Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 փետրվարի 2010

Ինքնակամ շինարարությունը պետք է բացառվի


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ նա ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, մաղթել քաջառողջություն։


Կառավարությունը հաստատել է

 

- ՀՀ տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգը, որտեղ շարադրված են ինքնակամ շինարարության դեպքերը նվազեցնելու, դրա դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և հետագայում դրանք բացառելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել, որպեսզի երկար սպասված այս հայեցակարգը հավուր պատշաճի ներկայացվի նաև ԱԺ պատգամավորների ուշադրությանը, քանի որ դրան հետևելու են օրենսդրական մի շարք նախաձեռնություններ։ Հարկ է նաև հրավիրել քաղաքացիների ուշադրությունը և պարզաբանել, որ կառավարությունը անօրինական շինարարության խնդրում որդեգրել է սկզբունքային և կոշտ դիրքորոշում։ Այլապես ստեղծվել է մի տարօրինակ իրավիճակ, երբ ավելի ձեռնտու է անօրինական շինարարություն կատարել, իսկ հետո օրինականացնել։ Խնդիրը կարոտ է համակողմանի քննարկման և լուծման.
- Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման 2010թ. ծրագիրը և ՀՀ էկոնոմիկայի նախարարին պարտավորեցրել` ծրագրի իրականացումն ապահովել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցով.
- Սևանա լճի ափամերձ` մինչև 1905 մ բացարձակ նիշը, տարածքի 1։1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմման աշխատանքի իրականացման տեխնիկական առաջադրանքը, ամփոփ նախահաշիվը, ժամանակացույցը։ Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 81777.6 հազար դրամ, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի հետ համատեղ ապահովել նշված աշխատանքի կատարումը.
- Վայոց ձորի մարզի տարածքային հատակագծման նախագիծը (Ջերմուկի նոր օդանավակայանի տարածքի ներառմամբ), Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը։ Դրանց հիմնական նպատակը տարածական պլանավորման միջոցով բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման և կայուն զարգացմանն անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է.
-բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ուսուցման կարգը։ ՀՀ ԿԳ նախարարը պարտավորեցվել է եռամսյա ժամկետում կառավարության հաստատմանը ներկայացնել այն մասնագիտությունների ցանկը, որոնցով հեռավար բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալ չի թույլատրվում, քառամսյա ժամկետում հաստատել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար ուսուցման կազմակերպման մեթոդական ուղեցույցը։ Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հեռավար ուսուցման կարգը բազմակողմանի քննարկվել է շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ։ Կասկածից վեր է, որ այն կնպաստի կրթության նոր մշակույթի ձևավորմանը, ուսուցման որակի բարձրացմանը։ Վարչապետի համոզմամբ նոր կարգի ընձեռած հնարավորությունից կարող են օգտվել նաև մասնավոր բուհերը, որոնք ավելի ճկուն են և նոր գաղափարների հանդեպ ընկալունակ։ Տիգրան Սարգսյանը վերահաստատել է մասնավոր բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ արած իր այն հավաստիացումը, թե ՀՀ կառավարությունը բուհերի համար ապահովում է մրցակցային հավասար պայմաններ։
Կառավարությունը հավանություն է տվել գենդերային քաղաքականության հայեցակարգին և շահագրգիռ նախարարություններին պարտավորեցրել վեցամսյա ժամկետում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել համապատասխան ոլորտներում իրականացվելիք գենդերային քաղաքականության 2010-2015թթ. միջոցառումների ծրագրերը, որոնք երկամսյա ժամկետում ամփոփվելուց հետո կներկայացվեն ՀՀ կառավարություն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նպատակահարմար է նկատել այս խնդրի վրա հրավիրել քաղաքական կուսակցությունների ուշադրությունը։ Հայեցակարգն ուղղված է մեր երկրի կյանքում կանանց դերի բարձրացմանը, այդ թվում` կուսակցությունների նախընտրական ցուցակներում ավելի մեծ թվով կանանց ընդգրկմանը։ Վարչապետի խոսքով այս բնագավառի մեր ցուցանիշները բարելավման կարիք են զգում, քանի որ մեր պետական և հանրային կյանքում լիակատար չափով չի օգտագործվում կանանց ներուժը։


Ճշտվել են մաքսային ռեժիմի ժամկետը և պետպատվերի արժեքը

ՀՀ կառավարությունը «Պոդզեմգազպրոմ» ՍՊԸ Հայաստանի ներկայացուցչության կողմից 2009թ. փետրվարի 9-ին Հայաստան ներմուծված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել է մինչև 2010թ. դեկտեմբերի 1-ը։ Հիշյալ ընկերությունը իրականացնում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի ընդլայնման, երկրաֆիզիկական հետազոտության, շինարարության ծրագրման աշխատանքներ` օգտագործելով ժամանակավորապես Հայաստան ներմուծված դիագնոստիկ հետազոտության չափողական համակարգը։ Նշված աշխատանքը շարունակվելու է նաև 2010թ.։
Կառավարությունը որոշում է ընդունել փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2010թ. պետպատվերի մասին, ինչը պայմանավորված է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի` իրենից անկախ գործոնների ազդեցության հետևանքով կատարած ծախսով, որը 2010թ. բյուջետային հայտը կազմելիս ներառվել է փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա արժեքի մեջ։
Հայաստանի Հանրապետության և ՀԲ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված համաձայնագրով նախատեսված է, որ դրամաշնորհային ծրագիրը պետք է իրականացվի ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջոցով` առանց նշելու ծրագիրն իրականացնող ստորաբաժանումը։ Սույն որոշմամբ սահմանվել է, որ ծրագիրն իրականացվում է նախարարության Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի միջոցով, իսկ ծրագրի համակարգման լիազորությունը վերապահվում է ՀՀ ֆինանսների նախարարին։
Իր նիստում կառավարությունը փոփոխել և լրացրել է իր ավելի վաղ ընդունած «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու որոշումը, որով հստակեցվել են կենտրոնի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև կառուցվածքն ու հաստիքացուցակի հաստատման կարգը։
Կառավարությունը ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմից հետ է վերցրել Երևանի Մամիկոնյանց 39ա հասցեում գտնվող 2630,8 քմ ընդհանուր մակերեսով շենքը և հաշվեկշռային արժեքով ամրացրել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, որը երկար ժամանակ է, ինչ օգտագործում է այն։
ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ և փոփոխություններ, որոնց անհրաժեշտությունը բխում է «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի և կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների պահանջներից։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումը, որը վերաբերում է խոշոր քաղաքների բազմաբնակարան շենքերի շքամուտքերի դռներին կոդային փականներ տեղադրելու հարցում համատիրությունների շահագրգռվածությունը խթանող օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակմանը, որին մասնակցելու է նաև միջազգային փորձագետը։ Այս պատճառով ուժը կորցրած է ճանաչվել վերը նշված որոշման ենթակետերից մեկը։
Գործադիրը փոփոխություններ է կատարել իր նախորդ որոշումներից ևս մեկում և Սյունիքի մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկը շարադրել նոր խմբագրությամբ, ինչը կնպաստի մշակույթի զարգացմանը։


Օրենսդրական հարցեր


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանում է հանրային հատվածի կազմակերպությունների ներքին աուդիտի համակարգը, սկզբունքները, բնույթը, շրջանակը և ներքին աուդիտ իրականացնողների հիմնական իրավունքներն ու պարտականությունները։ Ներքին աուդիտը անկախ, օբյեկտիվ հավաստիացման և խորհրդատվական գործառույթ է, որն ուղղված է կազմակերպության գործունեության արդյունքի մեծացմանը և բարելավմանը։
Կառավարության հավանությանն է արժանացել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի փրկարար ծառայության մասին» և «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումով կհստակեցվեն պետական նպաստների նշանակմանն ու վճարմանն առնչվող հարաբերությունները։
Հավանություն է ստացել «Առևտրի և ծառայությունների մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում», «Լիցենզավորման մասին», «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու` ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Այն կոչված է կարգավորելու հեստապարային ծառայության մատուցման հետևանքով ծագող իրավահարաբերությունները, առավել հուսալի դարձնելու կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը, բնակչության հանգիստը զերծ պահելու անհարկի խաթարումներից, ինչպես նաև նպաստելու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորմանը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի համաձայն ստորագրողը ցանկացած ժամանակ` մինչև իր ստորագրած պայմանագրի ուժի մեջ մտնելը, իրավունք ունի չդառնալ այդ պայմանագրի մասնակից` դրա մասին հստակ կերպով հայտնելով իր մտադրությունը։ Տվյալ նորմը համապատասխանում է Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 18-րդ հոդվածին։
Մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում` փախստականի կարգավիճակ ունեցող անձանց ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմելու անցած տարեվերջին սպառված ժամկետը երկարաձգելով մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը։
Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
 

Այլ որոշումներ

Իր նիստում կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնցով սահմանվել են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի խորհրդի ձևավորման նոր սկզբունքներ։ Որոշումը հնարավորություն կտա հիմնադրամի գործունեության համար ապահովել բավարար անկախություն և դրա աշխատանքի արդյունքների ճանաչում եվրոպական կառույցների կողմից։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել է լրացում, որի անհրաժեշտությունը պայմանավորված էր ՀՀ արդարադատության նախարարության կողմից օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու արդյունքում փոստային կապի ծառայությունների համար ծախսված գումարի փոխհատուցմամբ։
Իր ընդունած երկու որոշմամբ կառավարությունը փոփոխել է իր նախկին երկու որոշումները, որոնց նպատակն է Հայաստանում ձևավորել բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագիր տրամադրող կայաններ, տրամադրել այդ հավաստագրերը, ինչը կնպաստի միջազգային բեռնափոխադրումների բնագավառում համաձայնեցված գործողությունների և պայմանների միասնականացմանը, ԱՊՀ անդամ պետությունների սահմանների հատման արարողակարգի հեշտացմանը։ Այս ամենը, ՀՀ վարչապետի դիտարկմամբ, ուղղված է ոլորտի ազատականացմանը, ինչը բացառում է այդ պետությունների տարածքում տրանսպորտային միջոցների բազմակի կշռումը։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև տեխնիկական համագործակցության համաձայնագիրը ստորագրելու առաջարկությանը։ Փաստաթուղթը համահունչ է ՀՀ որդեգրած արտաքին տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին և նպատակներին։
Գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ՀՀ քաղաքացուն տված տարկետման ժամկետը երկարաձգել է մինչև ընթացիկ տարվա աշնանային զորակոչը։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ