ ու վաճառքով։ Համայնքների ղեկավարները նախ իրենց երախտագիտությունն են հայտնել վարչապետին ծրագրի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար, ապա ներկայացրել են առկա խնդիրներն ու ծրագրի իրականացման վերաբերյալ իրենց պատկերացումները։
Ամփոփելով խորհրդակցությունը` Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել, որ ծրագիրը դրական է գնահատվում ոչ միայն կառավարության, այլև համայնքների ղեկավարների կողմից, քանի որ ուղղված է համայնքների զարգացմանն ու կարող է արդյունավետ իրականացվել միայն նրանց մասնակցությամբ։ Վարչապետը ծրագիրը կարևորել է նաև կառավարության գործունեության գերակայություններից մեկի` օրգանիկ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգին համահունչ լինելու տեսանկյունից։
Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարական է տվել պատկան գերատեսչություններին` ստեղծել նպաստավոր պայմաններ ծրագրի իրականացման համար։ Մասնավորապես, հանձնարարվել է մեկ շաբաթվա ընթացքում վարչապետին ներկայացնել բնապահպանության նախարարության տեսակետն ու բիզնես մոդելի ընտրության տարբերակները, ինչպես նաև իրականացման ժամանակացույցը. «Մենք այս ծրագիրը դիտարկում ենք ոչ միայն որպես բնապահպանական, այլև համայնքների զարգացման նախաձեռնություն։ Բնապահպանական խնդիրների լուծման այս փորձը տարածելու ենք նաև այլ համայնքների վրա», նշել է վարչապետը։
Անդրադառնալով «Արփի լիճ» հատուկ պահպանվող տարածքի ճանապարհաշինարարական աշխատանքներին` վարչապետը ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարարին հանձնարարականներ է տվել` ներկայացնել առաջարկություններ տվյալ տարածքի ճանապարհաշինության վերաբերյալ, որոնք կօժանդակեն ծրագրի իրականացմանը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ