Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 17 հունիսի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն, կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության գործունեության ծրագրին: Այն մշակվել է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի հիման վրա՝ կոալիցիոն կառավարություն ձևավորած 3 քաղաքական ուժերի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, Օրինաց Երկիր կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության նախընտրական ծրագրերի համադրմամբ: Նախագծի ներկայացման ժամանակ նշվել է, որ կառավարության գործունեության ծրագրի ուղենիշներն են ժողովրդավարության զարգացումը և քաղաքացիական հասարակության ձևավորումը, իրավական պետության և քաղաքակիրթ շուկայական տնտեսության կայացումը, սոցիալական արդարության հաստատումը, երկրի անվտանգության ապահովումը: Ծրագրի նպատակն է՝ պետության ինքնիշխանության և կազմակերպվածության ամրապնդումը, ժողովրդի համընդհանուր բարեկեցության ապահովումը: Կառավարության գործունեության ծրագրի նախաբանում ասվում է, որ քաղաքական կայունությունն ու տնտեսության մեջ դրական տեղաշարժերը դեռևս չեն հանգեցրել բնակչության զգալի հատվածի կենսապայմանների էական բարելավմանը: Չնայած վերջին տարիներին աղքատության որոշ կրճատմանը, հասարակական մեծ վտանգավորություն ներկայացնող այդ երևույթը դեռևս լուրջ արգելք է հանդիսանում երկիրը կայուն զարգացման հետագիծ դուրս բերելու ճանապարհին և կարող է խաթարել ազգային անվտանգության հիմքերը: Աղքատության հիմնախնդրի լուծման հրատապության գիտակցությամբ, կառավարությունն իր գործունեության սկզբից ի վեր ձեռնամուխ կլինի աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի հաստատմանը և իրագործմանը: Ծրագրում առանձին անդրադարձ կա կոռուպցիայի դեմ պայքարին: Նշվում է, որ կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով այսօր սպառնում է ոչ միայն տնտեսական բարեփոխումներին, այլև՝ հասարակական-քաղաքական կայունությանը: Այն սոցիալական, քաղաքական, տնտեսական, իրավական, բարոյական հիմնախնդիր է, որի հաղթահարումը կառավարությունը համարում է իր առաջնահերթ խնդիրը: Կառավարության գործունեության ծրագրում նշվում է նաև, որ Հայաստանի համար՝ ժամանակակից աշխարհում իր արժանապատիվ տեղը գտնելու և միջազգային կոշտ մրցակցության մարտահրավերներին դիմագրավելու միակ և արդյունավետ ուղին երկրի մրցունակության բարձրացումն է՝ հիմնված գործարար և ներդրումային միջավայրի գրավչության, ազատական տնտեսության ընձեռած հնարավորությունների առավելագույն իրացման ապահովման նպատակով պետական ինստիտուտների, դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացման, մարդկային կապիտալի կուտակման, երկիրը զարգացման հետագիծ դուրս բերելու վրա: Ծրագրով նախատեսվում է, որ երկրի երկարատև կայուն զարգացման ապահովման նպատակով, կառավարությունն իր գործունեության առաջին իսկ տարվա ընթացքում կհաստատի Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ռազմավարական ծրագիրը: Նշված նպատակների իրագործման գրավականը, ըստ ծրագրի, պետք է հանդիսանան լիարժեք փոխըմբռնումն ու սերտ համագործակցությունը հանրապետության նախագահի, Ազգային Ժողովի և կառավարության միջև: Իրատեսական, հստակ նպատակներ ուղենշող արդյունավետ ծրագրերը, ինչպես նաև դրանց վրա հիմնված արագ և վճռական քայլերը, կառավարության համոզմամբ, կլինեն իր ծրագրային նպատակաների իրագործման երաշխիքները: ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը, նիստում հավանության արժանանալուց հետո, սահմանված կարգով, ուղարկվել է ՀՀ ԱԺ: Այսօրվա նիստում գործադիրը որոշել է 2003 թվականին 3000 դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով, ՀՀ 2003 թ. պետական բյուջեով նախատեսված 30 մլն դրամից բացի, ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 63 մլն 60 հազար դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով, կառավարությունը որոշել է, իր պահուստային ֆոնդի միջոցներից, հասարակական այդ կազմակերպության անդամ հանդիսացող աշխատողների միջին ցուցակային թվաքանակի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող ընկերություններին փոխհատուցել իրենց կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները (առանց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված կամ մաքսային մարմիններին վճարված գումարի) 2002 թ. չորրորդ եռամսյակի համար՝ 4 մլն 803.2 հազար դրամ և 2003 թ. համար՝ ոչ ավելի քան 20 մլն 95 հազար դրամ: Որոշվել է փոխհատուցել նաև հաշմանդամների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները. 2002 թ. չորրորդ եռամսյակի համար՝ 5 մլն 119.5 հազար դրամ և 2003 թ. համար՝ ոչ ավելի քան 37 մլն 393.8 հազար դրամ: «Պատմության և մշակույթի հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է Վայոց Ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը: Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հաստատել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2003-2004 ուսումնական տարվա ընդունելության տեղերը: Որոշվել է հատկացնել 38 անվճար և 42 վճարովի տեղ: Նիստում, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, սահմանվել են հարկային ծառայողների համազգեստի նկարագիրը, համազգեստ կրելու պայմանները, հարկային ծառայողների տարբերանշանների նկարագրերը: «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի: Որոշվել է ստեղծել նաև «Հայատանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ: Հաստատվել է նաև «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնվող գույքի կազմը և չափը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ