Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 5 մարտի 2010

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը։
Հանձնաժողովը քննարկել է 13 բարեգործական ծրագիր։
Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են`
Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի կողմից իրականացվող «Հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ-ի ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի գրադարանների համակարգչային ցանցի ստեղծումը։
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հաարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հարմարեցված տրանսպորտային միջոց «Արեգակ» երեխաների ցերեկային կենտրոն հաճախող մտավոր և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների համար» և «Ավստրիական Կարիտասի կողմից տրամադրված մարդասիրական բեռի բաշխում Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում» ծրագրերը։
«Առաքելություն Արևելք» միջազգային օգնության հայասատանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ին հակազդման ազգային ծրագրին, փուլ 1» ծրագիրը։
«Սեյվ դը չիլդռեն ֆեդեռեյշն, ինկ.» ամերիկյան բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Միավորվենք հանուն երեխաների ապագայի» ծրագիրը, որի նպատակն է աջակցել տեղական և կենտրոնական կառավարման և ինքնակառավարման մարմիններին, համայնքային հաստատություններին հայտնաբերելու, կանխելու և համարժեք լուծում տալու հաստատություններում գտնվող երեխաների պաշտպանության հետ առնչվող խնդիրներին։
«Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանի հովանավորության» ծրագիրը, որի նպատակն է ստեղծել հնարավորություններ Հայաստանի երեխաների համար շփվելու և ճանաչելու այլ երկրներում ապրող մարդկանց, ինչպես նաև հավելյալ ռեսուրսներ հայթայթելու Հայաստանի խոցելի համայնքներում զարգացման ծրագրեր իրականացնելու համար ու «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում առողջապահական հաստատություններին» ծրագիրը։
«Ծանր հիվանդ երեխաների տնային խնամքի «Գայուշ» ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Տնային հոսպիս ծառայություն» ծրագիրը։
«Չքավոր երեխաների աջակցության ակցիա» հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծին համայնքի նախադպրոցական կրթության աջակցություն» ծրագիրը։
«Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցքի 10/2 շենք հասցեում գտնվող հանրակացարանի սանհանգույցների վերանորոգում» ծրագիրը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի N 5 միջնակարգ դպրոցի մասնակի կահավորում», «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի միջնակարգ դպրոցի մասնակի կահավորում» և «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի մանկապարտեզի ցանկապատում» ծրագրերը։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ստացված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ