Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 9 մարտի 2010

Մասնագիտացված ձեռնարկությունը կզբաղվի ներմուծման և արտահանման խնդիրներով


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆերմերների ազգային միավորման» խորհրդի անդամներին։ Ողջունելով հյուրերին և ընդգծելով հանդիպման կարևորությունը` վարչապետը նշել է. «Այսօրվա մեր հանդիպումը նվիրված է գյուղատնտեսության ոլորտի և, մասնավորապես, անասնապահության խնդիրներին։ Տիկին Ծառուկյանի խնդրանքով մենք հավաքվել ենք, որպեսզի քննարկենք, թե ինչ պրոբլեմներ եք դուք տեսնում ոլորտում, որոնք են առաջնահերթ խնդիրները և պետության անելիքները, որպեսզի կարողանանք 2010 թ. անասնաբուծության ոլորտում ապահովել լուրջ առաջընթաց»։
ՖԱՄ խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար։
Հանդիպման ընթացքում ֆերմերները ներկայացրել են ոլորտի զարգացման վերաբերյալ իրենց մտահոգող մի շարք հարցեր, մասնավորապես թռչնաբուծության, կարտոֆիլագործության, պտղաբուծության, մեղվաբուծության և ոչխարաբուծության ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ։ Հատկապես առաջնային են համարվել գյուղատնտեսական մթերքների արտահանման հնարավորությունների ընդլայնումը, օրենսդրական դաշտի կատարելագործումը և գյուղատնտեսության երկարաժամկետ զարգացման մոդելի մշակումը։
Վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել գյուղատնտեսության նախարարին հիմնախնդիրների լուծման ուղղությամբ։ Մասնավորապես, գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարվել է «Ֆերմերների ազգային միավորման» հետ ստեղծել մասնագիտացված ձեռնարկություն, որը կզբաղվի ներմուծման և արտահանման կարգավորմամբ։ Տիգրան Սարգսյանը կարևորել է համագործակցության արդյունավետ մոդելի զարգացումը և նշել, որ անձնական վերահսկողություն է իրականացնելու համատեղ ծրագրերի իրագործման նկատմամբ։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ