Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 մարտի 2010

Խիստ նկատողություն գյուղատնտեսության նախարարին


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նախքան օրակարգին անցնելը նա դիմել է ներկաներին.
«2010թ. մեզ համար կարևոր նշանակություն է ունենալու։ Գյուղատնտեսության ոլորտում մենք պարտավոր ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք ապահովեն ոլորտի առնվազն 5 տոկոս տնտեսական աճ։ Սա նշանակում է, որ այն սուղ ֆինանսական միջոցները, որ մենք բյուջեից հատկացնում ենք գյուղատնտեսության զարգացմանը, պետք է առավել արդյունավետ օգտագործվեն։ Արդյո՞ք այդպիսին է վիճակն այսօր։ 2008-2009թթ. գնումների վերաբերյալ Վերահսկիչ պալատն իրականացրել էր ուսումնասիրություններ և բացահայտել լուրջ բացթողումներ, թերություններ, խախտումներ, որոնք մենք պետք է շտկեինք, և այդ հարցերը պետք է գտնվեին նախարարի անմիջական հսկողության տակ։ Վերահսկիչ պալատը մեր ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ ձեռք են բերվում հակադաբաղային պատվաստանյութեր, որոնք գրեթե երկու անգամ գերազանցում են բացթողնման գները։ Բնականաբար, 2010թ. մենք պետք է բացառեինք այսպիսի իրողությունը։ Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավիճակը ոչ միայն չի շտկվել, այլև ավելի է վատացել։ Վարչապետի վերահսկողական ծառայությունը, ստանալով Վերահսկիչ պալատի նախագահի ահազանգը, կատարել է մանրակրկիտ ուսումնասիրություն և պարզել, որ ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը և Գևորգ Թովմասյանը, որը 2010թթ. համար պատասխանատու էր գնումները պատշաճ կազմակերպելու համար, չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի այս իրավիճակը շտկվի, ավելին, մրցույթի պայմանները այնպես են կազմված եղել, որ ի սկզբանե հայտնի էր, որ Հայաստանում կա միայն մեկ ընկերություն, որը կարող է հաղթել այդ մրցույթում։ Իսկ գները բոլոր հաշվարկներով առնվազն 50 տոկոսով կարելի էր նվազեցնել, որովհետև պետք է կատարվի նաև ինքնարժեքի թվաբանական ուսումնասիրություն։ Եթե չլիներ վարչապետի վերահսկողական ծառայության միջամտությունը, մենք ունենալու էինք լուրջ կորուստներ, ուստի ես գյուղատնտեսության նախարարին հանձնարարում եմ միջնորդությամբ դիմել քաղաքացիական ծառայության խորհրդին` ծառայողական քննություն սկսելու վերը հիշատակված քաղաքացիական ծառայողների նկատմամբ` նրանց զբաղեցրած պաշտոններից ազատելու համար։ Միևնույն ժամանակ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ես խիստ նկատողություն եմ հայտարարում գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին։ Նման աշխատաոճը այլևս պետք է բացառվի։ Հանրապետության նախագահը մեր առջև խնդիր է դրել, որ մենք ինքներս բացահայտենք մեր թերությունները, բացթողումները, հրապարակավ խոսենք դրանց մասին։ Սա է արդար պետություն և հասարակություն կառուցելու միակ ճանապարհը»։


Կառավարության հրատապ արձագանքը


ՀՀ կառավարությունը որոշել է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված հիմքերով 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված Մայիս Միրզոևին Երևան քաղաքում երկսենյականոց բնակարան ձեռք բերելու համար տրամադրել 17.533.000 դրամ։
Գործադիրը վերաբաշխում է կատարել 2010թ. պետբյուջեում, երկու փոփոխություն` 2009թ. իր որոշումներից մեկում, որոնցից առաջինով Լոռու մարզի Դաշտադեմի համայնքի դպրոցի հիմնանորոգման և նախագծման համար հատկացված 80,401.4 հազար դրամն ուղղել է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի կենտրոնում գտնվող դպրոցի հիմնանորոգման աշխատանքի լրացուցիչ ֆինանսավորմանը, հաշվի առնելով, որ մոտ 4 հազար բնակչություն ունեցող համայնքի աշակերտները ժամանակավոր հաճախում են գյուղից 4 կմ հեռու գտնվող դպրոց, որը սահմանամերձ գոտում է, խիստ վթարային, և դրա հետագա շահագործումը նպատակահարմար չէ։ Մյուս որոշմամբ գումար է հատկացվել կենսաբանություն առարկայից միջազգային օլիմպիադաներին պատշաճ նախապատրաստվելու, անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար ։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն հատկացրել է 2346.0 հազար դրամ` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության անցնելու կապակցությամբ աշխատակիցներին համակարգչային տեխնիկայով ապահովելու նպատակով։ Գործադիրը իր պահուստային ֆոնդից 204,200 հազար դրամ է տրամադրել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին` բիզնես պրոցեսների վերակազմակերպման ուղղությամբ խորհրդատվություն ստանալու համար։
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ կառավարության գործավարության կարգը և ուժը կորցրած ճանաչել նախկին որոշումը։ Սա պայմանավորված է ՀՀ պետական կառավարման մարմիններում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրմամբ, ինչի կարևորությունը շեշտել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խնդրի հրատապությունը նախ և առաջ վերաբերում է տեսչական ստուգում իրականացնող մարմիններին, որոնցից շատերը մինչև օրս ակտերը գրում են ձեռագիր, ուստի պատշաճ վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ։ Համակարգչային շարվածքի անցնելու առաջին հանձնարարականը տրված էր ՊԵԿ-ին, այժմ ժամանակն է, որպեսզի մյուս տեսչական ստուգում իրականացնող մարմինների աշխատակիցները նույնպես անցնեն համապատասխան ուսուցում, և առաջիկա երեք ամսում բացառվի ձեռագիր ակտ գրելը։
 

Կառավարությունը հավանություն է տվել, հաստատել և սահմանել

Իր նիստում գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կանանց վիճակի բարելավման և հասարակության նեջ նրանց դերի բարձրացման 2004-2010թթ. ազգային ծրագրով նախատեսված 2009թ. ընթացքում ՀՀ նախարարությունների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կողմից իրականացված աշխատանքների մասին տեղեկատվությունը, հավանություն տվել իրականացվելիք միջոցառումների ցանկին և ժամանակացույցին։ Կառավարության հավանությունն են ստացել ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման մասնագիտությունների և որակավորման` կարողության ձևավորմանը միտված պետական կրթական չափորոշիչների մշակման և ներդրման հայեցակարգը և գործողությունների ցանկը։ Հայեցակարգով սահմանվել են դրանց մշակման և ներդրման սկզբունքներն ու մեխանիզմները։
ՀՀ կառավարությունը հաստատել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի 2010թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը, «Ուսուցողական և տեղեկատվական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ» ծրագիրը, որի իրականացումը միտված է սփյուռքահայության ազգային, լեզվամշակութային ինքնության պահպանմանը, հայ նոր սերնդի ազգային նկարագրի ձևավորմանը։ Հաստատվել է նաև ՀՀ գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը։ Մեկ այլ որոշմամբ ստեղծվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչություն, հաստատվել դրա կանոնադրությունը և կառուցվածքը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սա առաջին քայլն է Հայաստանում աուդիտորական ծառայություն ստեղծելու ճանապարհին։ Այս փուլում մեծացվում է աուդիտորական հսկողության կարողությունը, իսկ առաջիկայում կառավարությունը կդիմի խորհրդարան` ստեղծելու ինքնուրույն մարմին։ Վարչապետն ընդգծել է աուդիտորական ընկերությունների և հատկապես խոշոր բիզնեսի ներկայացուցիչների իրազեկումը կազմակերպելու անհրաժեշտությունը։
Կառավարությունը հաստատել է «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը, որի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ փաստաթուղթն ստեղծվել է երկարատև և համակողմանի քննարկման, բուռն բանավեճի արդյունքում և կնպաստի տնօրենի ընտրության գործընթացի թափանցիկությանն ու վերահսկելիությանը։
«Պետական սուրհանդակային կապի մասին» ՀՀ օրենքի համաձայն կառավարությունը սահմանել է թղթակցության ընդունման և առաքման կարգը, թղթակցության առավելագույն չափաքանակները։ Որոշմամբ սահմանվել են սուրհանդակային կապի մարմնի կողմից թղթակցության ընդունման, փոխադրման և հաստատման, զինվորական թղթակցության ընդունման և առաքման առանձնահատկությունների, առձեռն առաքման հետ կապված հարաբերությունները, արգելվող առաքանիները, դրանց տեսակներն ու նկարագիրը։
 

Միջազգային համագործակցություն


ՀՀ կառավարությունը լրացում և փոփոխություններ է կատարել իր նախկին մի շարք որոշումներում։ Դրանով հեշտացվում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմի ձևավորումը առանց ժամանակատար ընթացակարգերի, ինչպես նաև ապահովվում հանձնաժողովների կազմերում ներկայացված պաշտոնատար անձանց համարժեքությունը։ Նույն խնդրին է միտված նաև հաջորդ որոշումը, որի համաձայն միջկառավարական հանձնաժողովի կազմում ընդգրկվող գործադիր իշխանության և այլ մարմինների ցանկը հաստատում է ՀՀ վարչապետը։ Եվս երկու որոշմամբ կանոնակարգվում են օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական մարմնում ծառայող դիվանագետի բնակարանի համար տրվող հավելավճարի և ՀՀ ԱԳՆ աշխատակազմի կապի միջոցների տեսակի, քանակի և կապի ծառայության տարեկան նորմաների չափերը։
Իր նիստում կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև ավելի վաղ ստորագրված «Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (էներգաբլոկ) նախագիծ» վարկային համաձայնագրում միջոցների վերաբաշխում կատարելու առաջարկությանը։
Գործադիրը համաձայնություն է տվել նաև Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության, մեկ այլ որոշմամբ` Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրերը ստորագրելու առաջարկություններին։
Կառավարությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը թույլատրել է իրեն սպասարկող ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը բացել արտաբյուջետային հաշիվ «Արմենիա 2010» ուսումնավարժության անցկացման համար ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղադրված ING բանկի մասնաճյուղում հավաքված գումարը տնօրինելու նպատակով։
 

Նոր օրինագծեր


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կոչված է վերացնելու մի կողմից` ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերի, մյուս կողմից` ՀՀ դատական օրենսգրքերի միջև եղած անհամապատասխանությունները։
Գործադիրը նպատակահարմար չի համարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը, քանի որ այն կհանգեցնի ՀՀ պետբյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտությանը։
Կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
 

Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը հաստատել է Տավուշի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմանում գտնվող (Խաշթառակի գյուղական համայնքի նախկին 3-րդ հատվածի) հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.27 հա հողերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար։ Որոշումը պահանջում է գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտ, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին։
 

ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության տեղեկանքը
ՀՀ հակադաբաղային պատվաստանյութի ներկրման գործընթացի վերաբերյալ

ՀՀ վարչապետի որոշումը Գ. Ալավերդյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ