Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 հունվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի տնօրեն, դեսպան Ռոյ Ռիվին: Զրույցի հիմնական թեման եղել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ նախատեսվող աշխատանքները և այդ հարցում միջազգային կազմակերպությունների հնարավոր աջակցության շրջանակները: Պրն Ռիվը նախ իր ուրախությունն է հայտնել կառավարությունում անցած շաբաթ վարչապետի գլխավորությամբ ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր մշակող հանձնաժողովի ստեղծման կապակցությամբ: Նա նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը, հասկանալի է, մեկ օրվա գործ չէ, և այստեղ դժվար է շատ արագ առաջընթաց ապահովելը, այն պահանջում է երկար և հետևողական աշխատանք, սակայն ըստ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի տնօրենի, կարևոր է, որ կառավարությունը քաղաքական կամք է դրսևորում այս հարցում և դա դիտարկում է իր գործունեության ծրագրի առաջնահերթ ուղղություններից մեկը: Նշելով, որ այս բնագավառում ԵԱՀԿ-ն գլխավորում և համակարգում է միջազգային օժանդակությունը, պրն Ռիվին հետաքրքրել է, թե ինչպես՞ կարող է օգտակար լինել նորաստեղծ հանձնաժողովին, ինչպիսի՞ օժանդակություն է կառավարությունն ակնկալում միջազգային կազմակերպություններից: Վարչապետը պատասխանել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները նոր չեն սկսվել՝ անցյալ տարի պատրաստվել է կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգը, որը դեռ բավարար չէր կարող համարվել, ուստի ստեղծվեց հանձնաժողով, որը հիմնական թեզիսները կմշակի և կփոխանցի ստեղծվելիք աշխատանքային խմբերին: Դրանք արդեն միջազգային կազմակերպությունների հետ ծրագիրը կդիտարկեն գործարկման տեսանկյունից: Ըստ վարչապետի, փետրվարի սկզբներին հանձնաժողովի նիստ կհրավիրվի, որտեղ կամփոփվեն առաջարկները և կհստակեցվեն առաջիկա քայլերը: Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ մինչև տարվա կեսը ծրագրի վրա աշխատանքները կավարտվեն: Ռոյ Ռիվը բարձր է գնահատել օրենսդրական դաշտում կոռուպցիայի դեմ պայքային միտված կառավարության ջանքերը: Մասնավորապես, նշվել է արդեն գործողության մեջ դրված «Պետական գնումների մասին» օրենքը, ԱԺ ուղարկված «Լիցենզիավորման մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարգրման մասին» օրենքների նախագծերը, որոնք ըստ վարչապետի, խորհրդարանն ամենայն հավանականությամբ, մինչև մայիս կքննարկի և կընդունի: Նշվել է նաև Պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը, որտեղ ևս միջազգային կազմերպությունների աջակցությունը կա: Վարչապետը, կարևորելով այդ աջակցությունը, ակնկալել է համագործակցության հետագա սերտացում:
Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ