Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 փետրվարի 2010

Տիգրան Սարգսյանը մեծ ներուժ է տեսնում հայ-կորեական հարաբերությունների հետագա զարգացման համար


Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Քյու-Հենին։
Վարչապետը գոհունակությամբ է խոսել հայ-կորեական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին` ընդգծելով, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Կորեայի Հանրապետության հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանը։ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ մեծ ներուժ կա առևտրատնտեսական, կրթության, գիտատեխնիկական, մշակութային, գյուղատնտեսության և այլ ոլորտներում Հայաստանի և Կորեայի միջև հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման համար։
Անդրադառնալով առևտրատնտեսական համագործակցությանը` վարչապետն անհրաժեշտ է համարել իրավական դաշտի ձևավորումը, գործարարների միջև անմիջական շփումների հաստատումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը և կորեական ընկերությունների կողմից ներդրումների խրախուսումը Հայաստանում մեծածավալ ենթակառուցվածքային տնտեսական ծրագրերի իրականացման գործում, ինչպես, օրինակ, կորեական ընկերության մասնակցությունը Երևանի ՋԵԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությանը։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ հաշվի առնելով երկաթգծերի նախագծման և կառուցման կորեական հարուստ փորձը` Հայաստան-Իրան երկաթուղին նույնպես կարող է հետաքրքություն ներկայացնել կորեական ընկերությունների համար։
Վարչապետը բարձր է գնահատել Կորեայի Հանրապետության կառավարության կողմից մի շարք, այդ թվում` տեխնիկական օգնության, ծրագրերի իրականացումը` առանձնակի կարևորելով «Կորեական միջազգային համագործակցություն» (KOICA) կառավարական գործակալության կողմից 1994 թվականից սկսած ՀՀ պետական ծառայողների համար տարբեր դասընթացների կազմակերպումը։
Փոխադարձաբար կարևորվել է մշակութային համատեղ ծրագրերի և մշակութային օրերի կազմակերպումը երկու ժողովուրդների միջև փոխճանաչելիության մակարդակի բարձրացման և կապերի սերտացման նպատակով։
Վարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել պարոն Լի Քյու-Հենին պաշտոնավարման ընթացքում ի նպաստ հայ-կորեական համագործակցության ծավալած գործունեության համար` մասնավորապես բարձր գնահատելով նրա ջանքերը անցյալ տարի Հայաստանում բիզնես-ֆորում և կորեական պարի խմբերի Հայաստան այցելություններ կազմակերպելու համար։ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն։
 

Փետրվար 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 

-

Արխիվ