Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 3 մարտի 2010

Աշխատանքի նոր մեթոդաբանություն` «Զարգացման հայկական գործակալության» արդյունավետության բարձրացման համար


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր,: Հավանության է արժանացել   «Զարգացման հայկական գործակալության բարեփոխումների հայեցակարգը»։
«ԶՀԳ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը խորհրդի անդամներին է ներկայացրել գործակալության 2009 թ. գործունեության տարեկան հաշվետվությունը։ Նա մասնավորապես նշել է, որ 2009 թ. գործակալության կողմից իրականացվել են ծրագրերի նախապատրաստման, ներուժային ներդրողների որոնման և նրանց հետ բանակցությունների վարման, տեղեկատվական ու կազմակերպչական օժանդակության, ինչպես նաև ներդրողների սպասարկման աշխատանքներ։
Հաստատվել է նաև «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2010 թ. միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է մի շարք կարևոր ծրագրերի իրականացում թիրախային ոլորտներում ներդրումների ներգրավման և արտահանման խթանման նպատակով։
Անդրադառնալով գործակալության կողմից տարվող աշխատանքներին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ չնայած վերջինիս գործունեության մեջ նկատվում են դրական տեղաշարժեր, գործակալությունը պետք է առավել ակտիվ և նպատակային գործունեություն ծավալի, խնդիրները պետք է լինեն հստակ, չափանիշները` ավելի հասկանալի, իսկ աշխատանքի արդյունքները` չափելի։ Ըստ վարչապետի` անհրաժեշտ է աշխատանքի նոր մեթոդաբանություն մշակել գործակալության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար։ Կարևորվել է ներկայացուցիչների ինստիտուտի դերը` տեղեկատվության ապահովման և փոխանակման, շուկայի ուսումնասիրության և ներդրողների հայտնաբերման նպատակով։ Այդ համատեքստում Տիգրան Սարգսյանը առանցքային է համարել ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով դեսպանատների ու դիվանագիտական ներկայացուցչությունների հետ ակտիվ համագործակցությունը։
Ի թիվս օրակարգային այլ հարցերի նիստում հաստատվել է նաև «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Տնտեսական գործունեության արդյունավետ վարման և աջակցման միջոցառումների իրականացման ծրագրի 2010 թվականի ծախսերի նախահաշիվը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ