Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 27 փետրվարի 2010

Տիգրան Սարգսյանը մասնակցել է հոբելյանական միջոցառումներին


Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է հայկական շախմատի ականավոր դեմքերից մեկի` Հենրիկ Գասպարյանի ծննդյան հարյուրամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։
Կառավարության ղեկավարը ներկա է եղել Հենրիկ Կասպարյանի հուշաքարի բացման արարողությանը, այնուհետև հարգանքի տուրք է մատուցել Հենրիկ Գասպարյանի և աշխարհի շախմատի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին։
Հենրիկ Գասպարյանի ծննդյան հարյուրամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում, դիմելով ներկաներին, վարչապետը նշել է. «Այսօր մեր շախմատային հանրության համար մեծ և գեղեցիկ տոն է։ Մենք նշում ենք շախմատի ակնառու ու նշանավոր գործիչերից մեկի` Հենրիկ Գասպարյանի ծննդյան հարյուրամյակը։ Ցանկացած մարդ, ով մոտ է շախմատին, ծանոթ է նրա հարուստ ժառանգությանն ու ներդրմանը շախմատի զարգացման գործում` ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային ասպարեզում»։ Ըստ կառավարության ղեկավարի` Հենրիկ Գասպարյանի կազմած էտյուդները և դասագրքերը բազմաթիվ տաղանդաշատ շախմատիստների համար եղել են ուղենիշ։
Իր խոսքում գործադիրի ղեկավարը կարևորել է նաև շախմատի պրոպագանդան ու հայկական շախմատային դպրոցի հեղինակության շարունակական բարձրացումը։
Վարչապետը միջոցառման կազմակերպիչների ու պատվո հյուրերի հետ միասին մարել է Հենրիկ Գասպարյանի հարյուրամյակին նվիրված նամականիշերը։ Հանդիսության ավարտին Տիգրան Սարգսյանը մրցանակներ է հանձնել Հայաստանի շախմատային խնդիրների ու էտյուդների լուծման անդրանիկ առաջնության հաղթողներին։
 

Հունիս 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ