Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 փետրվարի 2010

Վարչապետն ու «Միասին» շարժումը համատեղում են ջանքերը 2010-ին նույնպես


Կառավարության ղեկավարն այսօր ընդունել է «Միասին» երիտասարդական շարժման ներկայացուցիչներին, որոնց ողջունելով նշել է. «Ձեր կազմակերպությունն ունի չափազանց կարևոր առաքելություն, այն է` աջակցել հանրապետության նախագահին և կառավարությանը` իրականացնելու բարեփոխումներ մեր երկրում։ Ձեր աջակցությունը խիստ կարևոր է, որովհետև մեր բարեփոխումները հաջողություն կունենան, եթե դուք անմիջականորեն ներգրավված լինեք այդ գործընթացների մեջ։ Դրա համար ևս մեկ անգամ ողջունում եմ ձեզ կառավարությունում և ուզում եմ շնորհակալություն հայտնել գործունեության համար, որ ծավալել եք 2009 թվականի ընթացքում։ Ձեր աշխատանքը գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում, և հասարակությունը դրական է արձագանքում ձեր բոլոր նախաձեռնություններին։ Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ այսուհետև նույնպես կառավարությունն աջակցելու է ձեզ ձեր ծրագրերի իրականացման գործում։ Ես նաև ծանոթացել եմ այն ուղղությունների հետ, որոնք ընկած են լինելու ձեր աշխատանքների հիմքում, և պատրաստ եմ քննարկել 2010 թվականի մեր համատեղ անելիքները»։
Երիտասարդական շարժման անդամները Տիգրան Սարգսյանին են ներկայացրել կատարված աշխատանքներն ու միջոցառումները, նշելով, շարժումը Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության վարած բարեփոխումների աջակիցն է։ Հանդիպման ժամանակ խոսվել է Հայաստանի Հանրապետությունում ընթացող բարեփոխումների և դրանցում երիտասարդության դերակատարության մասին, ծավալվել է շահագրգիռ քննարկում, որին հաջորդել է անկեղծ զրույցը։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ