Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 փետրվարի 2010

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը։
Հանձնաժողովը քննարկել է 20 բարեգործական ծրագիր։
Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են`
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող`
- Երևան քաղաքի Խանջյան փողոցի վերգետնյա հետիոտն անցումի կառուցման նախագծման,
- Երևանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի «Բ» մասնաշենքի մասնակի վերանորոգման,
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան կահավորման,
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այգեհովիտ և Վազաշեն համայնք¬ների ոռոգման համակարգերի վերակառուցման նախագծման,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Ասկերան քաղաքի ջրամատակարարման համակարգի և կոյուղացանցերի վերակառուցման հեղինակային հսկողության,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղի ջրամատակարարման ներքին ցանցի վերակառուցման նախագծման ծրագրերը,
Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդի» հայաստանյան մասնաճյուղի կողմից իրակա-
նացվող` «Գյումրու Օյունջյանի անվան N 21 միջնակարգ դպրոց - վարժարանի մասնաշենքի վերակառուցման աշխատանքների իրականացում» ծրագիրը,
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմա
կերպության կողմից 2010 թվականի ընթացքում իրականացվող` «Երեխաների անվճար բժշկական օգնություն» ծրագիրը,
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2010 թվականի ընթացքում իրականացվող ծրագիրը, որի նպատակն է օգնել ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին և ծերերին, նրանց շրջանում վերացնել մուրացկանությունը,
«Շուշի վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող Շուշի-Ստեփանակերտ ճոպանուղու նախագծման ծրագիրը,
«Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Գավառի տարածաշրջանում», «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Գյումրի քաղաքի և Հովունի ու Մարմաշեն համայնքների կարիքավոր բնակչությանը», «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Կապանի տարածաշրջա-
նում», «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում», «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Ստեփանավանի տարածաշրջանում», «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում», «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Տավուշի մարզում», «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջաններում» ծրագրերը,
«ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների երկարաժամկետ ընտանեկան խնամք և դաստիարակություն» ծրագիրը։
«Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող Երևանում ռուսական ուղղափառ եկեղեցու կաթողիկե տաճարի կառուցման ծրագիրը։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ստացված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ