Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 13 փետրվարի 2010

Տեղի է ունեցել Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ


Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14-րդ նիստն սկսվել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի բացման խոսքով։ Վարչապետը հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել 2009 թվականին կառավարության հակաճգնաժամային գործունեության արդյունքները։ Նա մասնավորապես նշել է. «Անցած տարվա վերջին ամիսների ընթացքում արդեն նկատվեցին տնտեսական աճի վերականգնման միտումներ։ Մենք 18,4 տոկոս տնտեսական անկումից ամիս առ ամիս, կամաց-կամաց սկսեցինք վերականգնվել և տարին ավարտեցինք 14,4 տոկոս տնտեսական անկումով, և hամախառն ներքին արդյունքը կազմեց 3 տրիլիոն 165 մլրդ դրամ։ Արդյունաբերությունն ընդհանուր առմամբ ունեցավ 7,8 տոկոս անկում, ընդ որում, հետաքրքրական է, որ լեռնահումքային արդյունաբերությունը տարին ավարտեց 7,6 տոկոս աճով։ 14,4 տոկոս անկման մեջ ավելին քան 11,2 տոկոսը պայմանավորված էր շինարարության ոլորտում աշխատանքների կանգով։ Քանի որ շինարարության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում կազմում է շուրջ 30 տոկոս, ապա հասկանալի է, որ շինարարությունում 25 տոկոսանոց անկումն իր բացասական ազդեցությունն է թողել մակրոտնտեսական բոլոր ցուցանիշների վրա։ Միևնույն ժամանակ աճ ենք ունեցել մետալուրգիայում, մասնավորապես ալյումինի արտադրության մեջ տարին ավարտել ենք 20 տոկոս աճով»։
Տիգրան Սարգսյանը կարևորել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում արձանագրվել է 17 տոկոսանոց աճ, որը պայմանավորված էր թե՛ երրորդ օպերատորի մուտքով, թե՛ ոլորտում 12 տոկոսով ձեռնարկությունների քանակի ավելացմամբ։ Վարչապետը նշել է. «2009 թվականի առանձնահատկությունն այն է, որ տարվա ընթացքում ունենալով 14,4 տոկոս անկում` ունեցել ենք մանրածախ առևտրաշրջանառության 1 տոկոսանոց աճ և 1,3 տոկոսանոց աճ` ծառայությունների բնագավառում։ Մի քանի գործոն են ազդել մանրածախ առևտրաշրջանառության աճի վրա։ Առաջինը` իրականում կրճատվել է ստվերը։ Ստվերի կրճատումը պայմանավորված է եղել նրանով, որ մենք սկսել ենք մեծ ծավալով կիրառել հսկիչ դրամարկղային մեքենաներ, և քաղաքացիներն ավելի պահանջկոտ են եղել, որպեսզի իրենց տրամադրվեն ՀԴՄ կտրոնները։ Արդյունքում վիճակագրությունը կարողացել է արձանագրել ավելի մեծ ծավալի շրջանառություն։ Երկրորդ բացատրությունն այն է, որ տարվա ընթացքում էապես ավելացել են պետության կողմից իրականացվող ծախսերը, մասնավորապես 16 տոկոսով մենք ավելացրել ենք թոշակները, 12 տոկոսով ավելացրել ենք սոցիալական նպաստները, ավելացրել ենք երեխաների համար տրվող նպաստները, ընդ որում, շեշտակիորեն ենք ավելացրել` 3000 -ից հասցնելով 18000, 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար միանվագ վճարները 300,000 դրամից հասցրել ենք 430,000 դրամի և տարին ավարտել ենք` ունենալով 3000 ավելի ծնունդ` 2008 թվականի հետ համեմատած։ Ծննդաբերության աճի վրա նաև դրական ազդեցություն է թողել ծննդօգնության բարեփոխումը։ Պետության ֆինանսավորմամբ 2009 թվականի ընթացքում էապես և շեշտակիորեն` շուրջ 3 անգամ բարձրացել է ծննդօգնության որակը։ USAID-ի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ոլորտում կոռուպցիան 80 տոկոսից նվազել է մինչև 20 տոկոս»։
Անդրադառնալով 2010 թվականին պետական բյուջեով նախատեսվող ծրագրերին` վարչապետը կանխատեսել է 1,2 տոկոս տնտեսական աճ։ Համեմատելով հունվար ամսվա ցուցանիշը 2009 թվականի համապատասխան ժամանակահատվածի հետ, Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ հավաքվել է շուրջ 5 մլրդ դրամ ավելի հարկ, և դրանով հունվար ամսվա ծրագիրը գերակատարվել է 2 մլրդ դրամի չափով։ Աշխատանքի նույն տեմպը պահպանվում է փետրվար ամսվա ընթացքում։ Կառավարության ղեկավարը նշել է, որ 2009 թվականի հակաճգնաժամային մեծածավալ աշխատանքների ազդեցությունը ավելի շատ կզգացվի 2010 թվականի երկրորդ, երրորդ եռամսյակների ընթացքում։ Վարչապետը տեղեկացրել է, որ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մշակված միջնաժամկետ ծրագրի, ենթադրվում է, որ տարեցտարի բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի մեջ պետք է նվազի։
Նիստի օրակարգի շրջանակներում ներկայացվել են Կրթության և գիտության մրցունակության կենտրոնի ծրագրի իրագործելիության ուսումնասիրության արդյունքները, զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության և Ազգային մրցունակության հիմնադրամի միավորման գործընթացը, զբոսաշրջության խթանման ծրագիրը։ Անդրադարձ է արվել նաև Ազգային մրցունակության հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համագործակցությանը։
Քննարկման առարկա են դարձել Ազգային մրցունակության հիմնադրամի կողմից կատարված ուսումնասիրությունը` Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացման մասին, ինչպես նաև կառավարության կողմից ցիկլոտրոնի ձեռքբերման որոշումը։
Նիստին ներկա էին ՄքՔինզի ընկերության Գերմանիայի գրասենյակի խորհրդատու Ռեյնհարդ Վիհելսը և ռուսաստանյան «Մեդիակրատ» ընկերության ներկայացուցիչ Արման Ջիլավյանը։
Նիստի մասնակիցներն անդրադարձել են հիմնադրամի եռամյա գործունեության ծրագրավորման, ընթացիկ տարվա բյուջեի և ակնկալվող արդյունքների հարցերին։
Ավելի ուշ հիմնադրամի նիստն իր ներկայությամբ պատվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ