Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 23 փետրվարի 2010

Տրվել է ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թթ. կայուն զարգացման ռազմավարության նախագծի քննարկումների մեկնարկը


Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությանը և դրա կատարումն ապահովող միջոցառումների ծրագրի նախագծերին։ Խորհրդակցությանը մասնակցում էին Հանրային խորհրդի ներկայացուցիչներ և փորձագետներ։
Մինչ օրակարգին անդրադառնալը վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր սկսում են գյուղատնտեսության 2010-2020 թթ. Կայուն զարգացման ռազմավարության քննարկումները։ «Մենք մտադիր ենք լայնածավալ քննարկումներ կազմակերպել։ Նպատակն է այս փաստաթուղթը ենթարկել բավականին լուրջ փորձաքննության, որպեսզի մեր հանրապետության լավագույն մասնագետները կարողանան իրենց կարծիքը հայտնել դրա վերաբերյալ, ինչպես նաև մենք պարտավոր ենք հաշվի առնել մեր գյուղացիական տնտեսությունների խնդիրներով զբաղվող պրոֆեսիոնալ կառույցների կարծիքները։ Գոյություն ունեն հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են գյուղատնտեսության զարգացման խնդիրներով, միջազգային կազմակերպություններ, որոնք կառավարությանը ցուցաբերում են տեխնիկական աջակցություն գյուղատնտեսության զարգացման համար։ Բնականաբար, մենք շահագրգիռ քննարկումներ ենք կազմակերպելու, որպեսզի ունենանք ամբողջական պատկեր այն մասին, թե ինչպիսին է իրավիճակը գյուղատնտեսությունում, որոնք են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ուղիները, որոնք են մեր հարաբերական առավելությունները և թույլ կողմերը, ինչպես նաև այն, թե ինչ ռեսուրսներ իրականում ունի գյուղատնտեսությունը»։ Վարչապետը նշել է նաև, որ այս ոլորտը գտնվում է հանրապետության նախագահի անմիջական վերահսկողության տակ։ Գյուղատնտեսությունը 2010 թվականին Հայաստանի կառավարության համար լինելու է գերակա ոլորտ, որտեղ հանրության վերահսկողությունը և որոշումների կատարումն առաջնահերթ խնդիրներ են լինելու։
Այնուհետև ռազմավարության նախագծի մշակման վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել ՀՀ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը, որից հետո խորհրդակցության մասնակիցներին ռազմավարության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հավաստիացրել է, որ ռազմավարությունը համահունչ է ՀՀ կառավարության Կայուն զարգացման ծրագրին և ապահովում է հանրապետությունում ագրարային բարեփոխումների խորացման քաղաքականության շարունակականությունը և միտված է գյուղական աղքատության հաղթահարմանը։
Քննարկումների ընթացքում հիշյալ ռազմավարության և միջոցառումների ծրագրի վերաբերյալ հնչել են առաջարկություններ և դիտողություններ, որոնք մեկ այլ հանդիպման ընթացքում ի մի կբերվեն և հետագայում կամրագրվեն փաստաթղթում։

 

 

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ