Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 մարտի 2010

Հսկողություն միջնաժամկետ ծախսային ծրագրի նկատմամբ


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ դիմելով կառավարության անդամներին, նա ասել է. «Բոլոր նախարարներին այսօր հանձնարարում եմ հետևյալը. յուրաքանչյուրդ ձեր հսկողության տակ վերցրեք միջնաժամկետ ծախսային ծրագիրը, որը պետք է համադրեք հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի հետ։ Քանի որ հիմա աշխատանքներ են ընթանում, որոնք մենք պետք է ավարտենք հունիսին, բոլոր նախարարները պետք է ինձ ներկայացնեն գրավոր զեկուցագրեր իրենց տեսանելի խնդիրների մասին, որպեսզի կարողանանք հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում առկա թիրախները դարձնել իրականանալի։ Զեկուցագրերում պետք է արտացոլվեն նաև այն խնդիրները, որոնք ծագել են 2009 թ. մեր մակրոտնտեսական ցուցանիշների վատթարացմանը զուգընթաց։ Ակնկալում եմ, որ մոտակա երկու շաբաթվա ընթացքում բոլորդ կներկայացնեք նման զեկուցագրեր, և մենք նախարարների հետ առանձին-առանձին աշխատանք կկատարենք այդ ուղղությամբ»։

 

 

Անհատական և արտադրական խնդիրներ


ՀՀ կառավարությունը որոշել է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրով կառուցվող բնակելի տներից բնակելի տան հատկացմամբ լուծել մարզի Շիրակամուտի համայնքի «Նալբանդ» երկաթուղային կայարանի տարածքում բնակվող Հովհաննես Ափինյանի, Հայկ Մարգարյանի և Սամվել Պետրոսյանի ընտանիքների բնակարանային խնդիրները։
Իր նիստում կառավարությունն հաստատել է մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովելու ծրագրով ձեռք բերվող մարզագույքի ցուցակը` նպատակ ունենալով կարգավորել այդ գործընթացն ու գույքի բաշխումը։
Գործադիրը «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ին թույլատրել է ընկերության արտադրական կարիքների համար մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ ներմուծել 1500 տոննա ցիանական նատրիում, քանի որ այն Հայաստանում չի արտադրվում։
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը։
Կառավարությունը հավանություն է տվել Սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» 2010 թ. ծրագրին և միջոցառումների ցանկին։ Ծրագիրը մեկնարկում է 2010 թ. մայիսին և շարունակվելու է մինչև նոյեմբեր, որի ընթացքում Սփյուռքի տարբեր տարածաշրջաններից 13-20 տարեկան մինչև 600 երիտասարդներ երկու շաբաթով կհյուրընկալվեն Հայաստանի ընտանիքներում։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը։
Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, ՀՀ կառավարությունը հստակեցրել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գործունեության առարկան և նպատակները։ Փոփոխություններ և լրացում են կատարվել ավելի վաղ ընդունված մեկ այլ որոշման մեջ, որով սահմանվել է դատական կարգադրիչ արդարադատության մայորի, արդարադատության փոխգնդապետի և արդարադատության գնդապետի համազգեստի, տարբերանշանների և խորհրդանշանների նկարագիրը։
ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ, սահմանել դրա նպատակը, հաստատել կանոնադրությունը և գործունեության կարգը։
Իր նիստում գործադիրը փոփոխել և լրացրել է իր ավելի վաղ ընդունած որոշումը, որը վերաբերում էր «Շանհայ էքսպո – 2010» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ պաշտոնական մասնակցությանը։ Նպատակահարմար է համարվել Շանհայում իրականացվելիք աշխատանքները կատարել ՀՀ մասնակցությամբ տեղում գրանցված «Արմենիա սեքշըն օֆ էքսպո 2010» ընկերության միջոցով։
Կառավարությունը որոշել է «Վիլլաշին» ՍՊԸ հետ համատեղ հիմնադրել ՓԲԸ, սահմանել է դրա գործունեության առարկան, այն է` արտադրական և այլ կեղտաջրերի մաքրման տեղային կայանների ներմուծում, արտադրություն, տեղադրում, սպասարկում, նման համակարգերի նախագծում և շինարարություն, ջրօգտագործողների համար սահմանային թույլատրելի արտահոսքերի նախագծերի մշակում, օրենքով չարգելված այլ գործունեություն։ Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը։
Գործադիրը որոշել է «Ճանապարհաշինություն ծրագրի իրականացման գրասենյակ» ՊՀ լուծարումից հետո մնացած տրանսպորտային միջոցները, մեքենաները, սարքավորումները, արտադրական և տնտեսական գույքը, մեկ այլ որոշմամբ` «ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» ՊԿՀ տրանսպորտային միջոցները օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր։ Երկու այլ որոշումներով կառավարությունը լուծարել է «Դիվանագետ» ՊՓԲԸ-ն և «Նոր ներդրումներ» ՓԲԸ-ն։


Օրենսդրական հարցեր


Գործադիրը հավանության է արժանացրել «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքի և մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով սահմանվում են այդ գործունեությամբ զբաղվող սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է կարգավորմանն առնչվող ՀՀ օրենսդրության պահանջների խախտման դեպքում ֆինանսական տույժերի կիրառման միջոցով բարձրացնել էներգետիկայի բնագավառի լիցենզավորված ընկերությունների պատասխանատվությունը։
Գործադիրը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և ևս հինգ ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին։ Հավանություն է ստացել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նպատակահարմար է համարվում Երևան քաղաքում քաղաքացիական և վարչական գործերով պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանի կողմից հայցադիմումն ուղարկել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին։
Կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է դատական պատժամիջոցներ կիրառել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու և այլնի համար։ Գործադիրը փաթեթի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի մատնանշել։
Օրինագծերի մեկ այլ փաթեթով, որը նույնպես օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ, առաջարկվել է փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական, ՀՀ քրեական, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում։ Լրամշակված փաթեթի ընդունումը նպատակ ունի կարգավորել խոսքի ազատության չարաշահման հետ կապված հասարակական հարաբերությունները։ Այս առնչությամբ կառավարությունը վերստին արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի տվյալ նախագծերը։
ՀՀ Ազգային Ժողովի մեկ այլ խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվել է լրացումներ և փոփոխություններ կատարել «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» և «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքներում։ Կառավարությունն աննպատակահարմար է համարել օրենքների նախագծերի սույն փաթեթը` հիմնավորելով իր բացասական եզրակացությունը։
Վերը նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Այլ որոշումներ


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Կարապետյանն ընդդեմ Հայաստանի», «Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի» և «Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի» գանգատներով կայացված վճիռների պահանջները կատարելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է իր պահուստային ֆոնդից ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացնել համապատասխանաբար 7500 եվրոյին, 2200 եվրոյին և 1745 եվրոյին համարժեք դրամ։
Գործադիրը որոշել է համաձայնություն տալ «ՀՀ կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջև ՀՀ տարածքում ԵՎԶԲ գտնվելու պայմանների մասին» համաձայնագիր կնքելու առաջարկությանը։
Իր նիստում կառավարությունը որոշել է հայերեն հրապարակել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և դրանց ուղեցույցները։
Արարատի մարզի Լանջառի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Կոտայքի մարզի Արզականի գյուղական համայնքի ավագանու անդամների, Լոռու մարզի Դարպասի, Լեռնավանի, Աթանի, Ձորամուտի, Նովոսելցովոյի, Պետրովկայի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների, Շամլուղի քաղաքային, Մարցի, Արդվիի գյուղական համայնքների ավագանիների անդամների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀՀ ԿԸՀ-ին հատկացրել է 5.019.365 դրամ, ՀՀ ԿԱ ոստիկանությանը` 1.023.831 դրամ։ Հաջորդ որոշմամբ գործադիրը Արմավիրի մարզի Ծաղկալանջի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ ԿԸՀ-ին հատկացրել է 507031 դրամ, ՀՀ ԿԱ ոստիկանությանը` 110246 դրամ։
Հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու և հողերի կատեգորիան փոխելու հարցերի վերաբերյալ վերապահումներ է ունեցել ՎՊ նախագահը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ այդ հարցերը հանվել են օրակարգից։
Գործադիրն իր նիստում Երևանի «Արաբկիր» բժշկական համալիր երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» և «Ֆարմ-Ավան», Մարտունի քաղաքի «Սաֆորա» ՍՊԸ-ներին երեք տարի գործողության ժամկետով տվել է հոգեմետ նյութերի պահպանման, բաշխման, բացթողնման և իրացման լիցենզիա։
Նկատի ունենալով ջութակահար Սերգեյ Խաչատրյանի` երաժշտարվեստի կատարողական բնագավառում բացառիկ ընդունակությունն ու խոստումնալից ապագան, ինչպես նաև մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները, կառավարությունը որոշել է նրան ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ