Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 փետրվարի 2010

Կգրանցվեն տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության և գրավի իրավունքները


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։


Կաճեն ավտովարկավորման ծավալները

ՀՀ կառավարությունն իր ընդունած որոշումներով ձեռնամուխ է եղել տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության և գրավի իրավունքների պարտադիր իրականացման ինստիտուտի ներդրմանը։ Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով կարգավորվում է տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության և գրավի իրավունքների գրանցման ընթացակարգը, սահմանվում են իրավունքները չգրանցելու հետևանքները, կարգավորվում են իրավունքների գրանցմանն առնչվող այլ հարաբերություններ։ Հաշվի առնելով, որ ՀՀ գործող օրենսդրությամբ տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի փոփոխության դեպքում պարտադիր է դրանց հաշվառումը (վերահաշվառումը), սեփականության իրավունքի գրանցումը լրացուցիչ պարտավորություններ չի դնի տրանսպորտային միջոցներ ձեռք բերող անձանց վրա։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սույն որոշումների փաթեթի ընդունումը բխում է ՀՀ նախագահի հանձնարարականից, ուստի այն հնարավորինս սեղմ ժամկետում պետք է լրամշակել և ներկայացնել ՀՀ Ազգային Ժողով` քննարկումը համարելով անհետաձգելի։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում։ Նպատակն է հստակեցնել վարորդական վկայական ստանալու ընթացակարգը, մասնավորապես` մինչև 1992թ. փետրվարի 21 ԽՍՀՄ երկրներում ստացած վարորդական վկայականները հնարավոր կլինի փոխանակել առանց որակավորման քննություն հանձնելու։ Նույն հիմունքով իրենց վարորդական վկայականները կարող են փոխել նաև դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների` ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձնակազմի անդամները։ Նոր որոշմամբ հանվում է ավտոմոբիլի վարման քննական թերթիկը և փոխարենը գործնական քննության համար սահմանվում են առավել պարզ, հստակ, իրագործելի և գնահատելի պահանջներ, ինչպես նաև վարորդական վկայական տալու հիմք հանդիսացող փաստաթղթերի պահպանման ավելի երկար ժամկետ` 5 տարի։
ՀՀ կառավարությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ ԿԱ ոստիկանության գույքի կազմից հետ է վերցրել 779.385.686 դրամ արժողությամբ գույք (Երևան քաղաքում տեղադրված ճանապարհային նշանները և լուսացուցային օբյեկտները) և այն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացրել «Լուսանշան» ՊՈԱԿ-ին։ Դա հնարավորություն կտա կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին ավելի օպերատիվ իրականացնել այդ գույքի պահպանումն ու սպասարկումը։


Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Այժմ գործող օրենսդրության համաձայն գործադիր իշխանությունը ի դեմս ՀՀ արդարադատության նախարարի իրավասու է կարգապահական վարույթ հարուցելու առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատավորների նկատմամբ։ Առաջարկվող փոփոխությունը նախատեսում է, մասնավորապես, այդ շրջանակի մեջ ընդգրկել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հիշեցրել է, որ ՀՀ Ազգային Ժողովի նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն կառավարության օրենսդրական նախաձեռնությունները պետք է վաղօրոք քննարկվեն ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և անդամների հետ, որպեսզի նախագծերի ներկայացման ժամանակ որևէ խնդիր չառաջանա։
Գործադիրը հավանություն է տվել «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու` ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Այն միտված է բաժնետիրական ընկերությունների (այդ թվում բանկերի) իրավունքների պաշտպանությանը, ինչը պահանջում է ընկերության մյուս գործառույթներից առանձնացնել ռեեստրի վարման գործառույթը։
Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նպատակահարմար է համարվում Երևան քաղաքում քաղաքացիական և վարչական գործերով պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում Երևանի քաղաքապետի անունից դատարան պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ներկայացնելու լիազորությունը վերապահել Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին։
Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Ձևավորվում է հարկային մարմնի ներկայացուցչի ինստիտուտը


ՀՀ կառավարությունը հաստատել է հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու համար հարկ վճարողների և հարկային մարմնի ներկայացուցիչների ընտրության և նշանակման և նրանց աշխատանքի կազմակերպման կարգերը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին պարտավորեցրել մինչև ս.թ. մարտի 1-ը կառավարության հաստատմանը ներկայացնել հարկային ներկայացուցիչ նշանակելու համար օրենքով սահմանված հիմքերը բավարարող կարգով կազմված հարկ վճարողների 2010թ. ցանկը։ Ակնկալվում է, որ որոշման շնորհիվ կկանոնակարգվեն հարկային ներկայացուցիչների նշանակմանն առնչվող խնդիրները։ Իր ընդունած որոշումներով գործադիրը ուժը կորցրած է ճանաչել նախկինում կայացրած որոշումներից երեքը, ինչի արդյունքում հստակեցվելու են հարկային մարմին հաշվարկների, հաշվետվությունների, հայտարարագրերի և տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը, ոչ ռեզիդենտների շահաբաժինների հարկման գործընթացը։
Հաշվի առնելով Սևանա լճի ջրահավաք ավազանի վերաբերյալ կատարված նոր հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև ՀՀ օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, կառավարությունը լրամշակել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը` նախագծում ընդգրկելով Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքը։ Բացահայտվել են նաև լճի մակարդակի բարձրացումից հետո էկոտոնի սահմանների փոփոխությունները և դրանցից բխող խնդիրները, առաջարկվել են հետևանքների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։
Կառավարությունը հաստատել է բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքների օգտագործման և դրանց հանձնման, հաշվառման և ոչնչացման կարգը։ Որոշումն ավելի համապարփակ և ամբողջական ձևով կկարգավորի նշված հարաբերությունները։
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի կանխարգելման միջոցառումների ժամանակացույցին։ Նախատեսվում է մշակել ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատվության տակ գտնվող շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման ծրագրային փաթեթը և տալ կանխարգելման միջոցառումների խոշորացված արժեքներով ֆինանսական գնահատումը։
 

Հիմնանորոգում և սեփականաշնորհում

Աղետի գոտու բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրերի իրականացման շրջանակում կառուցված բնակելի շենքերի ներքին հարդարման, ինժեներական ենթակառուցվածքների անցկացման և բարեկարգման, լրացուցիչ աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունը հավանություն է տվել «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ միջև կնքված մի շարք համաձայնագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու համաձայնագրերին, նոր խմբագրությամբ շարադրել իր նախկին որոշումներից մեկը և փոփոխություններ կատարել մյուսում։
2010թ. հունվարի 25-ին ուժգին քամու հետևանքով Արարատի մարզի Դալար գյուղի դպրոցի մեկ մասնաշենքի ամբողջովին քանդված տանիքի հիմնանորոգման նպատակով կառավարությունը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է 20,000.0 հազար դրամ։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուշադրություն է հրավիրել շինարարական աշխատանքների որակի վրա։ «Եղել են դեպքեր, նշել է նա, և այդ դեպքերն արձանագրել է նաև վերահսկիչ պալատը, երբ քամին տարել է շենքերի բոլորովին նոր ծածկերը։ Պետք է բացառել նման երևույթները»։
Կառավարությունն իր որոշմամբ սահմանել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման 2010թ. ծախսերի կատարման նորմատիվները` տարածքային բաժնի պետի հաստիքի հաշվով 1700.51 հազար դրամ, բաժնի մասնագետի հաստիքի հաշվով` 824.72 հազար դրամ։ Մեկ այլ որոշմամբ բաշխվել են հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայությունների ծրագրով 2010թ. նախատեսված 227,161.0 հազար դրամ հատկացումները։
Գործադիրը համաձայնել է «ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմ» ՊԿ հիմնարկին ամրացված Երևանի Աճառյան 20 հասցեում գտնվող N 11 ուսանողական հանրակացարանային շենքի N 414 բնակարանում բնակվող 1988-1992թթ. Ադրբեջանից գաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած Էլյա Դանիլովային ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իր զբաղեցրած 30 քմ մակերեսով բնակելի տարածքը սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության միջնորդությանը։
ՀՀ կառավարությունը հաստատել է Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի շրջանակում անցկացված և ծրագրի կառավարման խորհրդի հավանությանն արժանացած «Ուջան, Արագածոտն, Նոր Եդեսիա, Կոշ, Դպրեվանք, Շամիրամ և Նոր Ամանոս գյուղերի ջրամատակարարման համակարգերի բարելավում» մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Աշոցք» և «Կապավոր» ՍՊԸ-ների կոնսորցիումը։


Այլ որոշումներ


Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հաստատել ցանկի ձևավորման չափանիշներն օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական այն հաստատությունների, որտեղ ընդունված ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք։
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ ԱԳՆ կազմում ստեղծել է սահմանակից երկրների ու մշակույթի և հումանիտար համագործակցության վարչություններ, վերանվանել գործող վարչություններից երկուսը։
ՀՀ կառավարությունը մերժել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ կողմից 2009թ. մաքսային երկու հայտարարագրով ՀՀ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը, քանի որ այն չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը։
Իր որոշումներով գործադիրը վաղաժամկետ դադարեցված է համարել Արմավիրի մարզի Մեծամորի և Արագածոտնի մարզի Վարդաբլուրի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները, նշանակել արտահերթ ընտրություններ և դրանց ֆինանսավորման համար ՀՀ ԿԸՀ-ին հատկացրել անհրաժեշտ գումարները։
Կառավարությունը երեք տարի գործողության ժամկետով հոգեմետ նյութերի պահպանման լիցենզիա է տվել «Վիկմեդ» էսթետիկ բժշկության կենտրոն» ՍՊԸ-ին։


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ