Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 16 մարտի 2010

Վարչապետն աշխատակազմերին է ներկայացրել երկու նորանշանակ նախարարներին


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր երկու նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին` տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանին և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին։ Անդրադառնալով կառավարությունում նոր նախարարների նշանակման հարցին` վարչապետը մասնավորապես նշել է. «Քաղաքական իրականության մեջ մենք ընտելանում ենք, սովորում ենք քաղաքական կոալիցիայի ռեժիմով աշխատելուն։ Քաղաքական կուսակցությունները, որոնք ձևավորել են կառավարություն, նախարարների պաշտոններում նշանակում են իրենց կուսակցության ներկայացուցիչներին, որպեսզի ի կատար ածվի կուսակցության քաղաքականությունը։ Նրանք հանդես են գալու հենց քաղաքականության իրականացման և վերահսկման դիրքերից։ Սա նշանակում է, որ էապես կարևորվում է նախարարությունների աշխատանքը և առաջին հերթին` աշխատակազմի ղեկավարի և քաղաքացիական ծառայողների, որովհետև անկախ նրանից, թե քաղաքական ղեկավարությունն ինչպիսի որոշումներ է կայացնում իր կուսակցության ներկայացուցիչներին քաղաքական պաշտոնում ներկայացնելիս, նախարարությունները պետք է ապահովեն իրենց արդյունավետ և սահուն աշխատանքը։ Նախարարություններում մենք ձեռնամուխ ենք եղել լուրջ գործողությունների` հստակեցնելու գործառույթները, բիզնես-գործընթացները, աշխատատեղերի նկարագրությունները, որպեսզի կարողանանք հստակ գնահատել աշխատանքների արդյունավետությունը, և վարչության պետերը, բաժնի պետերը, աշխատակիցները պետք է պատասխանատու լինեն իրենց աշխատանքի համար։ Նրանց աշխատանքով է պայմանավորվելու նախարարության աշխատանքների արդյունավետությունը, իսկ նախարարները պատասխանատու են լինելու ընդհանուր քաղաքականության համար, որն ընդունվել է կոալիցիայի կողմից։ Մեր նախարարները վերահսկելու են, որ կոալիցիոն համաձայնագրում արձանագրված սկզբունքներն ի կատար ածվեն»։
Տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին ներկայացնելով տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Մանուկ Վարդանյանին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է. «Մեր պետականաշինության մեջ Մանուկ Վարդանյանը հայտնի գործիչ է: Նա իրեն դրսևորել է որպես հմուտ կառավարիչ, փորձառու մարդ, և այդ առումով կարծում եմ, որ նախարարության աշխատանքներում խնդիրներ չեն առաջանա, քանի որ նա լավ է տիրապետում կառավարման համակարգի բոլոր կանոններին։ Այսօր նաև Մանուկ Վարդանյանի ծննդյան օրն է։ Ցանկանում եմ բոլորիս անունից շնորհավորել Մանուկ Վարդանյանին` մի կողմից նախարարի պաշտոնում նշանակվելու, մյուս կողմից` ծննդյան օրվա առթիվ, և հուսով եմ, որ այդ տոնական տրամադրությունը կփոխանցվի նաև կոլեկտիվին»։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանին կատարած աշխատանքի համար և նշել. «Վերջին երկու տարիները հանգիստ ռեժիմով չենք աշխատել, և այդ ծանր բեռն իր ուսերի վրա կրել է ե՛ւ ձեր կոլեկտիվը, ե՛ւ, իհարկե, նախարար Գուրգեն Սարգսյանը։ «Օրինաց երկիր» կուսակցության հետ քաղաքական կոնսուլտացիաներ են տեղի ունեցել, և որոշում է կայացվել, որ «Օրինաց երկիրը» իր կադրային պոտենցիալն ավելի արդյունավետ օգտագործելու տեսակետից նպատակահարմար է գտնում, որ Գուրգեն Սարգսյանը զբաղվի կուսակցության խնդիրներով և աշխատանքներով, իսկ կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ զբաղեցնի նախարարի պաշտոնը։ Պարոն Սարգսյանին մաղթում ենք արդյունավետ աշխատանք նաև «Օրինաց երկիր» կուսակցության շարքերում։ Վստահ ենք` այն աշխատանքը, որ նա ստանձնել է, շատ լավ իրականացնելու է»։
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին` կառավարության ղեկավարը նշել է. «Պարոն Երիցյանը կառավարման համակարգի կանոններին քաջատեղյակ մարդ է, և դա էլ հույս է ներշնչում, որ նախարարի փոփոխությունը համակարգում սահուն տեղի կունենա, ցնցումներ չեն լինի, և բնականոն աշխատանքները կշարունակվեն։ Հանրապետության նախագահի, վարչապետի, «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում որոշում է կայացվել, որ այսօր նպատակահարմար է, որ այս պաշտոնը ստանձնի հենց պարոն Երիցյանը։ Ես շնորհավորում եմ պարոն Երիցյանին նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»։
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել արտակարգ իրավիճակների նախկին նախարար Մհեր Շահգելդյանին կատարած աշխատանքի համար` ընդգծելով հետևյալը. «Հեշտ աշխատանք չի եղել, որովհետև ձևավորվեց նոր նախարարություն և, բնականաբար, առաջին տարիների աշխատանքն այդ նոր ձևավորված կառույցում այլ տրամաբանություն էր ներառում, քան իր ձևաչափով արդեն կայացած կառույցը, որն իր բնականոն ընթացքի մեջ է։ Այդ ծանր աշխատանքն ընկել էր պարոն Շահգելդյանի ուսերին, և նա, կարծում եմ, կարողացավ այդ խնդիրը կարճ ժամանակում լուծել։ Համոզված եմ, որ աշխատանքների այն նոր ճակատը, որ իրենց կուսակցությունն այս պահին առաջնահերթ է համարել պարոն Շահգելդյանի համար, նա նույնպես կկարողանա պատվով կատարել»։
Նախկին և նորանշանակ նախարարները շնորհակալություն են հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին գնահատականների և ցուցաբերած վստահության համար։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ